Արշալույս Հակոբյան

  • Հայաստան. Իրավապաշտպան Արշալույս Հակոբյանի արդարացման դատավճիռը

    16.02.2010
    Փարիզ - ժնև- Երևան, փետրվարի 16, 2010. Իրավապաշտպանների պաշտպանության օբսերվատորիան՝ Ընդդեմ խոշտանգումների համաշխարհային կազմակերպության (OMCT) և Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) համատեղ ծրագիրը, Քաղաքացիական հասարակության ինստիտուտի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի, Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոնի, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի և Ընդդեմ իրավական կամայականության հիմնադրամի հետ համատեղ ողջունում են իրավապաշտպան Արշալույս Հակոբյանի արդարացման դատավճիռը:

  • Արշալույս Հակոբյանն արդարացվեց

    05.02.2010
    Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը՝ Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ այսօր ապացույցների բացակայության պատճառաբանությամբ արդարացման դատավճիռ է կայացրել Հելսինկյան ասոցիացիայի անդամ Արշալույս Հակոբյանի գործով։

  • Իրավապաշտպանի գործով դատաքննությունը կրկին հետաձգվեց

    25.01.2010
    Հատուկ քննչական ծառայությունում կարճվել է Արշալույս Հակոբյանի գործով տուժողներ Վահե Բադալյանին ու Աշոտ Սարգսյանին պատասխանատվության ենթարկելու մասին քրեական գործի հարուցումը: Այս մասին այսօր Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց դատախազ Հունան Բաբայանը՝ դատավոր Ավետիսյանից խնդրելով մեկ շաբաթ ժամանակ՝ փաստաթղթերն ուսումնասիրելու համար։

  • Հայաստան. Իրավապաշտպանը ազատ է արձակվել

    20.10.2009
    Փարիզ - ժնև - Երևան, հոկտեմբերի 20, 2009. Իրավապաշտպանների պաշտպանության օբսերվատորիան՝ Ընդդեմ խոշտանգումների համաշխարհային կազմակերպության (OMCT) և Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) համատեղ ծրագիրը, Քաղաքացիական հասարակության ինստիտուտի, Հելսինկյան քաղաքացիական անսամբլեայի Վանաձորի գրասենյակի, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի, Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոնի, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի և Ընդդեմ իրավական կամայականության հիմնադրամի հետ համատեղ ողջունում են իրավապաշտպան Արշալույս Հակոբյանին կալանքից ազատելու որոշումը։

  • «Իմ փոխարեն պետք է դատվեն ոստիկանները»

    16.10.2009
    «Նրանք ուզում էին դատել անմեղ մարդուն։ Իմ փոխարեն պետք է դատվեն ոստիկանները, որոնք սուտ ցուցմունքներ են տվել», անարդարության դեմ ընդվզում էր դատարանի դահլիճից ազատ արձակված Արշալույս Հակոբյանը։

  • Իրավապաշտպանի գործը դատարանում

    16.09.2009
    Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ սկսվել է Հելսինկյան ասոցիացիայի անդամ Արշալույս Հակոբյանի գործով դատաքննությունը Իրավապաշտպանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով(ոստիկանության աշխատակցին դիմադրություն ցույց տալը)։

  • Հաջորդ