Դիրքորոշում

ՔՀԻ-ն թիվ 77 դպրոցում կազմակերպեց խաղաղության վերաբերյալ դասընթաց

26.10.2015

Հոկտեմբերի 21-23 Քաղաքացիական հասարակության ինստիտուտը դասընթաց կազմակերպեց Երևանի Ռ. Միրոյանի անվան թիվ 77 դպրոցի աշակերտների համար:

Դասընթացի մասնակիցները երեք օրերի ընթացքում ծանոթացան արդյունավետ հաղորդակցության հմտություններին, քննարկեցին, թե ինչ է բռնությունը և որոնք են բռնության պատճառները և աղբյուրները, ինչ է խաղաղությունը, ինչ կարող ենք անել հանուն խաղաղության և որոնք են այն հիմնախնդիրները, որոնք սպառնալիք են հանդիսանում խաղաղության համար: Մասնակիցները տեղեկացան նաև Ալֆրեդ Նոբելի, Խաղաղության նոբելյան մրցանակի մասին, ծանոթացան Խաղաղության նոբելյան դափնեկիրների կենսագրությանն ու գործունեությանը:

Դասընթացի ծրագիրը մշակված է «PeaceJam» հիմնադրամի կողմից:

Դասընթացը կազմակերպվել է «Կոալիցիա հանուն վստահության վերականգնման» ծրագրի շրջանակներում՝ Եվրամիության ֆինանսավորմամբ:

Աղբյուրը՝ www.hra.am