ՀՀ վարչական դատարանը մերժեց «Միլանոյի» գործով հերթական հայցը
Հունիսի 15-ին ՀՀ Վարչական դատարանը (դատավոր՝ Ա.Միրզոյան) մերժեց «Միլանո» խանութի սեփականատեր Հովհաննես Ղուկասյանի հայցն ընդդեմ ՀՀ Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն (ԴԱՀԿ) ապահովող ծառայության: Դատավորը ԴԱՀԿ գործողությունները ճանաչեց իրավաչափ, իսկ «Կատարողական վարույթը կարճելու մասին» 18.03.2010թ որոշումը՝ օրինական:



























