Տեսանկյուն

Ներառումը և վերականգնումը համայնքահեն հանրային աշխատանքների միջոցով

15.12.2017

Հետևողական եւ լայնածավալ լոբբիստական գործունեության արդյունքում «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ը կարողացել է հասնել զգալի հաջողության և դառնալ առաջին հասարակականկազմակերպությունը, որին թույլատրվել է իր ծառայությունները առաջարկել և տրամադրել հանրային աշխատանքներ պատժատեսակի դատապարտված անձանց: Երաշխավորված արդյունքը ակնհայտ էր.

  1. Պրոբացիայի պետական ծառայության գործող օրենսդրական շրջանակի և պրակտիկայի վերաբերյալ առաջարկությունների և մեկնաբանությունների մշակում,[1]
  2. Փոփոխություններին միտված լոբբիստական աշխատանքներ,
  3. Իրավախախտների համար մոդելային միջավայրի նախապատրաստում, որը կհամապատասխանի թե՛ օրենքի պահանջներին, թե՛ ՔՀԻ-ի առաքելությանը:[2]

Նման մոդելային միջավայր հաստատվել է ՄԱԿ-ի Ժողովրդավարության հիմնադրամի (UNDEF) կողմից ֆինանսավորված մասնագիտական վերապատրաստման դասընթացների շրջանակներում: ՔՀԻ-ի կողմից կազմակերպվող թաղիքագործության դասընթացները առաջարկում են թաղիքե տաք, բնական ու յուրօրինակ արտադրանք (հողաթափեր, գլխարկներ, ձեռնոցներ, ինպես նաև հուշանվերներ, խաղալիքներ և արհեստի ու արվեստի այլ նմուշներ):

[1] Հանրային աշխատանքներ. առաջակություններ

[2] Ավարտվեցին ՔՀԻ-ի կողմից կազմակերպված թաղիքագործության և ձեռներեցության դասընթացները

Աղբյուրը՝ www.hra.am