Դիրքորոշում

ՔՀԻ–ն իրականացնում է «Երևանի ավագանու ընտրություններ – 2013» նախաձեռնությունը

26.04.2013

Քվեարկության ընթացքի, գրանցված ահազանգերի և ընտրախախտումների մասին անընդհատ թարմացվող տեղեկատվության համար այցելեք՝ http://hra.am/hy/events/2013/05/05/elections

Տեղեկատվությունն օգտագործելու դեպքում հղումը www.hra.am- ին պարտադիր է։

Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ՝ Քաղաքացիական հասարակության ինստիտուտը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, Քաունթերփարթ Ինթերնեշնլի և Նորվեգիայի հելսինկյան կոմիտեի աջակցությամբ իրականացնում է «Երևանի ավագանու ընտրություններ - 2013» իրավական նախաձեռնությունը, որի նպատակն է պաշտպանել քաղաքացիների իրավունքներն ընտրական գործընթացում: Ծրագիրը կգործի մեկ ամիս՝ ս.թ. ապրիլի 15-ից մինչև մայիսի 15–ը։

Նախաձեռնության շրջանակներում գործում է թեժ գիծ՝ 080-080-804 համարով, որը տրամադրում է անվճար իրավական աջակցություն ընտրություններին առնչվող ցանկացած հարցով:

Քվեարկության օրը՝ մայիսի 5–ին, գործելու են «իրավական շտապ օգնության» 10 մեքենաներ` լրագրողի, դիտորդի և փաստաբանի կազմով։ Մեքենաները կշրջեն Երևանի ողջ տարածքով և, ընտրությունների օրը անհրաժեշտության դեպքում կարձագանքեն թեժ գծին ստացված ահազանգերին։

Նշենք նաև, որ այս տարի Քաղաքացիական հասարակության ինստիտուտը կիրականացնի նաև դիտորդություն մայրաքաղաքի Ավան վարչական շրջանում։

Քվեարկության ընթացքին և խախտումներին վերաբերող տեղեկություններին հնարավոր կլինի հետևել www.hra.am կայքում մեր մշտապես թարմացվող լրահոսի միջոցով:

Երևանի ավագանու ընտրություններ 2013» իրավական նախաձեռնությունը քաղաքականապես չեզոք է և պատրաստ է հավասարապես աջակցել ընտրական գործընթացներում ներգրավված ցանկացած անձի, ում իրավունքները խախտվել են։

Աղբյուրը՝ www.hra.am