Արդար դատավարության իրավունք

Իրավիճակը Հայաստանում

Արդար դատավարության իրավունքի հաճախակի ոտնահարումը համարվում է Հայաստանի Հանրապետության դատական համակարգի կարևորագույն խնդիրներից մեկը:

2008թ-ից մինչև 2011թ-ը Մարդու իրավունքների եվրոպական դատարանը /ՄԻԵԴ/ արդար դատաքննության իրավունքի խախտման վերաբերյալ 13 որոշում է կայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության

Նախագահից դատական համակարգի անկախությունը ապահովող օրենսդրական երաշխիքները անլիարժեք և անարդյունավետ են, ինչը լուրջ խոչընդոտներ է ստեղծում արդար դատաքննության իրավունքի պաշտպանության հարցում։ Թեպետ դատավորների նշանակման և ծառայողական առաջխաղացման ենթակա թեկնածուների պաշտոնական ցուցակները կազմվում են Արդարադատության խորհրդի կողմից, սակայն Նախագահն ունի «իր համար ընդունելի թեկնածություններին» դատավոր նշանակելու (Դատական օրենսգրքի 117 հոդված) կամ նրանց «առաջխաղացման ցուցակը լրացնելու» (Դատական օրենսգրքի 137(9) և 138(8) հոդվածներ) իրավունք:

Ավելին, Նախագահի կողմից չընտրվելու դեպքում դատավորի թեկնածությունը համարվում է մերժված և դուրս է մնում ողջ գործընթացից: Ներկայիս օրենսդրությամբ նախագահը օժտված է հայեցողական լիազորություններով, որը կարող է հանգեցնել չարաշահումների ու կողմնակալության[1]։

Բացի այդ մոնիտորինգները ցույց են տալիս, որ դատարանը գործնականում կախում ունի դատախազությունից։ Վերոնշյալի ապացույցն այն փաստն է, որ արդարացման դատավճիռներ գրեթե չեն կայացվում: Այսպես, օրինակ 2010թ-ին արդարացման /մասնակի և լրիվ/ վճիռ է կայացվել ընդամենը 31 գործով 39 անձի նկատմամբ, որը ընդհանուր վճիռների անգամ մեկ տոկոսը չի կազմում: Անցյալ տարվա ընթացքում նշանակված բոլոր նոր դատավորները նախկին դատախազներ կամ ոստիկանության ծառայողներ են[2]:

Մեղադրող և պաշտպանության կողմերի միջև դատավարական հավասարությունը կոպտորեն խախտվում է։ Դատավորները հաճախ դրսևորում են կողմնակալություն, անհավասար վերաբերմունք կողմերի նկատմամբ՝ ցուցաբերելով ակնհայտ դրական վերաբերմունք մեղադրող կողմի և բացասական մոտեցում պաշտպանության կողմի նկատմամբ։ Պաշտպանների միջնորդությունները վկաներ հրավիրելու, դատաբժշկական փորձաքննություն անցկացնելու կամ լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու վերաբերյալ հիմնականում մերժվում են դատարանի կողմից, հաճախ առանց որևէ հիմնավորման:

Ավելին, դատարանը հաճախ հաշվի չի առնում վկաների այն հայտարարությունները, որ վկայությունները նախնական քննության ժամանակ կորզվել են ուժ գործադրելու միջոցով և համապատասխան կերպով չի արձանագրում և դատախազությանը հանձնարարում, որպեսզի քննություն անցկացվի նման հայտարարությունների կապակցությամբ[3]։

Ձերբակալման և կալանավորման նկատմամբ դատական վերահսկողությունը միշտ չէ, որ բավարարում է համապատասխան միջազգային չափանիշներին և ներպետական օրենսդրության պահանջներին։ Կալանավորման վերաբերյալ որոշումները պատշաճ կերպով պատճառաբանված չեն, ինչպես նաև չեն պարունակում հղում անհատական գործի փաստական հանգամանքներին. ավելի շուտ դրանք պարունակում են ընդհանուր բնույթի տիպային արտահայտություններ։

Չնայած սկզբունք է, որ մինչդատական վարույթում ազատության սահմանափակումը պետք է լինի բացառություն, այլ ոչ թե կանոն, կալանավորումը սովորաբար երկարացվում է հնարավոր առավելագույն ժամկետով, իսկ խափանման այլընտրանքային միջոցների կիրառման հարցը հազվադեպ է քննարկվում և պաշտպանության կողմի համապատասխան միջնորդությունները հաճախ թողնվում են առանց քննության[4]։

Դատավարությունների դիտարկումների արդյունքում բացթողումներ են հայտնաբերվում նաև պաշտպանության իրավունքի, մասնավորապես պատշաճ պաշտպանություն իրականացնելու հնարավորության և իրավական ներկայացուցչության արդյունավետության առնչությամբ։ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցում նույնպես նշվում է, որ կարիք կա բարելավել հանրային պաշտպանի գրասենյակի միջոցով տրամադրվող իրավական օգնության որակը։

Ներկայումս մշակվել է «Փաստաբանության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը նախատեսում է անվճար իրավաբանական օգնությունից օգտվելու ենթակա անձանց ավելի լայն շրջանակ, սակայն չկան անվճարունակության սահմանման հստակ և օբյեկտիվ չափանիշներ:

[1] «Հայաստանում ԵՀՔ-ի իրականացումը 2010թ.-ին. Գործընկերություն հանուն բաց հասարակության տեսակետը» 2010թ., էջ 8

[2] «Հայաստանում ԵՀՔ-ի իրականացումը 2010թ.-ին. Գործընկերություն հանուն բաց հասարակության տեսակետը» 2010թ., էջ 11

[3] «Դատավարությունների դիտարկում ծրագիր» ԵԱՀԿ, էջ 10

[4] «Դատավարությունների դիտարկում ծրագիր» ԵԱՀԿ, էջ 7

  • Ռոբերտ Քոչարյանի հրամանագրի դեմ բողոքը մերժվեց

    17.05.2012 | Նորություններ
    Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Գագիկ Պողոսյան) մայիսի 17-ին մերժեց ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի հայցն ընդդեմ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրի: Ենոքյանը վիճարկում է նախագահի 2003թ օգոստոսի 1-ի հրամանագիրը, որով նա մահապատժի դատապարտված 42 անձանց ներում է շնորհել և նրանց պատիժը փոխարինել է ցմահ ազատազրկմամբ:

  • «Վկա Արթուր Մկրտչյանի եղբայրը Երևանի ռազմական ոստիկանությունում որպես պատանդ է պահվում». Ռուբեն Մարտիրոսյան

    16.05.2012 | Նորություններ
    Մայիսի 15-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց, սակայն, ըստ էության, չկայացավ Արտակ Նազարյանի մահվան գործով դատական հերթական նիստը: Տուժողի իրավաջորդի ներկայացուցիչ,իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանի խոսքերով՝ Արթուր Մկրտչյանը գործով միակ վկան է, ով համարձակվել է նախաքննական փուլում ըմբոստանալ և հայտարարել, որ իրենից ցուցմունքները կորզել են ծեծի և բռնությունների միջոցով, հիմա նրան ստիպում են գալ և դատարանում կեղծ ցուցմունք տալ, ինչը նա չի կամենում անել: Ռուբեն Մարտիրոսյանի կարծիքով՝ Արթուր Մկրտչյանի եղբորը, ով Արթուրի հետ էր ծառայում, մինչ օրս Երևանի ռազմական ոստիկանությունում պահում են «որպես պատանդ»,վերջինիս նկատմամբ իբր պաշտպանական միջոց են կիրառել, մինչդեռ նա Արտակ Նազարյանի մահվան դեպքի վայրում չի եղել:

  • Լևոն Գուլյանի մահվանից 5 տարի անց. քննությունն արդյունք չի տվել

    14.05.2012 | Նորություններ
    ՔՀԻ–ն դատապարտում է քննությունն իրականացնող մարմինների անգործությունը և գործը բացահայտելու կամքի բացակայությունը, որի արդյունքում մեղավոր անձինք չեն հայտնաբերվել և չեն ենթարկվել պատասխանատվության։

  • Նոր փաստաբանը հանդես եկավ նոր փաստարկներով

    08.05.2012 | Նորություններ
    Մոսկվա կինոթատրոնի գողության գործով դատավարությունն այսօր շարունակվեց. մեղադրյալ Վահրամ Քերոբյանի նոր փաստաբանը դատական նիստը սկսեց նոր փաստարկներով: Փաստաբան Լուսինե Սահակյանը միջնորդեց Երևանի Կենտրոն Նորք–Մարաշ ընդհանուր իրավասության դատարանին Քերոբյանին անհապաղ ազատ արձակել, քանի որ Քերոբյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու ժամկետը վերացել է դեռ 2010թ. հունիս ամսից:

  • Վկային մի քանի անգամ են հարցաքննել, բայց քրեական գործում առկա է հարցաքննության մի արձանագրություն

    03.05.2012 | Նորություններ
    Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ իրենք անհերքելի ապացույցներ ունեն, որ վկան դատարանում սուտ է խոսում և որ միջնորդելու են կեղծ ցուցմունքի համար նրա նկատմամբ քրեական գործ հարուցել: «Դու այստեղ աֆերիստ մի խաղա»,–վկային խորհուրդ տվեց իրավապաշտպանը։ Մայիսի 2-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում շարունակվեց պայմանագրային զինծառայող, լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարությունը:

  • Արթուր Գրիգորյանը «Հրապարակի» գործով դիմել է ՀՀ վճռաբեկ դատարան

    26.04.2012 | Նորություններ
    Փաստաբան Արթուր Գրիգորյանը դիմել է Վճռաբեկ դատարան՝ բողոքարկելով ՀՀ վերաքննիչ դատարանի կողմից իրենց բողոքը վարույթ չընդունելու որոշումը:Այս մասին www.hra.am–ին փոխանցեց Գրիգորյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: ՀՀ վճռաբեկ դատարանը որոշում կկայացնի մեկ ամսվա ընթացքում։

  • Հաջորդ դատական նիստը՝ մայիսին

    19.04.2012 | Նորություններ
    Ապրիլի 18-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակցվեց 2010թ. հուլիսի 27-ի Բերդի տարածաշրջանի «Մեհրաբներ» զորամասում մահացած Արտակ Նազարյանի գործով դատավարությունը: Նիստին ներկա չէին տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը և նրա ներկայացուցիչներ իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը և փաստաբան Մուշեղ Շուշանյանը:

  • Արտակ Նազարյանի գործով վկան հակասական ցուցմունքներ տվեց

    18.04.2012 | Նորություններ
    Պայմանագրային զինծառայող Արտակ Նազարյանի մահվան գործով առանքային վկա, «Մեհրաբներ» զորամասի գրագիր Գարեգին Սայադյանը դատարանում խնդրեց հիմք ընդունել իր նախաքննական ցուցմունքը, քանի որ երկու տարի է անցել ու «ոչինչ չի հիշում»: Ապրիլի 17-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց պայմանագրային զինծառայող, լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարությունը:

  • Դիտորդական խումբն ընդդեմ Արդարադատության նախարարության

    17.04.2012 | Տեսանկյուն
    ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում (ՁՊՎ) վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի նախագահ Սուրեն Իսկանդարյանը հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության՝ տեղեկատվություն ստանալու իր իրավունքը խախտելու համար:

  • Նիստը հետաձգվեց փաստաբանից հրաժարվելու պատճառով

    12.04.2012 | Նորություններ
    Ապրիլի 12-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր' Մխիթար Պապոյան) հետաձգվեց Ստեփան Հովակիմյանի և Վահրամ Քերոբյանի գործով դատավարությունը:

  • Հաջորդ