Վահան Խալաֆյան

Գործի նկարագրությունը

Հունիսի 15-ին Վերաքննիչ դատարանը կիրառեց «ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը և 8-րդ կետի 3-րդ ենթակետը' գործով գլխավոր ամբաստանյալ, Ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի նախկին պետ Աշոտ Հարությունյանի պատժի չկրած մասը կրճատելով մեկ երրորդով, իսկ օպերլիազոր Մորես Հայրապետյանին ազատելով պատժից: Խալաֆյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը համաձայն չէ Վերաքննիչ դատարանի որոշման հետ և մտադիր է բողոքարկել Վճռաբեկ դատարանում:

Գործի ընդհանուր նկարագրություն

2010 թվականի ապրիլի 13-ին ժամը 17:00-ի սահմաններում  24-ամյա Վահան Խալաֆյանը մահացել է ոստիկանության Չարենցավանի բաժնում։

Նա այդ օրը երեք այլ երիտասարդների հետ բերվել է Ոստիկանության Չարենցավանի բաժին 2010թ. ապրիլի սկզբին կատարված մեկուկես միլիոն դրամ արժողությամբ հագուստի գողության կասկածանքով։

Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը ապրիլի 14-ին հայտարարել է, որ նրանց բերման են ենթարկել 16:50-ին։ Վահան Խալաֆյանի մայրը ապրիլի 19-ին հայտնել է, որ իր որդուն ոստիկանություն են տարել առավոտյան ժամը 10:30-ի սահմաններում՝ առանց որոշման կամ ծանուցագրի։

Վահան Խալաֆյանը մահացել է ոստիկանության Չարենցավանի բաժնում՝ դանակով որովայնին հասցված մահացու վնասվածքներից։ Ըստ Ոստիկանության ապրիլի 14-ին տարածած հաղորդագրության, Վահան Խալաֆյանը ինքնասպանություն է գործել։

Վահան Խալաֆյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի կողմից 2010թ. ապրիլի 13-ին քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը):

Տղայի ծնողները պնդում են, որ Վահանը չէր կարող երկու անգամ դանակով հարվածել որովայնին, հետևաբար նրան սպանել են:

Նոյեմբերի 29-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 309-3 հոդվածով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) 8 տարվա ազատազրկման դատապարտեց Խալաֆյանի գործով հիմնական մեղադրյալ, Չարենցավանի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի նախկին պետ Աշոտ Հարությունյանին:

Ամբաստանյալ Մորիս Հայրապետյանը դատապարտվեց է 2 տարվա պայմանական ազատազրկման, իսկ բաժնի օպերլիազորներ Գագիկ Դավթյանն ու Գարիկ Ղազարյանն անմեղ ճանաչվեցին։

2011թ. ապրիլի 13-ին դատախազությունը բողոքարկել է դատավճիռը Վերաքննիչ դատարանում և խնդրում է Դավթյանի և Ղազարյանի մասով կայացնել մեղադրական դատավճիռ, քանի որ առաջին ատյանի դատարանը թույլ է տվել դատական սխալ, որն ազդում է գործի արդյունքի վրա և խախտում արդարադատության էությունը: Բացի դրանից ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճռի դեմ վերաքննիչ բողոք են ներկայացրել տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը, Աշոտ Հարությունյանի պաշտպան Սեդա Սաֆարյանը և Մորես Հայրապետյանը:

Մայիսի 17-ին դատարանը մերժեց Արտակ Զեյնալյանի միջնորդությունները՝ ճանաչել Վահան Խալաֆյանի ազատության և անձնական անձեռնմխելիության, արդար դատաքննության և կյանքի իրավունքների խախտման փաստերը, ինչպես նաև' խոշտանգումներից և անմարդկային վերաբերմունքից ազատ լինելու իրավունքի խախտման փաստը:

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը (նախագահող դատավոր' Աիդա Հովհաննիսյան) հունիսի 15-ին մերժեց անցած տարվա ապրիլին Ոստիկանության Չարենցավանի բաժնում մահացած Վահան Խալաֆյանի գործով վերաքննիչ բողոքները: Դատարանը կիրառեց «ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը և 8-րդ կետի 3-րդ ենթակետը' գործով գլխավոր ամբաստանյալ, Ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի նախկին պետ Աշոտ Հարությունյանի պատժի չկրած մասը կրճատելով մեկ երրորդով, իսկ օպերլիազոր Մորես Հայրապետյանին ազատելով պատժից: Խալաֆյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը համաձայն չէ Վերաքննիչ դատարանի որոշման հետ և մտադիր է բողոքարկել Վճռաբեկ դատարանում:

Հունիսի 15-ին Վերաքննիչ դատարանը կիրառեց «ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը և 8-րդ կետի 3-րդ ենթակետը' գործով գլխավոր ամբաստանյալ, Ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի նախկին պետ Աշոտ Հարությունյանի պատժի չկրած մասը կրճատելով մեկ երրորդով, իսկ օպերլիազոր Մորես Հայրապետյանին ազատելով պատժից: Խալաֆյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը համաձայն չէ Վերաքննիչ դատարանի որոշման հետ և մտադիր է բողոքարկել Վճռաբեկ դատարանում:

Հեղինակավոր միջազգային և տեղական կազմակերպություններ անդրադարձել են Խալաֆյանի գործին իրենց զեկույցներում'

Human Rights Watch World Report 2011: Armenia

International Federation for Human Rights (FIDH) Death of a suspect at the Charentsavan Police Department (Քաղաքացիական հասարակության ինստիտուտի, Հայաստանի հելսինկյան կոմիտեի, Ընդդեմ իրավական կամայականության հասարակական կազմակերպությունների հետ համատեղ)

US Department of State 2010 Human Rights Report: Armenia

  • Խալաֆյանի գործով բոլոր մեղավորները բացահայտված չեն

    23.11.2010 | Նորություններ
    «Բոլորը չէ, որ Վահան Խալաֆյանի գործով ներգրավվել են որպես մեղադրյալ: Բոլորի նկատմամբ չէ, որ իրականցվել է քրեական հետապնդում, բոլոր մեղավորները չէ, որ բացահայտված են»- hra.am-ին հայտնեց Վահան Խալաֆյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը:

  • Նոր վարկած

    02.11.2010 | Նորություններ
    Ըստ պաշտոնական վարկածի՝ խոշտանգումների ենթարկվելու պատճառով Խալաֆյանը դանակի միջոցով ինքնասպանություն է գործել։ Իրեղեն ապացույց համարվող դանակի վրա որևէ մատնահետք չի հայտնաբերվել: Գործով մեղադրյալ ոստիկանները 4-ն են՝ ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզություն բաժանմունքի նախկին պետ Աշոտ Հարությունյանը և երեք օպեր-լիազոր։ Նախորդ նիստի ընթացքում մեղադրող կողմը պահանջել էր Աշոտ Հարությունյանին, որպես գլխավոր մեղադրյալի, դատապարտել 8 տարվա ազատազրկման։

  • Խալաֆյանի գործով մեղադրող կողմը պահանջում է 8 տարվա ազատազրկման դատապարտել նախկին ոստիկանին

    25.10.2010 | Նորություններ
    Վեց ամիս առաջ ոստիկանության Չարենցավանի բաժնում մահացած 24-ամյա Վահան Խալաֆյանի գործով մեղադրող կողմը այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում պահանջեց գործով գլխավոր մեղադրյալին` Չարենցավանի բաժնի քրեական բաժանմունքի նախկին պետ Աշոտ Հարությունյանին, 8 տարվա ազատազրկման դատապարտել:

  • Ալիկ Սարգսյանը նորից ճնշում է գործադրում դատարանի վրա

    28.09.2010 | Նորություններ
    «Ես հիմա էլ եմ հայտարարում. իմ խորին վերջնական համոզմամբ' դա ինքնասպանություն է: Միգուցե դրդել են նրան ինքնասպանության, միգուցե ճնշում եղել է: Ես դա արդեն չեմ հերքումգ Ինչ վերաբերում է ընդհանրապես Խալաֆյանի գործին, ես ուղիղ հայտարարում եմ' ե՛ւ ես' որպես ոստիկանության պետ, ե՛ւ իմ բոլոր գործընկերները այս գործին չենք միջամտում»,- անցած շաբաթ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:

  • Մեղադրյալի հարազատները վախենում են «ասել ճշմարտությունը»

    02.09.2010 | Նորություններ
    Չարենցավանի ոստիկանությունում մահացած Վահան Խալաֆյանի գործով գլխավոր մեղադրյալ, տեղի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի պետ Աշոտ Հարությունյանի հարազատները գիտեն, թե իրականում ով է դաժան ծեծի ենթարկել Խալաֆյանին, բայց վախենում են այդ մասին խոսել:

  • ՆԱԽԿԻՆ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԸ ԽՈՒՍԱՓԵՑ

    27.07.2010 | Նորություններ
    Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող Խալաֆյանի գործով դատաքննությունն այսօր տեղի չունեցավ և հետաձգվեց մինչև օգոստոսի 18-ը: Դատարանն այսօր պետք է լսեր Չարենցավանի այժմ արդեն նախկին ոստիկանապետ, գործով վկա Նորայր Հեբոյանին, ով արդեն երկրորդ նիստն է չի ներկայանում: Դատավոր Մակեյանը հրապարակեց վկայի կողմից դատարանին ուղղված գրությունը, որով նա հայտնում է, որ հուլիսի 22-ից անորոշ ժամանակով ու բուժման նպատակով բացակայելու է հանրապետությունից: Գրությամբ Հեբոյանը նաև տեղյակ էր պահել դատարանին, որ պնդում է իր նախաքննության ընթացքում տված ցուցմունքները:

  • ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎԵԼ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՆՅԱԿՈՒՄ

    26.07.2010 | Հարցազրույց
    Ոստիկանության Չարենցավանի բաժնում ապրիլի 13-ին մահացած Վահան Խալաֆյանին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով Ապրիլի 26-ին մեղադրանք է առաջադրվել քրեական բաժնի պետ Աշոտ Հարությունյանին' պաշտոնական լիազորություններն անցնելու և անզգուշորեն ծանր հետևանք առաջացնելու համար: Աշոտ Հարությունյանի շահերը դատարանում ներկայացնում է փաստաբան Սեդա Սաֆարյանը:

  • Խալաֆյանի գործով մեղադրվող ոստիկանի պաշտպանը կասկածի տակ է առնում 24-ամյա երիտասարդի ինքնասպանության վարկածը

    21.06.2010 | Տեսանկյուն
    Չարենցավանի ոստիկանության բաժանմունքում 24-ամյա Վահան Խալաֆյանի մահվան առնչությամբ մեղադրվող ոստիկանը՝ Աշոտ Հարությունյանը, պնդում է, որ Հատուկ քննչական ծառայությունը իրեն դարձրել է «քավության նոխազ»։

  • Նախորդ
  • Հաջորդ