Տեսանկյուն

Փորձել են խլել ՔՀԻ դիտորդի հեռախոսը (տեսանյութ)

05.05.2013

Ավանի թիվ 01 ընտրատեղամասում Քաղաքացիական հասարակության ինստիտուտի դիտորդը հեռախոսով նկարահանել է, թե ինչպես է մի տղամարդ ընտրողներին ուղեկցում տեղամաս։ Այդ մարդը, նկատելով, որ իրեն նկարում են, մոտեցել է դիտորդին և փորձել ձեռքից խլել հեռախոսը։ Միջադեպը եղել է ժամը 13։20-ի սահմաններում։ Դիտորդը պարզել է, որ այդ անձը Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Սամվել Ղումաշյանն է։

Տեսանյութը՝ www.hra.am -ի։

Աղբյուրը՝ www.hra.am