Մարդու իրավունքներ
- Արդար դատավարության իրավունք
- Խոսքի/արտահայտվելու ազատություն
- Բնապահպանական իրավունք
- Խոշտանգումներ
- Մարդու իրավունքները փակ հաստատություններում
- Մարդու իրավունքները զինված ուժերում
- Երեխայի իրավունքներ
- Ընտրական իրավունք
- Աշխատանքային իրավունք
- Սեփականության իրավունք
- Հավաքների ազատություն
- Կանանց իրավունքներ
Մարիամ Սուխուդյան
Մայիսի 20-ին ՀՀ Վերաքննիչ դատարանը (նախագահող դատավոր՝ Լ. Գրիգորյան) որոշեց անփոփոխ թողնել առաջին ատյանի որոշումը և մերժել Մարիամ Սուխուդյանի բողոքը ընդդեմ ՀՀ ոստիկանության՝ իր անմեղության կանխավարկածի իրավունքի խախտման համար։ Հունիսի 30-ին ՀՀ Վճռաբեկ դատարանը վարույթ ընդունեց Սուխուդյանի բողոքը ընդդեմ ՀՀ Վերաքննիչ դատարանի որոշման։
Գործի ընդհանուր նկարագրություն
Հասարակական ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը 2008 թվականի ապրիլ-հունիս ամիսներին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում որպես կամավոր աշխատել է Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցում և բացահայտել, որ նույն դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Լևոն Ավագյանը իր սաների նկատմամբ սեռական բնույթի ոտնձգություններ է կատարել։
2008թ. նոյեմբերի 13-ին, Հանրային հեռուստատեսությունը հաղորդում պատրաստեց, որտեղ Նուբարաշենի թիվ 11 գիշերօթիկ դպրոցի սանուհիներից մեկը պատմում էր ուսուցչի կողմից կատարված սեռական բնույթի ոտնձգությունների մասին: Հեռուստահաղորդման մեջ օգտագործվել էին տեսանյութեր, որոնք տրամադրվել էին Մարիամ Սուխուդյանի կողմից։ Հեռուստահաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության ՔԳ վարչության Էրեբունու քննչական բաժնում 2009թ. փետրվարի 11-ին հարուցվեց քրեական գործը' բայց ոչ թե սեռական ոտնձգությունների մեղադրանքով, այլ ՀՀ Քրեական օրենսգրքի 135 հոդվածի առաջին մասով' զրպարտության մեղադրանքով: 2009թ. մայիսին Մարիամ Սուխուդյանը եւ «S.O.S Թեղուտ»-ի մյուս ակտիվիստները հրավիրվեցին ՀՀ ոստիկանության ՔԳ վարչության Էրեբունու քննչական բաժին' որպես տվյալ գործով վկաներ:
2009թ. օգոստոսին Մարիամ Սուխուդյանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ Քրեական օրենսգրքի 135 հոդվածի մաս առաջինի համաձայն' զրպարտություն: Սակայն օգոստոսի 15-ին ՀՀ Ոստիկանության քրեական գործերի վարչության Էրեբունու հետաքննչական բաժինը փոխեց մեղադրանքը մեկ այլ հոդվածով' ՀՀ Քրեական օրենսգրքի 333 հոդվածի մաս 2-ի 3-րդ կետով' սուտ մատնություն, որը կատարվել է շահադիտական դրդումներով: Սույն մեղադրանքն ավելի ծանր է եւ պատժվում է առավելագույնը 5 տարի ժամկետով ազատազրկմամբ:
Գործի առնչությամբ բարձրացած մեծ աղմուկի ճնշման տակ Ոստիկանությունը 2009-ի հոկտեմբերի 21-ին Սուխուդյանին նորից առաջադրեց ավելի մեղմ մեղադրանք՝ զրպարտություն (ՀՀ Քրեական օրենսգրքի 135 հոդված, մաս առաջին), որը պատժվում է տուգանքով։
2010 թ. մարտի 11-ին Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը Մարիամ Սուխուդյանին շնորհեց «Խիզախ կին» մրցանակը ։ Նույն օրը Սուխուդյանի նկատմամբ հարուցված գործը կարճվեց՝ անհիմն լինելու պատճառով:
Քրեական գործ հարուցվեց Նուբարաշենի թիվ 11 դպրոցի ուսուցիչ Լևոն Ավագյանի դեմ անչափահասների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու համար: 2010թ մայիսի 24-ին Ավագյանը դատապարտվեց 2 տարի ազատազրկման։ 2010թ օգոստոսի 4-ին ՀՀ Վերաքննիչ դատարանը խստացրեց Ավագյանի նկատմամբ ընտրած պատիժը՝ դարձնելով այն 3 տարի:
24.06.2010թ. Մարիամ Սուխուդյանը հանցագործության մասին հայտարարութուն է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազություն' ՀՀ Ոստիկանության Էրեբունու քննչական բաժնի աշխատակիցների կողմից իր նկատմամբ անօրինական գործողություններ կատարելու' ակնհայտ անմեղ անձին քրեական պատասխանատվության ենթարկելու փաստի վերաբերյալ:
04.09.2010թ. որոշմամբ ՀՀ Հատուկ քննչական ծառայության կողմից մերժվել է Մ.Սուխուդյանի դիմումի հիման վրա քրեական գործի հարուցումը:
27.09.2010թ. Մ.Սուխուդյանը բողոք է ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան' խնդրելով վերացնել քննիչի որոշումը և հարուցել քրեական գործ: Դատարանն իր 23.12.2010թ. որոշմամբ մերժել է բողոքը:
10.01.2011թ Մ.Սուխուդյանը դատարանի որոշումը բողոքարկել է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան: Դատարանն իր 01.02.2011թ որոշմամբ մերժել է բերված բողոքը:
12.03.2011թ. ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը բողոքարկվել է ՀՀ Վճռաբեկ դատարան: ՀՀ Վճռաբեկ դատարանից մինչ օրս պատասխան չի ստացվել:
2010թ-ին Սուխուդյանը նաև հայց ներկայացրեց ՀՀ Ոստիկանության դեմ իր անմեղության կանխավարկածը խախտելու համար 1 մլն դրամ բարոյական վնասի փոխհատուցում պահանջելով: ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը 21.08.2009թ.-ին մամուլի ասուլիսի ժամանակ հրապարակավ հայտարարել էր, որ Մարիամ Սուխուդյանը անհիմն մեղադրանքով է հանդես եկել, զրպարտել անմեղ մարդկանց և անչափահասներին դրդել պատժելի արարքների։ Իսկ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սայաթ Շիրինյանը «Տարեգիր» թերթին տված հարցազրույցում Սուխուդյանին անվանել էր «հանցագործ»:
2011թ. փետրվարի 7-ին ՀՀ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը կարճեց Սուխուդյանի հայցը Հայաստանում բարոյական վնասի փոխհատուցման նորմի բացակայության պատճառով։ Այսուհետ բողոք ներկայացվեց Վերաքննիչ դատարան ընդդեմ 1-ին ատյանի դատարանի որոշման:
Մայիսի 20-ին ՀՀ Վերաքննիչ դատարանը (նախագահող դատավոր՝ Լ. Գրիգորյան) որոշեց անփոփոխ թողնել առաջին ատյանի որոշումը և մերժել Մարիամ Սուխուդյանի բողոքը ընդդեմ ՀՀ ոստիկանության՝ իր անմեղության կանխավարկածի իրավունքի խախտման համար։ «Վերաքննիչ դատարանը գտնում է, որ բարոյական վնասի հատուցման ինստիտուտը տվյալ դեպքում չէր կարող կիրառվել Դատարանի կողմից, քանի դեռ առկա չէ դրա սահմանումը, կարգավորումը Հայաստանի Հանրապետության քաղաքացիաիրավական հարաբերությունները կարգավորող օրենսդրությամբ»,- գրված է Վերաքննիչ դատարանի որոշման մեջ։ Հունիսի 30-ին ՀՀ Վճռաբեկ դատարանը վարույթ ընդունեց Սուխուդյանի բողոքը ընդդեմ ՀՀ Վերաքննիչ դատարանի որոշման։
-
05.09.2011 Հասարակական ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը սպառել է ներպետական բոլոր դատական ատյանները և պատրասվում է գանգատ ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
-
Մարիամ Սուխուդյան
01.07.2011 Մայիսի 20-ին ՀՀ Վերաքննիչ դատարանը (նախագահող դատավոր՝ Լ. Գրիգորյան) որոշեց անփոփոխ թողնել առաջին ատյանի որոշումը և մերժել Մարիամ Սուխուդյանի բողոքը ընդդեմ ՀՀ ոստիկանության՝ իր անմեղության կանխավարկածի իրավունքի խախտման համար։ Հունիսի 30-ին ՀՀ Վճռաբեկ դատարանը վարույթ ընդունեց Սուխուդյանի բողոքը ընդդեմ ՀՀ Վերաքննիչ դատարանի որոշման։
-
Վերաքննիչ դատարանը մերժեց Մարիամ Սուխուդյանի բողոքը

26.05.2011 «Վերաքննիչ դատարանը գտնում է, որ բարոյական վնասի հատուցման ինստիտուտը տվյալ դեպքում չէր կարող կիրառվել Դատարանի կողմից, քանի դեռ առկա չէ դրա սահմանումը, կարգավորումը Հայաստանի Հանրապետության քաղաքացիաիրավական հարաբերությունները կարգավորող օրենսդրությամբ»,- գրված է Վերաքննիչ դատարանի որոշման մեջ։
-
Սուխուդյանի վերաքննիչ բողոքի քննությունն ավարտված է
05.05.2011 Մայիսի 5-ին ՀՀ Վերաքննիչ դատարանը ավարտված համարեց բնապահպան-ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի բողոքի դատաքննությունը:
-
Անմեղության կանխավարկածի իրավունք. դատավարությունը շարունակվում է

04.05.2011 «Մեր նպատակն է անցնել բոլոր ատյանները Հայաստանում և դիմել Եվրադատարան»,- ասում է Մարիամ Սուխուդյանը, ով անցյալ տարի հայց է ներկայացրել ՀՀ ոստիկանության դեմ` իր անմեղության կանխավարկածի իրավունքի խախտման համար:
-
Գործի վարույթը կարճվեց. կդիմեն վերաքննիչ դատարան

07.02.2011 Հայաստանում բարոյական փոխհատուցման ինստիտուտի բացակայությունը պատճառաբանելով՝ այսօր ՀՀ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը կարճել է քաղաքացիական ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի հայցը։
-
Պահանջում է փոխհատուցում անմեղության կանխավարկածի իրավունքի խախտման համար

24.01.2011 Հունվարի 24-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց դատաքննությունը` ըստ հայցի Մարիամ Սուխուդյանի ընդդեմ ՀՀ ոստիկանապետի և ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պետի:
-
Մ.Սուխուդյանը պահանջում է բարոյական վնասի փոխհատուցում

01.11.2010 «Էնքա՜ն են նման դեպքերը, որ իրենք կարող են անմեղ մարդկանց «հանցագործ» անվանեն ու պատասխանատվության չենթարկվեն, որ դա արդեն սովորական բան է դառել։ Դե հիմա բոլորը սխալվում են, դա ներելի է, և հիմա հարմար առիթ է, որ իրենց սխալն ուղղեն»:
-
Խախտվել է անմեղության կանխավարկածի իրավունքը

01.11.2010 Նոյեմբերի 1-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվեց հասարակական ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի հայցադիմումն ընդդեմ ՀՀ Ոստիկանության՝ դատավոր Կարինե Պետրոսյանի նախագահությամբ։
-
Մարիամն ընդդեմ ոստիկանապետի

28.10.2010 Բնապահպան-ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը ծանուցում է ստացել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից, որտեղ նշված էր, որ վերջինիս հայցադիմումն ընդդեմ ՀՀ ոստիկանության կքննվի նոյեմբերի 1-ին, ժամը 12:00-ին:
Հարցազրույց
«Հաշմանդամ մարդը նպաստով չի կարող ապրել»






















