Անդրանիկ Մակվեցյան

Գործի նկարագրությունը

2012թ. հունվարի 16-ին Վերաքննիչ քրեական դատարանը (նախագահող դատավոր Մ.Ռեհանյան, դատավորներ՝ Ա.Դանիելյան, Ա.Հովհաննիսյան) որոշեց մերժել վերաքննիչ բողոքը և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2011թ. նոյեմբերի 28-ի դատավճիռը թողնել անփոփոխ:

Գործի նկարագրություն

2011թ. մայիսի 15-ին՝ ժամը  09:00-ի սահմաններում, Երևանի Րաֆֆու փողոցի Սուրբ Երրորդություն եկեղեցու հարակից տարածքում վիճաբանություն է տեղի ունեցել եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Եսայի քահանա Արթենյանի և  Եհովայի վկաներ կազմակերպության անդամ Անդրանիկ Մակվեցյանի միջև:

Ըստ գործի նյութերի՝ Տեր Եսայի քահանա Արտակ Արթենյանը, նկատելով, որ Եհովայի վկաներ աղանդավորական կազմակերպության անդամներ Անդրանիկ Մակվեցյանը և Սամվել Գրիգորյանը եկեղեցու բակում զբաղված են երկու քաղաքացիների քարոզչությամբ, մոտեցել է նրանց և խնդրել հեռանալ եկեղեցու տարածքից: Տղաները հրաժարվել են հեռանալ, վիճաբանության մեջ են մտել քահանայի հետ: Քահանան փորձել է իր բջջային հեռախոսով նկարել տղաների՝ քարոզչությամբ զբաղվելու փաստը, սակայն Անդրանիկ Մակվեցյանը խլել է հեռախոսը: Տեր Եսայի քահանան փորձել է ետ վերցնել հեռախոսը, սակայն Մակվեցյանը բռունցքով հարվածել է նրա ձեռքին:

Գործի նյութերում գրված է, որ Անդրանիկ Մակվեցյանը «քո հալը դեռ կտեսնես» և «կոկորդդ կրծելու եմ» արտահայտություններով առողջությանը ծանր վնաս պատճառելու սպառնալիքներ է հնչեցրել Տեր Եսայի քահանային և հեռացել:

Դեպքից հետո նույն օրը քահանան դիմել է ոստիկանություն: Անդրանիկ Մակվեցյանի դեմ քրեական գործ է հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով (ծեծը), 322 հոդվածի առաջին մասով (ինքնիրավչությունը) և 137 հոդվածի առաջին մասով (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը):

Գործը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատարան է ուղարկվել 2011թ. հունիսի 18-ին։

Պաշտպանող դատախազը 2011թ. հոկտեմբերի 10-ին  որոշում է կայացրել Ա.Մակվեցյանին առաջադրված մեղադրանքի ծավալը փոխելու մասին և ավելացրել է ևս մեկ հոդված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասը (քաղաքացիների իրավահավասարությունը խախտելը):

2011թ. նոյեմբերի 28-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Տ.Պետրոսյան) Անդրանիկ Մակվեցյանին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտեց ազատազրկման 6 ամիս ժամկետով:

Դատարանի որոշումը Ա.Մակվեցյանը 2011թ. դեկտեմբերի 6-ին բողոքարկել է վերաքննիչ ատյանում՝ պահանջելով ամբողջությամբ բեկանել առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը: Վերաքննիչ բողոք է ներկայացրել նաև Տեր Եսայի քահանա Արթենյանը՝ պահանջելով Մակվեցյանին մեղավոր ճանաչել բոլոր 4 հոդվածներով:

2011թ. դեկտեմբերի 23-ին Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH) և իր անդամ կազմակերպություն «Քաղաքացիական հասարակության ինստիտուտը» հայտարարություն են տարածել, որով դատապարտում են «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության անդամ Անդրանիկ Մակվեցյանի՝ 6 ամիս ժամկետով ազատազրկումը:

2011թ. դեկտեմբերի 29-ին «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն ՀՀ վերաքննիչ դատարանին և հանրությանն է ներկայացրելայս գործի վերբերյալ Amicus curiae' իրավական մի շարք նորմերի վերլուծություն, որի միակ նպատակն է աջակցել դատարանին՝ արդար դատաքննություն իրականացնելու և արդար դատավճիռ կայացնելու հարցում: Amicus curiae-ին ամբողջությամբ ծանոթացեք այստեղ:

2012թ. հունվարի 16-ին Վերաքննիչ քրեական դատարանը (նախագահող դատավոր Մ.Ռեհանյան, դատավորներ՝ Ա.Դանիելյան, Ա.Հովհաննիսյան) որոշեց մերժել վերաքննիչ բողոքը և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2011թ. նոյեմբերի 28-ի դատավճիռը թողնել անփոփոխ:

 

  • Վճռաբեկ դատարան բողոք չի ներկայացվել

    27.02.2012 | Նորություններ
    Վեց ամսվա ազատազրկման դատապարտված «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության ներկայացուցիչ Անդրանիկ Մակվեցյանը վճռաբեկ բողոք չի ներկայացրել: Վճռաբեկ բողոք չի ներկայացրել նաև Սուրբ Երրորդություն եկեղեցու քահանա Տեր Եսայի Արտակ Արթենյանը:

  • Անդրանիկ Մակվեցյանի նկատմամբ մեղադրանքը մնաց անփոփոխ

    16.01.2012 | Նորություններ
    ՀՀ վերաքննիչ դատարանը (նիստը նախագահող՝ Մ.Ռեհանյան) անփոփոխ թողեց «Տեր Եսայի քահանա Արթենյանն ընդդեմ Անդրանիկ Մակվեցյանի» գործով առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը։ Նոյեմբերի 28-ին դատարանը Անդրանիկ Մակվեցյանին մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասով (քաղաքացիների իրավահավասարությունը խախտելը) և 6 ամսվա ազատազրկման դատապարտել։ Կողմերը Վերաքննիչի որոշումը բողոքարկելու կամ չբողոքարկելու մասին կտեղեկացնեն հետագայում։

  • Վերաքննիչ դատարանն այսօր կհրապարակի որոշումը

    16.01.2012 | Նորություններ
    Այսօր Վերաքննիչ դատարանը կհրապարակի «Տեր Եսայի քահանա Արթենյանն ընդդեմ Անդրանիկ Մակվեցյանի» գործով որոշումը։ Տուժողը՝ Տեր Եսայի քահանան, պահանջում է առաջին ատյանի դատարանի ակտը բեկանել և Մակվեցյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի և 137 և 322 հոդվածների առաջին մասերով, իսկ Մակվեցյանի փաստաբանը պնդում է, որ պաշտպանյալն անմեղ է ու պետք է քրեական գործ հարուցել քահանայի դեմ:

  • Կրոնական անհանդուրժողականության հետևանքները վտանգավոր են

    11.01.2012 | Նորություններ
    Հունվարի 10-ին մի քանի կազմակերպություններ և հիմնադրամներ բաց նամակով դիմել են Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) գործադիր տնօրեն Անտուան Բեռնարին՝ արտահայտելով իրենց վրդովմունքը վերջերս տարածված հայտարարության առնչությամբ, որով FIDH-ը և իր անդամ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն (ՔՀԻ) դատապարտում են «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության անդամ Անդրանիկ Մակվեցյանի 6 ամիս ժամկետով ազատազրկումը:

  • Amicus curiae. աջակցություն դատարանին՝ հասնելու արդար որոշման

    29.12.2011 | Նորություններ
    «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն (ՔՀԻ) ՀՀ վերաքննիչ դատարանին և հանրությանն է ներկայացնում Amicus curiae' իրավական մի շարք նորմերի վերլուծություն, որի միակ նպատակն է աջակցել դատարանին՝ արդար դատաքննություն իրականացնելու և արդար դատավճիռ կայացնելու հարցում:

  • Եհովայի վկային դատապարտելը՝ կրոնի ազատության իրավունքի խախտում

    26.12.2011 | Նորություններ
    Դեկտեմբերի 23-ին Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH) և իր անդամ կազմակերպություն «Քաղաքացիական հասարակության ինստիտուտը» հայտարարություն են տարածել, որով դատապարտում են «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության անդամ Անդրանիկ Մակվեցյանի՝ 6 ամիս ժամկետով ազատազրկումը:

  • Տեր Եսային և Եհովայի վկան վերաքննիչ բողոքներ են ներկայացրել

    19.12.2011 | Նորություններ
    Եհովայի վկա Անդրանիկ Մակվեցյանի փաստաբանն արդեն բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ պահանջելով ոչ թե Անդրանիկ Մակվեցյանին վերագրվող 3 հանցագործությունների վերաորակում, այլ՝ արդարացման վճռի կայացում: Տեր Եսայի քահանա Արթենյանի փաստաբան Վարդուհի Էլբակյանը նույնպես վերաքննիչ բողոք է ներկայացրել։ Քահանայի փաստաբանի կարծիքով՝ հիմնավորված էին բոլոր մեղադրանքները և Եհովայի վկան պետք է մեղավոր ճանաչվեր քրեական օրենքսգրքի 4 հոդվածներով:

  • Ոտնձգություն եկեղեցու հանդե՞պ, թե՞ ճնշում կրոնական կազմակերպությունների վրա

    06.12.2011 | Տեսանկյուն
    Հոգևոր հովիվ Տեր Եսայի քահանա Արթենյանի և Եհովայի վկա Անդրանիկ Մակվեցյանի միջև մայիս ամսին տեղի ունեցած վիճաբանությունը հավանաբար կքննվի նաև Վերաքննիչ դատարանում։ Իրավապաշտպանները կարծում են՝ հայ առաքելական եկեղեցին անհանդուրժող է ցանկացած այլ քրիստոնեական և այլ ուղղությունների նկատմամբ, իսկ պետությունը կրոնական կազմակերպությունների նկատմամբ վարում է թշնամական քաղաքականություն։

  • Դատավճիռ. Եհովայի վկան վիրավորել է քահանային

    28.11.2011 | Նորություններ
    Նոյեմբերի 28-ին կայացավ Տ. Եսայի քահանա Արթենյանի հայցն ընդդեմ «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության ներկայացուցիչ Անդրանիկ Մակվեցյանի գործով հերթական դատական նիստը: Անդրանիկ Մակվեցյանը դատապարտվեց 6 ամսվա ազատազրկման և ձերբակալվեց դատարանի դահլիճից: Նա մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասով (քաղաքացիների իրավահավասարությունը խախտելը):