Մարդու իրավունքներ
- Արդար դատավարության իրավունք
- Խոսքի/արտահայտվելու ազատություն
- Բնապահպանական իրավունք
- Խոշտանգումներ
- Մարդու իրավունքները փակ հաստատություններում
- Մարդու իրավունքները զինված ուժերում
- Երեխայի իրավունքներ
- Ընտրական իրավունք
- Աշխատանքային իրավունք
- Սեփականության իրավունք
- Հավաքների ազատություն
- Կանանց իրավունքներ
Վահան Խալաֆյան
Հունիսի 15-ին Վերաքննիչ դատարանը կիրառեց «ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը և 8-րդ կետի 3-րդ ենթակետը' գործով գլխավոր ամբաստանյալ, Ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի նախկին պետ Աշոտ Հարությունյանի պատժի չկրած մասը կրճատելով մեկ երրորդով, իսկ օպերլիազոր Մորես Հայրապետյանին ազատելով պատժից: Խալաֆյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը համաձայն չէ Վերաքննիչ դատարանի որոշման հետ և մտադիր է բողոքարկել Վճռաբեկ դատարանում:
Գործի ընդհանուր նկարագրություն
2010 թվականի ապրիլի 13-ին ժամը 17:00-ի սահմաններում 24-ամյա Վահան Խալաֆյանը մահացել է ոստիկանության Չարենցավանի բաժնում։
Նա այդ օրը երեք այլ երիտասարդների հետ բերվել է Ոստիկանության Չարենցավանի բաժին 2010թ. ապրիլի սկզբին կատարված մեկուկես միլիոն դրամ արժողությամբ հագուստի գողության կասկածանքով։
Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը ապրիլի 14-ին հայտարարել է, որ նրանց բերման են ենթարկել 16:50-ին։ Վահան Խալաֆյանի մայրը ապրիլի 19-ին հայտնել է, որ իր որդուն ոստիկանություն են տարել առավոտյան ժամը 10:30-ի սահմաններում՝ առանց որոշման կամ ծանուցագրի։
Վահան Խալաֆյանը մահացել է ոստիկանության Չարենցավանի բաժնում՝ դանակով որովայնին հասցված մահացու վնասվածքներից։ Ըստ Ոստիկանության ապրիլի 14-ին տարածած հաղորդագրության, Վահան Խալաֆյանը ինքնասպանություն է գործել։
Վահան Խալաֆյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի կողմից 2010թ. ապրիլի 13-ին քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը):
Տղայի ծնողները պնդում են, որ Վահանը չէր կարող երկու անգամ դանակով հարվածել որովայնին, հետևաբար նրան սպանել են:
Նոյեմբերի 29-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 309-3 հոդվածով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) 8 տարվա ազատազրկման դատապարտեց Խալաֆյանի գործով հիմնական մեղադրյալ, Չարենցավանի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի նախկին պետ Աշոտ Հարությունյանին:
Ամբաստանյալ Մորիս Հայրապետյանը դատապարտվեց է 2 տարվա պայմանական ազատազրկման, իսկ բաժնի օպերլիազորներ Գագիկ Դավթյանն ու Գարիկ Ղազարյանն անմեղ ճանաչվեցին։
2011թ. ապրիլի 13-ին դատախազությունը բողոքարկել է դատավճիռը Վերաքննիչ դատարանում և խնդրում է Դավթյանի և Ղազարյանի մասով կայացնել մեղադրական դատավճիռ, քանի որ առաջին ատյանի դատարանը թույլ է տվել դատական սխալ, որն ազդում է գործի արդյունքի վրա և խախտում արդարադատության էությունը: Բացի դրանից ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճռի դեմ վերաքննիչ բողոք են ներկայացրել տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը, Աշոտ Հարությունյանի պաշտպան Սեդա Սաֆարյանը և Մորես Հայրապետյանը:
Մայիսի 17-ին դատարանը մերժեց Արտակ Զեյնալյանի միջնորդությունները՝ ճանաչել Վահան Խալաֆյանի ազատության և անձնական անձեռնմխելիության, արդար դատաքննության և կյանքի իրավունքների խախտման փաստերը, ինչպես նաև' խոշտանգումներից և անմարդկային վերաբերմունքից ազատ լինելու իրավունքի խախտման փաստը:
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը (նախագահող դատավոր' Աիդա Հովհաննիսյան) հունիսի 15-ին մերժեց անցած տարվա ապրիլին Ոստիկանության Չարենցավանի բաժնում մահացած Վահան Խալաֆյանի գործով վերաքննիչ բողոքները: Դատարանը կիրառեց «ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը և 8-րդ կետի 3-րդ ենթակետը' գործով գլխավոր ամբաստանյալ, Ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի նախկին պետ Աշոտ Հարությունյանի պատժի չկրած մասը կրճատելով մեկ երրորդով, իսկ օպերլիազոր Մորես Հայրապետյանին ազատելով պատժից: Խալաֆյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը համաձայն չէ Վերաքննիչ դատարանի որոշման հետ և մտադիր է բողոքարկել Վճռաբեկ դատարանում:
Հունիսի 15-ին Վերաքննիչ դատարանը կիրառեց «ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը և 8-րդ կետի 3-րդ ենթակետը' գործով գլխավոր ամբաստանյալ, Ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի նախկին պետ Աշոտ Հարությունյանի պատժի չկրած մասը կրճատելով մեկ երրորդով, իսկ օպերլիազոր Մորես Հայրապետյանին ազատելով պատժից: Խալաֆյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը համաձայն չէ Վերաքննիչ դատարանի որոշման հետ և մտադիր է բողոքարկել Վճռաբեկ դատարանում:
Հեղինակավոր միջազգային և տեղական կազմակերպություններ անդրադարձել են Խալաֆյանի գործին իրենց զեկույցներում'
Human Rights Watch World Report 2011: Armenia
International Federation for Human Rights (FIDH) Death of a suspect at the Charentsavan Police Department (Քաղաքացիական հասարակության ինստիտուտի, Հայաստանի հելսինկյան կոմիտեի, Ընդդեմ իրավական կամայականության հասարակական կազմակերպությունների հետ համատեղ)
US Department of State 2010 Human Rights Report: Armenia
-
22.07.2011 Ոստիկանության Չարենցավանի բաժնում 2010թ մահացած 24-ամյա Վահան Խալաֆյանի գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացրել տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը, դատախազությունը և գլխավոր ամբաստանյալ Աշոտ Հարությունյանի պաշտպան Սեդա Սաֆարյանը:
-
Հունիսի 26. խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օր (վիդեո)
26.06.2011 Հայաստանում չկա վիճակագրություն, թե տարեկան քանի մարդ է խոշտանգվում: Խոշտանգման դեպքերի մասին տուժողները հաճախ չեն բարձրաձայնում: Բռնություն կիրառողները հազվադեպ են պատասխանատվության ենթարկվում, իսկ տուժողները վախենում են, որ բարձրաձայնելը կարող է ավելի ծանր հետևանքների հանգեցնել։
-
Վահան Խալաֆյան
17.06.2011 Հունիսի 15-ին Վերաքննիչ դատարանը կիրառեց «ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը և 8-րդ կետի 3-րդ ենթակետը' գործով գլխավոր ամբաստանյալ, Ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի նախկին պետ Աշոտ Հարությունյանի պատժի չկրած մասը կրճատելով մեկ երրորդով, իսկ օպերլիազոր Մորես Հայրապետյանին ազատելով պատժից: Խալաֆյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը համաձայն չէ Վերաքննիչ դատարանի որոշման հետ և մտադիր է բողոքարկել Վճռաբեկ դատարանում:
-
Համաներման որոշումը տարածվեց նաև Խալաֆյանին բռնությունների ենթարկած ոստիկանների նկատմամբ
15.06.2011 Դատարանը կիրառել է «ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը և 8-րդ կետի 3-րդ ենթակետը' գործով գլխավոր ամբաստանյալ, Ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի նախկին պետ Աշոտ Հարությունյանի պատժի չկրած մասը կրճատելով մեկ երրորդով, իսկ օպերլիազոր Մորես Հայրապետյանին ազատելով պատժից:
-
Միջնորդությունը մերժված է. դատարանը չընդունեց Խալաֆյանի կյանքի իրավունքի խախտման փաստերը
17.05.2011 Զեյնալյանը միջնորդեց ճանաչել Վահան Խալաֆյանի ազատության և անձնական անձեռնմխելիության, արդար դատաքննության և կյանքի իրավունքների խախտման փաստերը, ինչպես նաև` խոշտանգումներից և անմարդկային վերաբերմունքից ազատ լինելու իրավունքի խախտման փաստը: Դատարանը խորհրդակցելով մերժեց Արտակ Զեյնալյանի միջնորդությունները:
-
Վահան Խալաֆյանի գործով վերաքննիչ բողոքների լսումները շարունակվում են
03.05.2011 Մայիսի 3-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցավ Վահան Խալաֆյանի գործով ներկայացված վերաքննիչ բողոքների քննությունը:
-
Այսօր Վահան Խալաֆյանը կդառնար 25 տարեկան

19.01.2011 Հունվարի 19-ին Վահան Խալաֆյանի ծննդյան օրն է: Այսօր նա կդառնար 25 տարեկան: Հիշեցնենք, որ Խալաֆյանը 2010 թվականի ապրիլի 13-ին բերման է ենթարկվել ոստիկանության Չարենցավանի բաժին գողություն կատարելու կասկածանքով, որտեղ մահացել է: Պաշտոնական վարկածով նրան բռնության են ենթարկել, որի արդյունքում նա խոհանոցային դանակով ինքնասպան է եղել: Տղայի հարազատները պնդում են, որ Վահանը չէր կարող երկու անգամ դանակով հարվածել որովայնին, հետևաբար նրան սպանել են:
-
Ով է մահվան հասցրել Խալաֆյանին

12.01.2011 Դեկտեմբերի 30-ին Հաղորդում հանցագործության մասին հայտարարությամբ են հանդես եկել Ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության նախկին պետ Աշոտ Հարությունյանի ծնողները, որն ուղղել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին:
-
Դատախազները բողոքարկել են ոստիկանական բաժանմունքում զոհված Վահան Խալաֆյանի գործով դատավճիռը
23.12.2010 Դատախազները բողոքարկել են ապրիլի 13-ին Չարենցավանի ոստիկանական բաժանմունքում զոհված Վահան Խալաֆյանի գործով դատավճիռը:
-
8 տարի ազատազրկում Խալաֆյանին ինքնասպանության դրդելու համար

29.11.2010 Նոյեմբերի 29-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվել է Չարենցավանի ոստիկանական բաժանմունքում չպարզված հանգամանքներում մահացած Վահան Խալաֆյանի գործով դատավճիռը։
Հարցազրույց
«Հաշմանդամ մարդը նպաստով չի կարող ապրել»






















