Տեսանկյուն

ՍԴ որոշուման գլուխկոտրուկը մոլորեցրել է իրավաբան Կարեն Անդրեասյանին և նրա աշխատակազմին

08.04.2014

Photo by PAN photo

Մարդու իրավունքների պաշպան Կարեն Անդրեասյանը և նրա աշխատակազմը նույնպես չեն կողմնորոշվում՝ Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ի որոշումից հետո պարտավո՞ր են վճարել պարտադի կուտակային կենսաթոշակային վճարները, թե՞ ոչ: Այս մասին պաշտպանն ասաել է ապրիլի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

«Ես ինքս, մասնագիտությամբ լինելով իրավաբան, և մեր գրասենյակում աշխատող 40 իրավաբանները, մենք բոլորս ինչ-որ իմաստով մոլորված ենք և չգիտենք՝ ինչպես մեկնել Սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ մասի 6-րդ և 7-րդ կետերի աններդաշնակությունը, մեղմ ասած»,– ասել է Անդրեասյանը:

Նրա խոսքով` առաջացած «գլուխկոտրուկը» մեկնաբանել են Սահմանադրական դատարանի երկու ներկայացուցիչներ, սակայն վիճելի է, թե որքանո՞վ են իրավաչափ այդ մեկնաբանությունները և կարո՞ղ են մարդկանց ուղղորդել։ Մյուս կողմից, պաշտպանին մտահոգում է այն, որ բոլորը փորձում են մեկնաբանել ՍԴ վերջնական որոշումները, որոնք մեկնաբանման ենթական չեն։

«Բայց ի՞նչ անենք, եթե Սահմանադարական դատարանի որոշումը մեկնաբանության կարք ունի»,– հավելում է Անդրեասյանը:

Պաշտանը նշեց, որ ինքն անձամբ, որպես քաղաքացի, մինչ օրս չի վճարել պարտադիր կուտակային վճարը, սակայն չի կարող քաղաքացիներին վստահ պատասխանել` պետք է վճարե՞լ, թե՞ ոչ։ Նա խոստացավ, որ առաջիկա օրերին կփորձի հստակեցնել և հայտարարությամբ հանդես կգա:

Աղբյուրը՝ www.hra.am