Մարիամ Սուխուդյան

Գործի նկարագրությունը

Մայիսի 20-ին ՀՀ Վերաքննիչ դատարանը (նախագահող դատավոր՝ Լ. Գրիգորյան) որոշեց անփոփոխ թողնել առաջին ատյանի որոշումը և մերժել Մարիամ Սուխուդյանի բողոքը ընդդեմ ՀՀ ոստիկանության՝ իր անմեղության կանխավարկածի իրավունքի խախտման համար։ Հունիսի 30-ին ՀՀ Վճռաբեկ դատարանը վարույթ ընդունեց Սուխուդյանի բողոքը ընդդեմ ՀՀ Վերաքննիչ դատարանի որոշման։

Գործի ընդհանուր նկարագրություն

Հասարակական ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը 2008 թվականի ապրիլ-հունիս ամիսներին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում որպես կամավոր աշխատել է Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցում և բացահայտել, որ նույն դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Լևոն Ավագյանը իր սաների նկատմամբ սեռական բնույթի ոտնձգություններ է կատարել։

2008թ. նոյեմբերի 13-ին, Հանրային հեռուստատեսությունը հաղորդում պատրաստեց, որտեղ Նուբարաշենի թիվ 11 գիշերօթիկ դպրոցի սանուհիներից մեկը պատմում էր ուսուցչի կողմից կատարված սեռական բնույթի ոտնձգությունների մասին: Հեռուստահաղորդման մեջ օգտագործվել էին տեսանյութեր, որոնք տրամադրվել էին Մարիամ Սուխուդյանի կողմից։ Հեռուստահաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության ՔԳ վարչության Էրեբունու քննչական բաժնում 2009թ. փետրվարի 11-ին հարուցվեց քրեական գործը' բայց ոչ թե սեռական ոտնձգությունների մեղադրանքով, այլ ՀՀ Քրեական օրենսգրքի 135 հոդվածի առաջին մասով' զրպարտության մեղադրանքով: 2009թ. մայիսին Մարիամ Սուխուդյանը եւ «S.O.S Թեղուտ»-ի մյուս ակտիվիստները հրավիրվեցին ՀՀ ոստիկանության ՔԳ վարչության Էրեբունու քննչական բաժին' որպես տվյալ գործով վկաներ:

2009թ. օգոստոսին Մարիամ Սուխուդյանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ Քրեական օրենսգրքի 135 հոդվածի մաս առաջինի համաձայն' զրպարտություն: Սակայն օգոստոսի 15-ին ՀՀ Ոստիկանության քրեական գործերի վարչության Էրեբունու հետաքննչական բաժինը փոխեց մեղադրանքը մեկ այլ հոդվածով' ՀՀ Քրեական օրենսգրքի 333 հոդվածի մաս 2-ի 3-րդ կետով' սուտ մատնություն, որը կատարվել է շահադիտական դրդումներով: Սույն մեղադրանքն ավելի ծանր է եւ պատժվում է առավելագույնը 5 տարի ժամկետով ազատազրկմամբ:

Գործի առնչությամբ բարձրացած մեծ աղմուկի ճնշման տակ Ոստիկանությունը 2009-ի հոկտեմբերի 21-ին Սուխուդյանին նորից առաջադրեց ավելի մեղմ մեղադրանք՝ զրպարտություն (ՀՀ Քրեական օրենսգրքի 135 հոդված, մաս առաջին), որը պատժվում է տուգանքով։

2010 թ. մարտի 11-ին Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը Մարիամ Սուխուդյանին շնորհեց «Խիզախ կին» մրցանակը ։ Նույն օրը Սուխուդյանի նկատմամբ հարուցված գործը կարճվեց՝ անհիմն լինելու պատճառով:

Քրեական գործ հարուցվեց Նուբարաշենի թիվ 11 դպրոցի ուսուցիչ Լևոն Ավագյանի դեմ անչափահասների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու համար: 2010թ մայիսի 24-ին Ավագյանը դատապարտվեց 2 տարի ազատազրկման։ 2010թ օգոստոսի 4-ին ՀՀ Վերաքննիչ դատարանը խստացրեց Ավագյանի նկատմամբ ընտրած պատիժը՝ դարձնելով այն 3 տարի:

24.06.2010թ. Մարիամ Սուխուդյանը հանցագործության մասին հայտարարութուն է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազություն' ՀՀ Ոստիկանության Էրեբունու քննչական բաժնի աշխատակիցների կողմից իր նկատմամբ անօրինական գործողություններ կատարելու' ակնհայտ անմեղ անձին քրեական պատասխանատվության ենթարկելու փաստի վերաբերյալ:

04.09.2010թ. որոշմամբ ՀՀ Հատուկ քննչական ծառայության կողմից մերժվել է Մ.Սուխուդյանի դիմումի հիման վրա քրեական գործի հարուցումը:

27.09.2010թ. Մ.Սուխուդյանը բողոք է ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան' խնդրելով վերացնել քննիչի որոշումը և հարուցել քրեական գործ: Դատարանն իր 23.12.2010թ. որոշմամբ մերժել է բողոքը:

10.01.2011թ Մ.Սուխուդյանը դատարանի որոշումը բողոքարկել է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան: Դատարանն իր 01.02.2011թ որոշմամբ մերժել է բերված բողոքը:

12.03.2011թ. ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը բողոքարկվել է ՀՀ Վճռաբեկ դատարան: ՀՀ Վճռաբեկ դատարանից մինչ օրս պատասխան չի ստացվել:

2010թ-ին Սուխուդյանը նաև հայց ներկայացրեց ՀՀ Ոստիկանության դեմ իր անմեղության կանխավարկածը խախտելու համար 1 մլն դրամ բարոյական վնասի փոխհատուցում պահանջելով: ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը 21.08.2009թ.-ին մամուլի ասուլիսի ժամանակ հրապարակավ հայտարարել էր, որ Մարիամ Սուխուդյանը անհիմն մեղադրանքով է հանդես եկել, զրպարտել անմեղ մարդկանց և անչափահասներին դրդել պատժելի արարքների։ Իսկ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սայաթ Շիրինյանը «Տարեգիր» թերթին տված հարցազրույցում Սուխուդյանին անվանել էր «հանցագործ»:

2011թ. փետրվարի 7-ին ՀՀ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը կարճեց Սուխուդյանի հայցը Հայաստանում բարոյական վնասի փոխհատուցման նորմի բացակայության պատճառով։ Այսուհետ բողոք ներկայացվեց Վերաքննիչ դատարան ընդդեմ 1-ին ատյանի դատարանի որոշման:

Մայիսի 20-ին ՀՀ Վերաքննիչ դատարանը (նախագահող դատավոր՝ Լ. Գրիգորյան) որոշեց անփոփոխ թողնել առաջին ատյանի որոշումը և մերժել Մարիամ Սուխուդյանի բողոքը ընդդեմ ՀՀ ոստիկանության՝ իր անմեղության կանխավարկածի իրավունքի խախտման համար։ «Վերաքննիչ դատարանը գտնում է, որ բարոյական վնասի հատուցման ինստիտուտը տվյալ դեպքում չէր կարող կիրառվել Դատարանի կողմից, քանի դեռ առկա չէ դրա սահմանումը, կարգավորումը Հայաստանի Հանրապետության քաղաքացիաիրավական հարաբերությունները կարգավորող օրենսդրությամբ»,- գրված է Վերաքննիչ դատարանի որոշման մեջ։ Հունիսի 30-ին ՀՀ Վճռաբեկ դատարանը վարույթ ընդունեց Սուխուդյանի բողոքը ընդդեմ ՀՀ Վերաքննիչ դատարանի որոշման։

  • «Միլանոյի» գործը Վերաքննիչ դատարանում

    15.04.2010 | Տեսանկյուն
    «Օլիմպի» կոոպերատիվի սեփականատեր Հովհաննես Ղուկասյանը դիմել էր վերաքննիչ դատարան՝ բողոքարկելու առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը, որով նա ընտանիքի անդամների հետ վտարվում էր տարածքից և կորցնում սեփականության իրավունքը նույն հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ։

  • Դադարեցվել է Սուխուդյանի նկատմամբ քրեական հետապնդումը

    11.03.2010 | Նորություններ
    Էրեբունու քննչական բաժնի կողմից հարուցված քրեական գործի վարույթը, իսկ նշված հոդվածով որպես մեղադրյալ ներգրավված Մարիամ Սուխուդյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել, ընտրված խափանման միջոցը վերացվել:

  • Մրցանակ Մարիամ Սուխուդյանին

    09.03.2010 | Նորություններ
    Մարիամն առավել հայտնի դարձավ Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցում տիրող սարսափելի վիճակը հանրությանը ներկայացնելով։ Հայաստանի իրավապահ մարմինները Մարիամի նկատմամբ մեղադրանք առաջադրեցին նախ «զրպարտության», ապա «սուտ մատնության» հոդվածով, երբ նա բարձրաձայնել էր դպրոցի ուսուցիչներից մեկի` երեխաների հանդեպ սեռական ոտնձգությունների մասին։

  • Վերաքննիչ քրեական դատարանում կսկսվի Սաշա Դավթյանի գործով դատավարությունը

    26.02.2010 | Հայտարարություններ
    Փետրվարի 26-ին ժամը 12-ին Վերաքննիչ քրեական դատարանում կսկսվի Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղի բնակիչ Սաշա Դավթյանի գործով դատավարությունը։ Նա կալանքի տակ է գտնվում 2009թ. մայիսի 8-ից և մեղադրվում էր դուստրերին՝ անչափահաս աղջկան խոշտանգելու ու նրանցից մեկին անօգնական վիճակն օգտագործելու ու բռնաբարելու համար։

  • Զորակցում են Սարգիս Հացպանյանին

    01.02.2010 | Նորություններ
    Օրերս Գերմանիայում վախճանվեց քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանի հայրը: Չնայած այն հանգամանքին, որ նման դեպքերում չի արգելվում մի քանի օրով կալանավորին տուն թողնելը, որպեսզի նա իր հարազատների հետ սգա հարազատի կորուստը։

  • Բողոքի քննությունը ուշադրության կենտրոնում

    29.01.2010 | Տեսանկյուն
    Դիտորդական առաքելությունը Սահմանադրական դատարանին առաջարկում է մարտի 5–ին նշանակված քննությունը տեղափոխել օրենքով սահմանված ժամկետներ՝ նաև հաշվի առնելով դիմողի անազատության մեջ լինելու համնգամանքը և դրանով պայմանավորված սահմանափակումները, լիարժեք օգտագործել «գործի հանգամանքները ի պաշտոնե պարզելու» իր իրավունքը։

  • «Ժամանակն է, որ այդ փտած համակարգի դռները բացվեն»

    24.11.2009 | Տեսանկյուն
    Մարիամ Սուխուդյանի համոզմամբ' խնդիրը միայն Նուբարաշենի դպրոցին չի վերաբերում: «Մենք համոզված ենք, որ հատուկ դպրոցներում նմանատիպ բազմաթիվ դեպքեր են լինում, ու հիմա արդեն ժամանակն է, որ այդ նեխած, փտած համակարգի դռները բացվեն»:

  • Մեղադրանքի էությունն անհասկանալի է

    26.10.2009 | Նորություններ
    Կենտրոն և Նորք–Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվող դատաքննության ընթացքում Նիկոլ Փաշինյանը մոտ մեկ ժամ փորձում էր դատարանից պարզաբանում ստանալ, թե կոնկրետ ի՞նչ հանցանք է ինքը գործել և ինչում են իրեն մեղադրում, սակայն այդպես էլ որևէ պատասխան չստացավ։

  • 18 ամյա աղջկան խոշտանգել են Կենտրոն ոստիկանությունում

    23.10.2009 | Տեսանկյուն
    «Ոչ քնել եմ, ոչ հաց են տվել, ոչ ջուր, զուգարան էլ չէին թողնում գնամ։ Ամբողջ 3 օր Վարդանյանը գնում՝ գալիս էր, ոնց որ հարբած լինեի, ուժահատված.., 3–րդ օրը չեմ էլ զգացել, թե գրիչը ոնց եմ բռնել, ինչ եմ գրել, ուժահատված, հազիվ մի կերպ, ինչ ասում էր, գրում էի, չեմ էլ կարդացել։ Իրանց ուզածին հասան, որովհետև շատ էի վախենում, ուժահատվել էի..., Իրանցից շատ էի վախենում, որ ինձ մի վնաս չտաին, ահավոր վախենում էի, գայլերի ոհմակի նման թափվել էին գլխիս...»։

  • Մեղմացվել է երիտասարդ ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի դեմ առաջադրված մեղադրանքը

    21.10.2009 | Նորություններ
    «S.O.S. Թեղուտ» եւ «S.O.S. Սեւան» երիտասարդական շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի նկատմամբ առաջադրված «սուտ մատնություն» մեղադրանքը մեղմացվել է: Հոկտեմբերի 21-ին նրան առաջադրվեց մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 135-րդ հոդվածի առաջին մասով` զրպարտություն, որը պատժվում է տուգանքով: Այս մասին Էրեբունու քննչական բաժանմունքի առջեւ հարցաքննությունից հետո հայտարարեց Սուխուդյանի շահերի պաշտպան Նոնա Գալստյանը

  • Նախորդ
  • Հաջորդ