Դիրքորոշում

Հավաքների ազատության վերաբերյալ թրեյնինգ՝ քաղաքացիական ակտիվիստների համար

10.09.2015

Սեպտեմբերի 8-ին Քաղաքացիական հասարակության ինստիտուտի (ՔՀԻ) գրասենյակում կայացավ հավաքների ազատության թեմայով թրեյնինգ քաղաքացիական ակտիվիստների համար։ Այն կազմակերպվել էր «Վստահության վերականգնման դաշինք Հարավային Կովկասում» ծրագրի մասնակից ուսանողների կողմից, նույն ծրագրով հայտարարված փոքր դրամաշնորհների մրցույթի շրջանակներում։

Դասընթացին մասնակցեցին 15-ից ավելի երիտասարդ քաղաքացիական ակտիվիստներ, ովքեր մասնակցել են վերջին շրջանում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ կազմակերպված բողոքի ցույցերին:

Դասընթացը ներառում էր հետևյալ թեմաները՝ մարդու հիմնարար իրավունքներ և ազատություններ, սահմանափակման ենթակա և բացարձակ իրավունքներ։ Հաշվի առնելով վերջին շրջանում էլեկտրաէներգիայի դեմ բողոքի ցույցերի նկատմամբ մեծ հետաքրքրությունը և արձանագրված մարդու իրավունքի խախտումները, դասընթացավարները մանրամասն անդրադարձան հավաքների ազատության իրավունքին, դրա սահմանափակումներին, Մարդու իրավունքի եվրոպական դատարանի նախադեպերին ու կոնկրետ օրինակներով քննարկեցին ոստիկանների կողմից հավաքին միջամտելու և այն դադարեցնելու իրավաչափությունը։

Աղբյուրը՝ www.hra.am