Տեսանկյուն

Ո՞ւմ է տեսնում Թևան Պողոսյանը որպես ՄԻՊ թեկնածու

11.02.2016

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի իմ թեկնածուն առաջադրված երեքից ոչ մեկն էլ չէ, հասարակական սեկտորից «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ նախագահ Արտակ Կիրակոսյանն է: Փետրվարի 10-ին կայացած մամուլի ասուլիսին նման տեսակետ է հայտնել Ազգային ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանը:

Նրա կարծիքով՝ Արտակ Կիրակոսյանն իր մոտեցումներով, նվիրվածությամբ, միջազգային կապերով և համակարգային մոտեցման իր տեսլականով կկարողանա արդյունավետորեն ղեկավարել ՄԻՊ գրասենյակը:

Թևան Պողոսյանը նշել է, որ մարդու իրավունքների պաշտպանի երեք թեկնածուներն էլ պետք է ուսումնասիրեն նախկին երեք պաշտպանների անցած ճանապարհը, նրանց թույլ տված սխալները, մոտեցումները և պետք է ունենան համակարգային փոփոխությունների մոտեցումներ: «Ինձ ամենից շատ հետաքրքրում են այս պաշտոնի հավակնորդների համակարգային մոտեցումները»,- հավելել է նա:

Հիշեցնենք, որ ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը հունվարի 12–ին հրաժարականի դիմում էր ներկայացրել: ՄԻՊ երեք թեկնածուներն են ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը և ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ Մակար Եղիազարյանը:

Աղբյուրը՝ www.hra.am