Դիրքորոշում

Հայաստան այցելած թուրք իրավապաշտպանը հարգանքի տուրք մատուցեց Ցեղասպանության զոհերի հիշատակին (լուսանկարներ)

26.04.2015

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 23-24-ը Հայաստան այցելեց Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) նախագահի տեղակալ և Թուքիայիում գործող Մարդու իրավունքների ասոցիացիայի գործադիր խորհրդի անդամ Յուսուֆ Ալաթաշը։

Ապրիլի 23-ին տեղի ունեցավ Յուսուֆ Ալաթաշի և Քաղաքացիական հասարակության ինստիտուտ հասարակական կազմակերպության նախագահ Արտակ Կիրակոսյանի համատեղ մամուլի ասուլիսը՝ «Հայոց ցեղասպանության հետևանքները և Թուրքիայի պարտավորությունները» թեմայով։

Ասուլիսի ժամանակ հրապարկվեց Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի, Թուրքիայի Մարդու իրավունքների ասոցիացիայի, Մարդու իրավունքների հիմնադրամի և Հայաստանում Քաղաքացիական հասարակության ինստիտուտի համատեղ հռչակագիրը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ։

Նույն օրը Յուսուֆ Ալաթաշը Արտակ Կիրակոսյանի և Քաղաքացիական հասարակության ինստիտուտի տնօրեն Արման Դանիելյանի ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության զոհերի հիշատակին։

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) նախագահի տեղակալը նաև մի շարք հարցազրույցներ տվեց հայաստանյան լրատվամիջոցներին։

Յ.Ալաթաշը և Ա.Կիրակոսյանը «Մեդիա կենտրոնում» տված մամուլի ասուլիսին 

2010թ. ապրիլին Երևանում կայացած FIDH համագումարի ժամանակ Ծիծեռնակաբերդում տնկված եղևնին։

«Ա1+»–ի տաղավարում

Աղբյուրը՝ www.hra.am