Մարդու իրավունքները փակ հաստատություններում

Իրավիճակը Հայաստանում

Ձերբակալված, կալանավորված անձանց, դատապարտյալների իրավունքները, ազատությունները և պարտականությունները սահմանվում են ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով։

Բացի այդ ձերբակալված անձին արգելանքի և կալանավորված անձին կալանքի տակ պահելու ընդհանուր սկզբունքները, պայմանները և կարգը, նրանց իրավունքները, դրանց ապահովման երաշխիքները, նրանց պարտականությունները, ինչպես նաև արգելանքից և կալանքից ազատելու կարգը սահմանվում են «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքով։

Դատապարտյալի իրավական վիճակը, նրա իրավունքներն ու ազատություններն ապահովելու երաշխիքները, պատժի կատարման հետ միացված բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու, առանձին պատժատեսակներ կատարելու, պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում փորձաշրջան նշանակելու և փորձաշրջանի ընթացքում վերահսկողություն իրականացնելու, ինչպես նաև պատժից ազատելու կարգը ամրագրված են ՀՀ քրեակատարողական օրենսգրքում։

2004 թվականին ՀՀ արդարադատության նախարար ՔՀ-66-Ն հրամանով ստեղծվել է քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբ։ Խմբում ընդգրկված են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Խումբը վերահսկողությունն իրականացնում է քրեակատարողական հիմնարկներ և մարմիններ այցելություններ կատարելու և կատարված այցելությունների հիման վրա հաշվետվություններ՝ ընթացիկ, տարեկան, հրատապ, ներկայացնելու միջոցով։ 

Ձերբակալված անձանց պահելու վայրերում հասարակական վերահսկողությունն իրականացվում է ՀՀ ոստիկանության  պետի 2005 թվականի հունվարի 14-ի Ա1-Ն հրամանով հաստատված ՀՀ ոստիկանության համակարգի ձերբակալված անձանց պահելու վայրերում հասարակական դիտորդների խմբի կողմից։

ՀՀ Կրթության և գիտության նախարարության հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում մշտադիտարկում իրականացնելու նպատակով ձևավորվել է հասարակական դիտորդների խումբ, որի գործունեության կարգը հաստատվել է ՀՀ ԿԳՆ 493-Ն հրամանի համաձայն։

Խմբի գործունեության նպատակներից է երեխայի իրավունքների պաշտպանության հասարակական մշտադիտարկման իրականացումը, հաստատություններում մարդու իրավունքների խախտումների բացահայտումը և կանխարգելմանն ուղղված առաջարկությունների ներկայացումը։

Ձերբակալված անձանց պահելու վայրերում հասարակական դիտորդների խմբի կողմից առավել հաճախ հայտնաբերվող խախտումներից է մարդուն ՁՊՎ-ում օրենքով սահմանված 72 ժամից ավել պահելը, առանց կալանավորումը՝ որպես խափանման միջոց կիրառելու մասին դատարանի որոշման։ Նշված երևույթը հանդիսանում է ոչ միայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված նորմերի խախտում, այլև Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 9-րդ հոդվածով և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածով երաշխավորված ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտում[1]։

ՁՊՎ-ներում առաջնային խնդիրներից է բուժակի հաստիքի բացակայությունը[2]։ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի 21-րդ հոդվածի համաձայն ձերբակալված անձի մոտ մարմնական վնասվածք հայտնաբերելու դեպքում ձերբակալվածներին պահելու վայրի բուժաշխատողը անհապաղ կատարում է բուժզննություն, որին կարող է մասնակցել ձերբակալված անձի ընտրած բժիշկը: 

Օրենքը ավելի քան հստակ սահմանել է ՁՊՎ-ում աշխատող բժշկի անհրաժեշտությունը, սակայն փաստացի մինչ օրս ՁՊՎ-ում բուժակ չի աշխատում, առաջին բուժօգնությունը թողնվում է օրվա հերթապահ ոստիկանի վրա, ով չունի բժշկական տարրական գիտելիքներ, հետո էլ շտապօգնության աշխատակազմի վրա[3]։

Քրեակատարողական հիմնարկներում ազատազրկվածների նկատմամբ վատ վերաբերմունքի դրսևորումները դժվար բացահայտելի են։  Դիտորդների խմբի կողմից բացահայտված վատ վերաբերմունքի դեպքերում հիմնարկի կողմից չեն գրանցվում հատուկ միջոցների կիրառման դեպքերը (ձեռնաշղթաներ, մահակներ և այլն), իսկ բուժանձնակազմը չի գրանցում ազատազրկվածների ստացված վնասվածքները։ Ազատազրկվածները հիմնականում դժվարությամբ են բողոքներ կամ տեղեկություններ տրամադրում իրենց կամ այլ անձանց նկատմամբ կիրառված բռնությունների վերաբերյալ[4]։   

Վերջին տարիներին քրեակատարողական հիմնարկներում նկատվում է գերբնակեցվածություն։ Յուրաքանչյուր կալանավորի բաժին է հասնում 2քմ-ից պակաս տարածք, մինչդեռ համաձայն ՀՀ օրենսդրության, ինչպես նաև միջազգային չափանիշների պետք է հատկացվի առնվազն 4քմ տարածք։ Գերբնակեցումը առաջացնում է առողջահոգեբանական խնդիրներ, թթվածնային քաղց, առողջության վատթարացում, հոգեկան լարվածություն և կոնֆլիկներ։ Այս պայմանները Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից որակվում են որպես դաժան կամ անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք, առանձին դեպքերում նաև խոշտանգում[5]։


[1] «ՀՀ Ոստիկանության համակարգի ձերբակալված անձանց պահելու վայրերում հասարակական դիտորդների խմբի 2006 թվականի ապրիլ-հոկտեմբեր ամիսների գործունեության մասին», էջ 66

[2] «ՀՀ Ոստիկանության համակարգի ձերբակալված անձանց պահելու վայրերում հասարակական դիտորդների խմբի 2010 թվականի գործունեության մասին», էջ 175

[3] «ՀՀ Ոստիկանության համակարգի ձերբակալված անձանց պահելու վայրերում հասարակական դիտորդների խմբի 2010 թվականի գործունեության մասին», էջ 167

[4] ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբ «ՀՀ ԱՆ Քրեակատարողական համակարգը 2008 թվականին հաշվետվություն», էջ 9

[5] http://hra.am/am/point-of-view/2010/07/26/statement

  • Ոստիկանությունում բարեփոխումները կիսատ են իրականացվել

    23.04.2012 | Նորություններ
    ՀՀ ոստիկանության գործունեության ոլորտում 2010-2011թթ. բարեփոխումների ծրագիրն իրականացվել է կիսով չափ. այս մասին փաստեցին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի (ՀՔԱՎ) գրասենյակի աշխատակիցներն՝ այսօր կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ: «Ոստիկանությունում շարունակվում է մարդկանց նկատմամբ վատ վերաբերմունքի պրակտիկան: Քաղաքացիկների մոտ տիրում է վախի մթնոլորտ, դրա համար նրանք հետագայում չեն պաշտպանում իրենց իրավունքենրը»,- համոզված է Սաքունցը:

  • Դիտորդական խումբն ընդդեմ Արդարադատության նախարարության

    17.04.2012 | Տեսանկյուն
    ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում (ՁՊՎ) վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի նախագահ Սուրեն Իսկանդարյանը հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության՝ տեղեկատվություն ստանալու իր իրավունքը խախտելու համար:

  • Դատարանն անփոփոխ թողեց կալանքի մասին որոշումը

    28.03.2012 | Տեսանկյուն
    Դատավոր Մխիթար Պապոյանը երկրորդ անգամ մերժեց փաստաբանների՝ Ստեփան Հովակիմյանին ու Վահրամ Քերոբյանին ազատ արձակելու միջնորդությունը՝ նշելով, որ իրենք ծանր հանցագործության մեջ են մեղադրվում: Դատավորը հաշվի չառավ, որ այն հիմքերը, որով տղաները կալանավորվել են 2 տարի առաջ, այսօր չեն գործում և որոշումը չհիմնավորեց ՀՀ քրեական դատավարության 135 հոդվածով նախատեսված դեպքերով։

  • ՄԻՊ. բազմաթիվ դեպքերում անձն անհիմն «հրավիրվել է» ոստիկանության բաժին

    28.03.2012 | Նորություններ
    ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը 2011թ. իր զեկույցում անդրադառնալով ոստիկանության գործունեությանը` նշել է, որ որոշ դեպքերում հետաքննության և նախաքննության մարմինները ցուցմունքներ կորզելու նպատակով անձանց ենթարկել են դաժան, անմարդկային, ինչպես նաև՝ պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի։

  • Մեկ քրեական գործ՝ մարդու իրավունքների խախտման մի ամբողջ «փնջով»

    26.03.2012 | Տեսանկյուն
    Մարտի 26-ին «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» (ՔՀԻ) ՀԿ-ն մամուլի ասուլիս էր հրավիրել՝ պահանջելով Ստեփան Հովակիմյանի ու Վահրամ Քերոբյանի խափանման միջոց կալանքը փոխել և Հովակիմյանին խոշտանգումների ենթարկելու փաստի կապակցությամբ իրականացնել բազմակողմանի և անաչառ քննություն: «Մոսկվա» կինոթատրոնից գողություն կատարելու մեջ մեղադրվող Ստեփանն ու Վահրամն ավելի քան 2 տարի է կալանքի տակ են: Չկա նրանց մեղքն ապացուցող որևէ փաստ: Միակ հիմքը Ստեփան Հովակիմյանի ինքնախոստովանական ցուցմունքն է, որը, ինչպես նա է պնդում, գրել է ծեծի և խոշտանգման հետևանքով:

  • Արմենին ճնշել են ոստիկանությունում ցուցմունք ստանալու համար

    20.03.2012 | Տեսանկյուն
    «Ինձ ոստիկանությունում հոգեբանորեն ճնշում էին, ասում էին ընտանիքիդ հետ վատ կլինի։ Թամամյան Հովիկը ասում էր քեզ կգցեմ պատուհանից, եթե ցուցմունք չտաս։ Իմ ցուցմունքները չեմ կարդացել, տվել են ստորագրել եմ…»,– իր ցուցմունքներում նշել է Արմեն Մարտիրոսյանը, ով 17 տարեկանում ազատազրկվել է 9 տարով։ Արմեն Մարտիրոսյանի ծնողներն ուզում են դիմել Եվրոպական դատարան, սակայն գումար չունեն փաստաբանական ծախսերը հոգալու համար: 

  • Մարտի սկզբին լրատվամիջոցներն ավելի հավասարակշռված են գործել

    20.03.2012 | Նորություններ
    Երևանի մամուլի ակումբը (ԵՄԱ) շարունակում է մշտադիտարկել հեռուստառադիոեթերը՝ պարզելու լրատվամիջոցները որքանով են հավասարակշռված աշխատում նախընտրական շրջանում: ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը մարտի սկզբին դրական տեղաշարժեր է նկատում 2011թ. նոյեմբեր-դեկտեմբերի ամիսներին կատարված դիտարկման համամետ, որի արդյունքները նա ամփոփեց օրեր առաջ:   

  • «Նիստն անհարկի հետաձգվեց». Նարինե Ռշտունի

    06.03.2012 | Նորություններ
    Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանը մարտի 6-ին նորից սկսեց քննել ցմահ դատապարտյալ Արսեն Արծրունու գործը, քանի որ 2011 թ. դեկտեմբերին ՀՀ վճռաբեկ դատարանը բավարարել էր Արծրունու փաստաբանի բողոքը ՀՀ վերաքննիչ դատարանի կայացրած որոշման դեմ ու գործը հետ էր ուղարկել առաջին ատյանի դատարան: 

  • Պայմանական վաղաժամկետ ազատման համակարգը Հայաստանում. անհրաժեշտ են բարեփոխումներ

    02.03.2012 | Տեսանկյուն
    Պայմանական վաղաժամկետ ազատվողների թիվը կտրուկ նվազել է վերջին 5 տարիների ընթացքում. եթե 2006 թվականին ազատվել էին պայմանական վաղաժամկետ ազատվելու հնարավորություն ունեցող դատապարտյալների 22 տոկոսը, ապա 2010 թվականին՝ միայն 7 տոկոսը: Այս տվյալները հրապարակվել են «Քաղաքացիական հասարակության ինստիտուտի պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման համակարգը ՀՀ-ում» հետազոտության մեջ:

  • Հաջորդ