Հավաքների ազատություն

Իրավիճակը Հայաստանում

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 20(1) հոդվածի համաձայն «Յուրաքանչյուր ոք խաղաղ հավաքների և միավորումներ կազմելու իրավունք ունի»։ Այս իրավունքը ամրագրված է նաև այլ միջազգային փաստաթղթերում՝ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիր (21 հոդված), Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիա (11 հոդված):

ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածի համաձայն «Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունք»:

2011 թվականի մայիսի 3-ից ուժը կորցրած ճանաչվեց 2004 թվականին ընդունված «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքը և ուժի մեջ մտավ 2011 թվականի ապրիլի 14-ին ընդունված «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքը։

Քաղաքական բնույթի հավաքները սույն օրենքով տարանջատվում են այլ տիպի միջոցառումներից։ Տոնակատարությունները, մշակության և սպորտային ուղղվածության այլ միջացառումները այս օրենքով չեն կարգավորվելու։ Մյուս կարևոր փոփոխությունն այն է, որ եթե հավաքը կազմակերպվել է առանց իրազեկման, բայց կրում է խաղաղ բնույթ, ոստիկանությունը իրավունք չունի միջամտելու կամ դադարեցնելու այն[1]։ 

Հանրային հավաք անցկացնելու համար կազմակերպիչը պետք է գրավոր իրազեկի լիազոր մարմնին, բացառությամբ մինչեւ 100 մասնակից ունեցող, շտապ եւ ինքնաբուխ հավաքների։ (հոդված 9)։ Ըստ օրենքի լիազոր մարմինը պարտավոր է իրազեկումը մուտքագրելուց հետո այն անհապաղ ուղարկել ոստիկանություն՝ հավաքի անցկացման վերաբերյալ կարծիք ստանալու նպատակով:

Հավաքի ազատության իրավունքը կարող է սահմանափակվել, եթե հանրության շահը և այլ անձանց սահմանադրական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը գերակայում են հավաքի ազատության նկատմամբ (հոդված 5): Հավաքը արգելելու մասին որոշումը կայացնում է լիազոր մարմինը (իրազեկումը քննարկելու փուլում) կամ ոստիկանությունը (հավաքի անցկացման փուլում): Որոշումը կարող է բողոքարկվել դատարանում:

Եթե որոշ պատճառներով լիազոր մարմինն արգելում է տվյալ օրը, տվյալ ժամին կամ տվյալ վայրում հավաք անցկացնել, պետք է հիմնավորի իր որոշումը, լսումներ հրավիրի և բանակցի կազմակերպիչների հետ՝ հավաքի անցկացման վայրի, ժամի և այլ հարցերի վերաբերյալ փոխզիջում գտնելու նպատակով (հոդված 17 և 18):

Մինչև 100 մասնակից ունեցող, ինքնաբուխ և շտապ հավաքները առանց իրազեկման հավաքներ,  որոնք չեն կարող տևել 6 ժամից ավելի:

Գործնականում ընդդիմության կամ հասարակական կազմակերպությունների (թեկուզև փոքր) հանրահավաքները մշտապես արգելվում են: Մասնավորապես, Ազատության հրապարակի վերաբացումից հետո Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ, արտախորհրդարանական ընդդիմության դաշինք) բոլոր իրազեկումներն այնտեղ հրապարակային միջոցառում անցկացնելու վերաբերյալ մերժվում են: Ոչ միայն ՀԱԿ կամ "քաղաքական միջոցառումներն" են մերժվում:

Տարվա ընթացքում բնապահպանական խմբերը նույնպես խոչընդոտների են հանդիպել զանգվածային հասարակական միջոցառումներ անցկացնելու հարցում: Երևանի Քաղաքապետարանը մերժել է Թեղուտի պաշտպանության խմբի կողմից զանգվածային հասարակական միջոցառում անցկացնելու հայտը, ինչն էլ վերջիվերջո հանգեցրեց ոստիկանության հետ բախման:

Միջոցառումը, որը պետք է լիներ համերգ-ցույցի տեսքով, տեղի ունեցավ միայն որպես ցույց, քանի որ սրճարանը, որը ըստ նախնական պայմանավորվածության պետք է էլեկտրականություն տրամադրեր համերգի անցկացման համար, հենց նույն համերգի օրը հրաժարվեց դա անել (սրճարանի ղեկավարությունը հատուկ զգուշացվել է չտրամադրել էլեկտրականություն)[2]:

Համատարած է ոստիկանության կողմից ուժի կիրառումը: 2010թ. մայիսի 31-ին Հայ ազգային կոնգրեսի մի խումբ երիտասարդ ներկայացուցիչներ փորձ են արել ոչ զանգվածային միջոցառումներ կազմակերպել Ազատության հրապարակում, որի ժամանակ 10-15 մարդ ձերբակալվել և բերման է ենթարկվել ոստիկանություն:

Հետագակում նրանցից եկուսի'Սարգիս Գևորգյանի և Դավիթ Քիրիմջյանի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել համապատասխանաբար իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության գործադրելու և խուլիգանության համար: Մեկ այլ դեպքում ՀԱԿ ակտիվիստները ծեծի են ենթարկվել և ձերբակալվել' պիկետ կազմակերպելու համար այն վայրում, որտեղ ԵՄ պատվիրակությունը անց էր կացնում դատական ատյանների անկախությանը նվիրված կոֆերանս (նոյեմբերի 9-10) և ընդամենը 200 մետր հեռավորության վրա այնտեղից, որտեղ Մարդու իրավունքների պաշտպանը, GTZ կազմակերպությունը, Վենետիկի հանձնաժողովը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը քննարկում էին Խաղաղ հավաքների և ցույցերի վերաբերյալ նոր օրենքի նախագիծը (նոյեմբերի 9)[3]


[1] http://www.hra.am/am/point-of-view/2011/05/24/assembly

[2] «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության տեսակետը, նոյեմբեր 2010թ., Էջ 22

[3] Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության տեսակետը, նոյեմբեր 2010թ., Էջ 23

  • Քննչականի պարզաբանումը հակասում է ՀՀ սահմանադրությանը

    25.04.2012 | Նորություններ
    Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը քաղաքացի Երվանդ Կարապետյանին բերման ենթարկելու ու Նորքի հոգեբուժարան տանելու վերաբերյալ ներկայացրել է ՀՀ սահմանադրությանը և օրենսդրությանը հակասող պարզաբանում: Հիշեցնենք, որ մարտի 30-ին ՀՀ քաղաքացի Երվանդ Կարապետյանին բերման էին ենթարկել ոստիկանության Նորք–Մարաշ բաժանմունք Հանրային հեռուստաընկերության գործունեության դեմ բողոքի ակցիա իրականացնելու համար։

  • ՔՀԻ–ն պահանջում է քննություն իրականացնել ոստիկանության ապօրինի միջամտության փաստի առթիվ

    04.04.2012 | Նորություններ
    «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ–ն գտնում է, որ ոստիկանությունն ապօրինի զրկել է ՀՀ քաղաքացի Երվանդ Կարապետյանին ազատությունից, սահմանափակել է նրա արտահայտվելու, ինչպես նաև՝ խաղաղ ցույց իրականացնելու ազատությունները, առանց հիմնավորելու այդ սահմանափակման համար անհրաժեշտ իրավական հիմքերը։ ՔՀԻ–ին պահանջում է համապատասխան քննություն իրականացնել քաղաքացու ազատություններին ապօրինի միջամտելու փաստի առթիվ և պատժել իրավախախտ պաշտոնատար անձանց, ինչը հետագայում կբացառի նմանատիպ դեպքերի կրկնությունը:

  • Բժիշկները չհաստատեցին ոստիկանության «դիագնոզը»

    30.03.2012 | Նորություններ
    Ոստիկանության Նորք-Մարաշի տարածքային բաժանմունք բերված, այնուհետև Նորքի հոգեբուժական հիվանդանոց տեղափոխված Երվանդ Կարապետյանը ժամը 18:00-ի սահմաններում ազատ է արձակվել: Բժիշկների՝ երեք հոգուց բաղկացած հանձնաժողովը եզրակացություն գրեց այն մասին, որ հոգեկան շեղման որևէ ախտանիշ չեն տեսնում և Երվանդ Կարապետյանը հասարակության համար վտանգ չի ներկայացնում:

  • Ո՞վ է «ոնց որ գիժ». խաղաղ ակտիվիստը, ահազանգողը, թե՞...

    30.03.2012 | Նորություններ
    Այսօր՝ ժամը 13։50–ին, Հանրային հեռուստաընկերության շենքի առջևից ակտիվիստ Երվանդ Կարապետյանը բերման է ենթարկվել ոստիկանության Նորք–Մարաշ բաժանմունքի։ Ոստիկանության բաժանմունքից Երվանդ Կարապետյանը շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է Նորքի հոգեբուժարան՝ ստուգման։ Այս պահին՝ ժամը 15։58–ի դրությամբ, Երվանդ Կարապետյանը գտնվում է Նորքի հոգեբուժարանում։

  • Արգելված հավաքին մասնակցելու քարոզչությունը ենթադրում է վարչական պատասխանատվություն

    09.01.2012 | Տեսանկյուն
    Հայաստանի Հելսինկյան կոմիտեի իրավաբան Ռոբերտ Ռևազյանը համեմատական վերլուծություն է իրականացրել 2011թ. ապրիլի 14-ին ընդունված «Հավաքների ազատության մասին» օրենքի և նախկինում գործող «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի միջև: «Ընդհանուր առմամբ, նոր օրենքն ավելի համահունչ է միջազգային չափանիշներին, սակայն ավելի կարևոր է օրենքի կիրարկումը: Այս պահին հնարավոր չէ օբյեկտիվ եզրակացություն տալ: Օրենքի կիրառման վերաբերյալ ավելի հստակ պատկերացում կարելի է կազմել 2012թ. ՀՀ ազգային ժողովի ընտրությունների նախընտրական և հետընտրական շրջանում»,– կարծում է Ռ. Ռևազյանը:

  • Ոստիկանությունում է հասարակական ակտիվիստ Լալա Ասլիկյանը

    27.10.2011 | Նորություններ
    Հոկտեմբերի 27-ին ոստիկանները ՀՀ կառավարության շենքի առջևից բաժին են տարել հասարակական ակտիվիստ, «Բանակն իրականում» նախաձեռնող խմբի անդամ Լալա Ասլիկյանին: Ըստ ականատեսների՝ Ասլիկյանը Վարդգես Գասպարիին քաշքշող ոստիկանների հասցեին գոռացել է «հանցագործներ, խուլիգաններ», որի պատճառով նրան նստեցրել են ոստիկանության մեքենան և բաժին տարել:

  • Նստացույցը դադարեցվել է

    08.10.2011 | Նորություններ
    Այսօր՝ հոկտեմբերի ութին, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) դադարեցրեց ութ օր տևած հանրահավաք-նստացույցը:

  • Ընդդիմությունը շարունակում է նստացույցը

    07.10.2011 | Նորություններ
    Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) շարունակում է շուրջօրյա հանրահավաքը Ազատության հրապարակում: Ոստիկանությունն էլ կրկին տեղեկացնում է, որ հանրահավաքն անօրինական է, և կոպտորեն խախտում է հասարակական կարգը:

  • Արդեն 5 օր է Ազատության հրապարակում են ապրում ՀԱԿ ընդդիմադիրները (վիդեո)

    05.10.2011 | Տեսանկյուն
    Սեպտեմբերի 30-ին Ազատության հրապարակում ընդդմիադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) հայտարարած հանրահավաքը վերածվեց մեկշաբաթյա շուրջօրյա հանրահավաքի։ Արդեն 5 օր է Ազատության հրապարակում վրաններ են բացված և մարդիկ մնում են այնտեղ։

  • Հաջորդ