Արդար դատավարության իրավունք

Իրավիճակը Հայաստանում

<p style="text-align: justify;">Արդար դատավարության իրավունքի հաճախակի ոտնահարումը համարվում է Հայաստանի Հանրապետության դատական համակարգի կարևորագույն խնդիրներից մեկը:<p> <p style="text-align: justify;">2008թ-ից մինչև 2011թ-ը Մարդու իրավունքների եվրոպական դատարանը /ՄԻԵԴ/ արդար դատաքննության իրավունքի խախտման վերաբերյալ 13 որոշում է կայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության<p> <p style="text-align: justify;">Նախագահից դատական համակարգի անկախությունը ապահովող օրենսդրական երաշխիքները անլիարժեք և անարդյունավետ են, ինչը լուրջ խոչընդոտներ է ստեղծում արդար դատաքննության իրավունքի պաշտպանության հարցում։ Թեպետ դատավորների նշանակման և ծառայողական առաջխաղացման ենթակա թեկնածուների պաշտոնական ցուցակները կազմվում են Արդարադատության խորհրդի կողմից, սակայն Նախագահն ունի «իր համար ընդունելի թեկնածություններին» դատավոր նշանակելու (Դատական օրենսգրքի 117 հոդված) կամ նրանց «առաջխաղացման ցուցակը լրացնելու» (Դատական օրենսգրքի 137(9) և 138(8) հոդվածներ) իրավունք: <p> <p style="text-align: justify;">Ավելին, Նախագահի կողմից չընտրվելու դեպքում դատավորի թեկնածությունը համարվում է մերժված և դուրս է մնում ողջ գործընթացից: Ներկայիս օրենսդրությամբ նախագահը օժտված է հայեցողական լիազորություններով, որը կարող է հանգեցնել չարաշահումների ու կողմնակալության[1]։<p> <p style="text-align: justify;">Բացի այդ մոնիտորինգները ցույց են տալիս, որ դատարանը գործնականում կախում ունի դատախազությունից։ Վերոնշյալի ապացույցն այն փաստն է, որ արդարացման դատավճիռներ գրեթե չեն կայացվում: Այսպես, օրինակ 2010թ-ին արդարացման /մասնակի և լրիվ/ վճիռ է կայացվել ընդամենը 31 գործով 39 անձի նկատմամբ, որը ընդհանուր վճիռների անգամ մեկ տոկոսը չի կազմում: Անցյալ տարվա ընթացքում նշանակված բոլոր նոր դատավորները նախկին դատախազներ կամ ոստիկանության ծառայողներ են[2]:<p> <p style="text-align: justify;">Մեղադրող և պաշտպանության կողմերի միջև դատավարական հավասարությունը կոպտորեն խախտվում է։ Դատավորները հաճախ դրսևորում են կողմնակալություն, անհավասար վերաբերմունք կողմերի նկատմամբ՝ ցուցաբերելով ակնհայտ դրական վերաբերմունք մեղադրող կողմի և բացասական մոտեցում պաշտպանության կողմի նկատմամբ։ Պաշտպանների միջնորդությունները վկաներ հրավիրելու, դատաբժշկական փորձաքննություն անցկացնելու կամ լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու վերաբերյալ հիմնականում մերժվում են դատարանի կողմից, հաճախ առանց որևէ հիմնավորման: <p> <p style="text-align: justify;">Ավելին, դատարանը հաճախ հաշվի չի առնում վկաների այն հայտարարությունները, որ վկայությունները նախնական քննության ժամանակ կորզվել են ուժ գործադրելու միջոցով և համապատասխան կերպով չի արձանագրում և դատախազությանը հանձնարարում, որպեսզի քննություն անցկացվի նման հայտարարությունների կապակցությամբ[3]։<p> <p style="text-align: justify;">Ձերբակալման և կալանավորման նկատմամբ դատական վերահսկողությունը միշտ չէ, որ բավարարում է համապատասխան միջազգային չափանիշներին և ներպետական օրենսդրության պահանջներին։ Կալանավորման վերաբերյալ որոշումները պատշաճ կերպով պատճառաբանված չեն, ինչպես նաև չեն պարունակում հղում անհատական գործի փաստական հանգամանքներին. ավելի շուտ դրանք պարունակում են ընդհանուր բնույթի տիպային արտահայտություններ։ <p> <p style="text-align: justify;">Չնայած սկզբունք է, որ մինչդատական վարույթում ազատության սահմանափակումը պետք է լինի բացառություն, այլ ոչ թե կանոն, կալանավորումը սովորաբար երկարացվում է հնարավոր առավելագույն ժամկետով, իսկ խափանման այլընտրանքային միջոցների կիրառման հարցը հազվադեպ է քննարկվում և պաշտպանության կողմի համապատասխան միջնորդությունները հաճախ թողնվում են առանց քննության[4]։<p> <p style="text-align: justify;">Դատավարությունների դիտարկումների արդյունքում բացթողումներ են հայտնաբերվում նաև պաշտպանության իրավունքի, մասնավորապես պատշաճ պաշտպանություն իրականացնելու հնարավորության և իրավական ներկայացուցչության արդյունավետության առնչությամբ։ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցում նույնպես նշվում է, որ կարիք կա բարելավել հանրային պաշտպանի գրասենյակի միջոցով տրամադրվող իրավական օգնության որակը։ <p> <p style="text-align: justify;">Ներկայումս մշակվել է «Փաստաբանության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը նախատեսում է անվճար իրավաբանական օգնությունից օգտվելու ենթակա անձանց ավելի լայն շրջանակ, սակայն չկան անվճարունակության սահմանման հստակ և օբյեկտիվ չափանիշներ:<p> <p style="text-align: justify;">[1] «Հայաստանում ԵՀՔ-ի իրականացումը 2010թ.-ին. Գործընկերություն հանուն բաց հասարակության տեսակետը» 2010թ., էջ 8<p> <p style="text-align: justify;">[2] «Հայաստանում ԵՀՔ-ի իրականացումը 2010թ.-ին. Գործընկերություն հանուն բաց հասարակության տեսակետը» 2010թ., էջ 11<p> <p style="text-align: justify;">[3] «Դատավարությունների դիտարկում ծրագիր» ԵԱՀԿ, էջ 10<p> <p style="text-align: justify;">[4] «Դատավարությունների դիտարկում ծրագիր» ԵԱՀԿ, էջ 7

>>

  • «Որևէ կերպ արդարացված չէ այն պատիժը, որ դատախազը պահանջում է անչափահաս Շահեն Հարությունյանի համար»

    10.09.2014 | Տեսանկյուն
    «Կարծում եմ, դատախազությունը պետք է հաշվի առներ այս հանգամանքները, երեխան եղել է հոր կողքին, ոստիկաններին հարվածել է հորը պաշտպանելու համար, եղել է մի իրավիճակ, որն ապրիորի գնահատել որպես խուլիգանություն, ոչ ոք չէր կարող»,– կարծիք է հայտնում Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտակ Կիրակոսյանը։

  • ՀՀ-ն ՄԻԵԴ վճիռներով իր քաղաքացիներին շուրջ 570 000 եվրո փոխհատուցում է տվել. Փաստինֆո

    09.09.2014 | Տեսանկյուն
    Ընդդեմ ՀՀ–ի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճիռներով առ այսօր Հայաստանի իշխանությունները քաղաքացիներին վճարել են շուրջ 570 000 եվրոյին համարժեք դրամ: Այս մասին «Փաստինֆո»-ին ասել է Արդարադատության նախարարության Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության պետ Արտյոմ Սեդրակյանը:

  • Ուսումնասիրությունը վեր է հանել Հանրային պաշտպանի գրասենյակի գործունեության հետ կապված խնդիրները ՀՀ–ում

    04.07.2014 | Տեսանկյուն
    «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Հանրային պաշտպանի գրասենյակին հատկացվող պետական ֆինանսավորումը բավարար չէ գրասենյակի լիարժեք, արդյունավետ գործունեությունը կազմակերպելու համար։ Կա նաև անարդյունավետ կառավարման և վերահսկողական մեխանիզմների բացակայության խնդիր։

  • Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օր. հայտարարություն

    26.06.2014 | Դիրքորոշում
    Խոշտանգումների կիրառման դեպքերում անարդյունավետ քննությունը և անպատժելիությունը Հայաստանում տարիներ շարունակ եղել և շարունակում է լուրջ խնդիր հանդիսանալ: Խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեպքերի կապակցությամբ հաճախ քրեական հետապնդում չի իրականացվում, հարուցված գործերով էլ արդյունավետ քննություն չի ապահովվում:

  • «Հարսնաքարի» գործով վճիռը Վերաքննիչ դատարանը թողեց անփոփոխ

    23.06.2014 | Նորություններ
    Հունիսի 23-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (դատավորներ՝ Եվա Դարբինյան, Սերգեյ Չիչոյան և Գագիկ Ավետիսյան) հրապարակեց «Հարսնաքարի» գործով բերված վերաքննիչ բողոքների վերաբերյալ որոշումը, որով անփոփոխ թողեց Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 24.03.2014թ. վճիռը:

  • Գործող օրենքով՝ անգործունակ անձը խնամակալի ցանկությամբ կարող է ազատությունից զրկվել

    17.06.2014 | Տեսանկյուն
    «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ–ն ներկայացրեց «Հոգեկան խանգարումներ ունեցող անձանց ազատության, արդար դատաքննության և անձնական կյանքի իրավունքները հայկական իրավունքում և պրակտիկայում» զեկույցը։ Զեկույցում բարձրացված հիմնական խնդիրները համակարգային բնույթ ունեն։

  • Պայմանական վաղաժամկետ ազատում. մերժում են առանց հիմնավորման

    09.06.2014 | Տեսանկյուն
    Մի խումբ դատապարտյալներ հացադուլ են հայտարարել, որոնց հիմնական պահանջը, բողոքը կայանում է նրանում, որ Արթիկ ՔԿՀ-ի վարչական հանձնաժողովը նպատակահարմար չի գտնում միջնորդագիր ներկայացնելու դատապարտյալներին պատժից վաղաժամկետ պայմանականորեն ազատման, պատժի չկրած մասը ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովին:

  • Դատական իշխանությունն առաջարկում է ՀՀ–ում երդվյալ ատենակալների ինստիտուտ ներդնել. panorama.am

    04.06.2014 | Տեսանկյուն
    Երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրումը հնարավորություն կտա, որպեսզի արդարադատություն իրականացնելիս հասարակությունն անմիջական մասնակցություն ունենա, ինչը կբարձրացնի դատական իշխանության նկատմամբ վստահությունը: Նման կարծիք է հայտնել Դատական դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի պատասխանատուն։

  • Գրիշա Վիրաբյանի գործն ուղարկվել է նոր քննության. yerkir.am

    02.06.2014 | Նորություններ
    Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատարանը բավարարել է Բելգիայում քաղաքական ապաստան ստացած Գրիշա Վիրաբյանի հայցը՝ իրեն խոշտանգումների ենթարկելու գործը վերաբացելու և նոր նախաքննության ուղարկելու պահանջով։ Վիրաբյանը նման հայց էր ներկայացրել ՄԻԵԴ կողմից Հայաստանի դեմ կայացրած 2012թ. վճռից հետո։

  • Հայտնի է «Հարսնաքարի» գործով վերաքննիչ դատական նիստի օրը

    21.05.2014 | Նորություններ
    Մայիսի 30-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում նշանակված է «Հարսնաքարի» գործով վերաքննիչ դատական առաջին նիստը։ Գործով վեց ամբաստանյալները դիմել են դատարան՝ պահանջելով բեկանել Ավան և Նոր–Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 24.03.2014թ. կայացրած վճիռը և կայացնել նոր դատական ակտ։

  • Նախորդ
  • Հաջորդ