Լևոն Գուլյան

Գործի նկարագրությունը

Գործի հակիրճ նկարագրություն
2007 թ. մայիսի 12-ին Լևոն Գուլյանը վախճանվեց ոստիկանության շենքում: Իր դիակը բազմաթիվ վնասվածքներով հայտնաբերվել էր ՀՀ ոստիկանության շենքի բակում: Լ. Գուլյանը դարձել էր 2007 թ. մայիսի 9-ին տեղի ունեցած սպանության ականատես։ 2007 թ. մայիսի 10-ի վաղ առավոտյանից մինչ մայիսի 12-ը, երբ նա վախճանվեց, Լ. Գուլյանը փաստացի ապօրինի տևական ժամանակով մի քանի անգամ զրկվել էր ազատությունից ոստիկանության աշխատակիցների կողմից: Իր ընտանիքի անդամնեը պնդում են, որ երբ նա ոստիկանությունից առաջին անգամ վերադարձավ տուն մայիսի 10-ի ուշ երեկոյան, իր մարմնի վրա առկա էին վատ վերաբերմունքի հետքեր: Նրանք ենթադրում են, որ Լևոնը ոստիկանության ծառայողների կողմից ենթարկվել է խոշտանգումների, և պահանջում են իր մահվան հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և թափանցիկ քննություն:
2007 թ. մայիսին Լ. Գուլյանի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել “ինքնասպանության հասցնելը” հոդվածով: Ոստիկանության պաշտոնական վարկածի համաձայն, Լ. Գուլյանի փորձել է ոստիկանությունից փախուստի դիմել և ընկել է երկրորդ հարկից: Որևէ այլ վարկած նախաքննության ընթացքում չի ուսումնասիրվել: 2007 թ. մինչ օրս նախաքննությունը 4 անգամ կարճվել է հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Քննիչի կարճման մասին բոլոր որոշումները Գուլյանի իրավահաջորդների ներկայացուցիչների կողմից բողոքարկվել են դատարանում: Բոլոր դեպքերում դատարանը բեկանել է կարճման մասին որոշումները: Մասնավորապես, 2010 թ. օգոստոսին ՀՀ վճռաբեկ դատարանը հաստատել է, որ նախաքննության ընթացում թույլ են տրվել լուրջ խախտումներ և գործը վերադարձրել էր դատախազություն՝ նախաքննություն վերսկսելու համար և «վերացնելու նախաքննության ընթացում թույլ տրված անձի իրավունքի խախտումները». Չնայաց դրան 2012 թ. հունվարին նախաքննությունը կրկին կարճվել էր առանց ՀՀ վճռաբեկ դատարանի որոշման կատարմանը ուղղված որևէ միջոց ձեռնարկելու: Մինչ օրս Լ.Գուլյանի մահվան համար ոչ ոք պատասխանատվությանը չի ենթքրկվել:
Քաղաքացիական հասարակության ինստիտուտը ՀՀ իշխանություններին կոչ է անում`
- Անհապաղ իրականացնել Լևոն Գուլյանի մահվան հանգամանքների, խոշտանգումների և դրան նախորդող ապօրինի ազատազրկման առնչությամբ նոր, թափանցիկ և արդյունավետ քննություն;
- Իր մահվան մեջ մեղավորներին ենթարկել պատասխանատվության;
- Լ. Գուլյանի ընտանիքին ապահովել փոխհատուցումոմ;
- Գործել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի, ինչպես նաև՝ Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոնվենցիայի և ՄԱԿ-ի Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեմ կոնվենցիայի դրույթների համաձայն՝ իրականացնելով խոշտանգումների դեպքերի լիարժեք քննություն։
Գործի հանգամանքները
2007թ. մայիսի 9-ին Լևոն Գուլյանը դարձել էր Ստեփան Վարդանյանի սպանության ականատես։ Սպանությունը տեղի էր ունեցել ծեծկռտուքի ժամանակ Լևոն Գուլյանին պատկանող ռեստորանի առջև: Որպես սպանության ականատես՝ Լևոն Գուլյանը և նրա երկու աշխատողները` Հայկ Մելքումյանը և Մարինե Գրիգորյանը, հրավիրվել էին ոստիկանություն: Մասնավորապես, Լ.Գուլյանը մայիսի 10-ի գիշերվա ժամը 03:00-04:00-ին տարվել է ոստիկանության Շենգավիթի բաժին, հարցաքննվել որպես ականատես, սակայն բաց է թողնվել միայն ժամը 22:00-ին հաջորդ օրը ոստիկանություն կրկին ներկայանալու պայմանով: Հաջորդ օրերին նա պարբերաբար կանչվել և մինչև մայիսի 12-ի ժ.14:00–ը տևական ժամանակ ապօրինի պահվել Է ոստիկանության Շենգավիթի բաժնում` առանց դատախազի կողմից տրված հանձնարարությունների կամ ցուցումների: Համաձայն գործի նյութերի, այդ ընթացքում քրեական վարույթն իրականացնող մարմնի՝ Շենգավիթ համայնքի դատախազության դատախազի կողմից նա հարցաքննվել Է միայն մայիսի 10-ին ժամը 11:40-ից մինչև 12:55-ը, իսկ դատախազի կողմից Գուլյանի հետ այլ նախաքննական գործողություն կատարելու հանձնարարություն չի տրվել:
Պաշտոնական վարկածը
Համաձայն գործում առկա ոստիկանության կողմից տրամադրված տեղեկության, 2007թ. մայիսի 12-ին ժամը 14:00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության /ՔՀԳՎ/ աշխատակիցների կողմից Լ. Գուլյանը տարվել է ՔՀԳ վարչություն հարցազրույցի: Ընդգծենք, որ ըստ գործի նյութերի, Լ.Գուլյանի մուտքը ՀՀ ոստիկանության հերթապահ մասում մայիսի 12-ին գրանցվել Է ժամը 14:30–ին։ Վերջինս գտնվել Է ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ սպանությունների բաժնի պետ Գ.Թադևոսյանի աշխատասենյակում։ ժամը 15:15-ից 15:20-ի սահմաններում նրա դիակը հայտնաբերվել Է ՀՀ ոստիկանության շենքի ներքին հրապարակում ՔՀԳՎ և ԿՀԴՊ վարչությունների հատվածում՝ բազմաթիվ՝ այդ թվում նաև գանգի վնասվածքներով։ Ոստիկանության ծառայողները պնդել են, որ Գուլյանը ինքնասպան է եղել կամ փորձել է փախչել' թռնելով երկրորդ հարկից, որպեսզի խուսափի նրա և Մ.Գրիգորյանի ցուցմունքներում առկա հակասությունների պարզաբանման նպատակով առերեսում կատարելուց:
Միևնույն ժամանակ, ուշագրավ է, որ ըստ դատախազության կողմից տրամադրված պաշտոնական տեղեկությանը, մայիսի 12-ին ժ. 15.00-ին ՀՀ ոստիկանությունից ահազանգ է ստացվել այն մասին, որ ժ. 14.30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության բակում հայտնաբերվել է արական սեռի դիակ (Գուլյանը):
Նախաքննությունը առաջնորդվեց ոստիկանության ծառայողները կողմից տրամադրված վարկածով` մեկնաբանելով բոլոր ապացուցները ի համապատասխան այդ վարկածի և չուսումնասիրելով այլ հնարավոր սցենառներ:
Իրավահաջորդների կարծիքը
Լևոն Գուլյանի ընտանիքը կասկածում է, որ մինչև լուսամուտից ընկնելը նա դաժան վերաբերմունքի է ենթարկվել ոստիկանության ծառայողների կողմից, քանզի հարազատները կապտուկներ էին տեսել իր մարմնի վրա, երբ նա տուն էր վերադարձել մայիսի 10-ին, իսկ մյուս վկան` Հայկ Մելքումյանը դաժան ծեծի էր ենթարկվել ոստիկանության բաժնում:
Նախաքննության ընթացքը
Մահվան փաստով քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով /ինքնասպանության հասցնելը/: Նախաքննությունը կատարվել է Երևան քաղաքի դատախազության վարույթում, իսկ 2007 թ. դեկտեմբերի 12-ին այն վարույթ է ընդունել ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչը։ 2007 թ. ի վեր գործը 4 անգամ կարճվել է նախաքննություն իրականացնող մարմնի կողմից` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները ամեն անգամ բողոքարկել են կարճման մասին որոշումները դատարան` համարելով անօրինական, չհիմնավորված ու չպատճառաբանված: Գործը 3 անգամ վերաբացվել է դատարանների որոշումներով, սակայն վերջին անգամ 2012 թ. փետրվարի 8-ին դարձյալ կարճվել է:
Հարկ է նշել, որ 2010 թ. օգոստոսի 27-ին ՀՀ Վճռաբեկ դատարանը բեկանեց գործը կարճելու մասին որոշումը և գործը վերադարձրեց դատախազություն՝ նախաքննությունը վերսկսելու և նախաքննության ընթացքում թույլ տրված անձի իրավունքների և ազատությունների խախտումները լրացնելու պահանջով։
2012 թ. փետրվարի 22-ին Լ. Գուլյանի իրավահաջորդների ներկայացուցիչները  դիմեցին Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան` Մարդու Իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք), 5-րդ (ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք) և 13-րդ (իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) հոդվածների խախտումն ճանաչելու պահանջով:
Դատարանի կողմից արձանագրված խախտումները
Դատարանի կողմից բազմիցս հաստատվել է, որ քրեական գործի նախաքննության ընթացքում քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից թույլ են տրվել անձի իրավունքի և հիմնարար ազատությունների մի շարք խախտումներ`
- գործով չի ապահովվել պատշաճ քննություն Գուլյանի մահվան վերաբերյալ`
ա. մահվան հանգեցրած իրադարձությունների համոզիչ բացատրություն չի ներկայացվել նախաքննության մարմնի կողմից,
բ. օրենքով նախատեսնված բոլոր միջոցառումները չեն ձեռնարկվել գործի ելքի համար կարևոր նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու և հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար,
գ. նախաքննությունը չի անդրադարձել 2007 թ. մայիսի 10-12-ին ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված Լ. Գուլյանի ազատ տեղաշարժվելու իրավունքի, ինչը անհայտ պայմաններում ավարտվել Է վերջինիս վախճանով:
դ. մահվան դեպքի հետ կապված ապացույցներ ապահովելու համար բոլոր ողջամիտ քայլերը չեն իրականացվել,
ե. չի ապահովվել ապացույցների ազատ գնահատւմը,
- անհիմն սահմանափակվել են տուժողի իրավահաջորդների իրավունքները, քանզի նրանք զրկված են եղել վկաների, մասնավորապես ոստիկանների հարցաքննություններին ներկա լինելու և իրենց հարցերը տալու հնարավորությունից,
ՔՀԻ գործողություններ
Քաղաքացիական հասարակության ինստիտուտը բազմիցս անդրադարձել է այս գործին և դատապարտել  քննություն իրականացնող մարմինների անգործությունը և գործը բացահայտելու կամքի բացակայությունը, որի արդյունքում մեղավորները չեն հայտնաբերվել և չեն ենթարկվել պատասխանատվության:
2011 թ. մայիսի 12-ին, Լևոն Գուլյանի մահվան 4-րդ տարելիցի կապակցությամբ՝ FIDH-ը, Քաղաքացիական հասարակության ինստիտուտը և Հայաստանի հելսինկյան կոմիտեն հանդես եկան  համատեղ հայտարարությամբ, որում կոչ էին անում ՀՀ իշխանություններին՝ իրականացնել Լևոն Գուլյանի մահվան հանգամանքների նոր, թափանցիկ և արդյունավետ քննություն և պատասխանատվության ենթարկել մեղավորներին։

• Հատուկ քննչական ծառայություն. «Լևոն Գուլյանը նպատակասլաց գործողություններ է արել, որոնք հնարավոր չէ մանեկենով վերարտադրել»

17.05.2011 | Նորություններ
Ավագ դատախազ Հարությունյանի մեկնաբանմամբ' ոստիկաններից որեւէ մեկի արարքում հանցակազմ չգտելու հիմքով գործը չի քննվել: Իսկ թե ինչու չի կատարվել Վճռաբեկ դատարանի որոշումը ու քայլեր ձեռնարկվել մանեկեն ձեռքբերելու և փորձարարություն կատարելու համար, պարզաբանվեց այսպես. «Գուլյանը նպատակասլաց գործողություն է արել, որոնք հնարավոր չէ մանեկենով վերարտադրել»։

• Դատախազությունը չէր հասցրել իր դիրքորոշումը ներկայացնել դատարան

16.05.2011 | Նորություններ
«Իսկապես չհասցրեցի Գլխավոր դատախազության վարչական շենք մտնել ու նոր գալ դատարան, շատ ծանրաբեռնված ենք մենք։ Հիմա եկել եմ,որ հաջորդ նիստի օրը համաձայնեցնենք»,- hra.am-ին պարզաբանեց ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Հարություն Հարությունյանը։

• FIDH–ը, Քաղաքացիական հասարակության ինստիտուտը և Հայաստանի հելսինկյան կոմիտեն պահանջում են իշխանություններից նոր քննություն իրականացնել Լևոն Գուլյանի գործով

12.05.2011 | Նորություններ
Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH), իր անդամ կազմակերպություն Քաղաքացիական հասարակության ինստիտուտը և Հայաստանի հելսինկյան կոմիտեն կոչ են անում ՀՀ իշխանություններին իրականացնել Լևոն Գուլյանի մահվան հանգամանքների նոր, թափանցիկ և արդյունավետ քննություն, պատասխանատվության ենթարկել մեղավորներին, գործել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի, ինչպես նաև՝ Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոնվենցիայի և ՄԱԿ-ի Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեմ կոնվենցիայի դրույթների համաձայն՝ իրականացնելով խոշտանգումների դեպքերի լիարժեք քննություն։

• 4 տարի անց. Գուլյանի մահվան հանգամանքները դեռեւս պարզված չեն (վիդեո)

11.05.2011 | Տեսանկյուն
«Ես չեմ հավատում, որ ոստիկանությունը չի կարող բացահայտել մի հանցագործություն, որը տեղի է ունեցել ոստիկանապետի աշխատասենյակից մի քանի մետր հեռավորության վրա։ Ուղղակի չեն ուզում բացահայտել ու կիրառում են ձգձգումների պրակտիկան, մինչև հետամուտ լինող մարդիկ հանձնվում են՝ հոգնելով այդ ամենից։ Ես ուզում եմ վստահեցնել, որ մենք հետևողական ենք լինելու»,- ասում է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի ղեկավար Արման Դանիելյանը։

• Լևոն Գուլյանի մահվան 3-րդ տարելիցը

12.05.2010 | Տեսանկյուն
«Մենք կասկած չունենք, որ մեր որդին ինքնասպանություն չի գործել: Նաեւ դատաբժշկական փորձաքննությամբ է ապացուցվել, որ մինչեւ պատուհանից նրան ցած նետելը, նա բազմաթիվ կոտրվածքներ է ունեցել: Այն բարձրությունը, որից նրան ցած են նետել, նա չէր կարող նման կոտրվածքներ ստանալ»,- նշեց ասուլիսին ներկա Լեւոն Գուլյանի հայրը` Աշոտ Գուլյանը:

• Դատարանը ևս մեկ անգամ մերժեց Գուլյանի գործը

06.02.2010 | Նորություններ
Փետրվարի 5-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը Լևոն Գուլյանի գործով հրապարակեց որոշում, որով անփոփոխ թողեց Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը։ Վերաքննիչ դատարանը մերժեց տուժողի իրավահաջորդների ներկայացված բողոքի քննությունը։

• Գուլյանի գործը Վերաքննիչ դատարանում

04.02.2010 | Նորություններ
Վաղը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում կշարունակվի Լևոն Գուլյանի գործով տուժողի իրավահաջորդների ներկայացված բողոքի քննությունը։ Նախորդ դատական նիստում մեղադրող Հ.Հարությունյանը դատարանին միջնորդել էր մերժել փաստաբան Ղուկասյանի ներկայացրած բողոքը՝ հիմնավորելով, որ իրավապահների գործողությունները եղել են իրավաչափ։

• Կշարունակվի Լեւոն Գուլյանի իրավահաջորդների բողոքի քննությունը Վերաքննիչ դատարանում

01.02.2010 | Հայտարարություններ
Փետրվարի 1-ին ժամը 11։00–ին ՀՀ Վերաքննիչ դատարանում կշարունակվի Լեւոն Գուլյանի իրավահաջորդների բողոքի քննությունը ընդդեմ առաջին ատյանի դատարանի որոշման գործը կարճելու վերաբերյալ։

• Նախորդ
• Հաջորդ