Տեսանկյուն

2015թ. հունվար-հունիս ամիսներին ՀՀ ԶՈւ-ում և ԼՂ ՊԲ-ում մահվան դեպքերի վիճակագրություն

09.07.2015

ՀՀ Զինված ուժերում և Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակում 2015թ. առաջին կիսամյակում հայտնի է դարձել 35 զինծառայողի մահվան դեպքի մասին, որից 11-ը տեղի է ունեցել ՀՀ, 24-ը՝ ԼՂ տարածքում։ Սրանք «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի իրականացրած ուսումնասիրության արդյունքներն են, որոնք հրապարակված են safesoldiers.am կայքում։

Ըստ կազմակերպության ունեցած տվյալների՝ 22 զինծառայող մահացել է հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով (7–ը՝ ՀՀ տարածքում, 15–ը՝ ԼՂ տարածքում)։ Չորս զինծառայող ինքնասպանություն է գործել։ Գրանցվել է սպանության չորս դեպք։ Մեկ զինծառայող հանկարծամահ է եղել։ Երեք զինծառայող մահացել է դժբախտ պատահարի հետևանքով։ Մեկ զինծառայող մահացել է առողջական խնդիրների հետևանքով։

Զինծառայողների և նրանց մահվան հանգամանքների մասին մանրամասն տվյալներ կարող եք գտնել սկզբնաղբյուր կայքում։

Աղբյուրը՝ www.hra.am