Մարդու իրավունքները փակ հաստատություններում

Իրավիճակը Հայաստանում

Ձերբակալված, կալանավորված անձանց, դատապարտյալների իրավունքները, ազատությունները և պարտականությունները սահմանվում են ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով։

Բացի այդ ձերբակալված անձին արգելանքի և կալանավորված անձին կալանքի տակ պահելու ընդհանուր սկզբունքները, պայմանները և կարգը, նրանց իրավունքները, դրանց ապահովման երաշխիքները, նրանց պարտականությունները, ինչպես նաև արգելանքից և կալանքից ազատելու կարգը սահմանվում են «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքով։

Դատապարտյալի իրավական վիճակը, նրա իրավունքներն ու ազատություններն ապահովելու երաշխիքները, պատժի կատարման հետ միացված բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու, առանձին պատժատեսակներ կատարելու, պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում փորձաշրջան նշանակելու և փորձաշրջանի ընթացքում վերահսկողություն իրականացնելու, ինչպես նաև պատժից ազատելու կարգը ամրագրված են ՀՀ քրեակատարողական օրենսգրքում։

2004 թվականին ՀՀ արդարադատության նախարար ՔՀ-66-Ն հրամանով ստեղծվել է քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբ։ Խմբում ընդգրկված են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Խումբը վերահսկողությունն իրականացնում է քրեակատարողական հիմնարկներ և մարմիններ այցելություններ կատարելու և կատարված այցելությունների հիման վրա հաշվետվություններ՝ ընթացիկ, տարեկան, հրատապ, ներկայացնելու միջոցով։

Ձերբակալված անձանց պահելու վայրերում հասարակական վերահսկողությունն իրականացվում է ՀՀ ոստիկանության  պետի 2005 թվականի հունվարի 14-ի Ա1-Ն հրամանով հաստատված ՀՀ ոստիկանության համակարգի ձերբակալված անձանց պահելու վայրերում հասարակական դիտորդների խմբի կողմից։

ՀՀ Կրթության և գիտության նախարարության հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում մշտադիտարկում իրականացնելու նպատակով ձևավորվել է հասարակական դիտորդների խումբ, որի գործունեության կարգը հաստատվել է ՀՀ ԿԳՆ 493-Ն հրամանի համաձայն։

Խմբի գործունեության նպատակներից է երեխայի իրավունքների պաշտպանության հասարակական մշտադիտարկման իրականացումը, հաստատություններում մարդու իրավունքների խախտումների բացահայտումը և կանխարգելմանն ուղղված առաջարկությունների ներկայացումը։

Ձերբակալված անձանց պահելու վայրերում հասարակական դիտորդների խմբի կողմից առավել հաճախ հայտնաբերվող խախտումներից է մարդուն ՁՊՎ-ում օրենքով սահմանված 72 ժամից ավել պահելը, առանց կալանավորումը՝ որպես խափանման միջոց կիրառելու մասին դատարանի որոշման։ Նշված երևույթը հանդիսանում է ոչ միայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված նորմերի խախտում, այլև Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 9-րդ հոդվածով և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածով երաշխավորված ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտում[1]։

ՁՊՎ-ներում առաջնային խնդիրներից է բուժակի հաստիքի բացակայությունը[2]։ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի 21-րդ հոդվածի համաձայն ձերբակալված անձի մոտ մարմնական վնասվածք հայտնաբերելու դեպքում ձերբակալվածներին պահելու վայրի բուժաշխատողը անհապաղ կատարում է բուժզննություն, որին կարող է մասնակցել ձերբակալված անձի ընտրած բժիշկը:

Օրենքը ավելի քան հստակ սահմանել է ՁՊՎ-ում աշխատող բժշկի անհրաժեշտությունը, սակայն փաստացի մինչ օրս ՁՊՎ-ում բուժակ չի աշխատում, առաջին բուժօգնությունը թողնվում է օրվա հերթապահ ոստիկանի վրա, ով չունի բժշկական տարրական գիտելիքներ, հետո էլ շտապօգնության աշխատակազմի վրա[3]։

Քրեակատարողական հիմնարկներում ազատազրկվածների նկատմամբ վատ վերաբերմունքի դրսևորումները դժվար բացահայտելի են։  Դիտորդների խմբի կողմից բացահայտված վատ վերաբերմունքի դեպքերում հիմնարկի կողմից չեն գրանցվում հատուկ միջոցների կիրառման դեպքերը (ձեռնաշղթաներ, մահակներ և այլն), իսկ բուժանձնակազմը չի գրանցում ազատազրկվածների ստացված վնասվածքները։ Ազատազրկվածները հիմնականում դժվարությամբ են բողոքներ կամ տեղեկություններ տրամադրում իրենց կամ այլ անձանց նկատմամբ կիրառված բռնությունների վերաբերյալ[4]։

Վերջին տարիներին քրեակատարողական հիմնարկներում նկատվում է գերբնակեցվածություն։ Յուրաքանչյուր կալանավորի բաժին է հասնում 2քմ-ից պակաս տարածք, մինչդեռ համաձայն ՀՀ օրենսդրության, ինչպես նաև միջազգային չափանիշների պետք է հատկացվի առնվազն 4քմ տարածք։ Գերբնակեցումը առաջացնում է առողջահոգեբանական խնդիրներ, թթվածնային քաղց, առողջության վատթարացում, հոգեկան լարվածություն և կոնֆլիկներ։ Այս պայմանները Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից որակվում են որպես դաժան կամ անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք, առանձին դեպքերում նաև խոշտանգում[5]։

[1] «ՀՀ Ոստիկանության համակարգի ձերբակալված անձանց պահելու վայրերում հասարակական դիտորդների խմբի 2006 թվականի ապրիլ-հոկտեմբեր ամիսների գործունեության մասին», էջ 66

[2] «ՀՀ Ոստիկանության համակարգի ձերբակալված անձանց պահելու վայրերում հասարակական դիտորդների խմբի 2010 թվականի գործունեության մասին», էջ 175

[3] «ՀՀ Ոստիկանության համակարգի ձերբակալված անձանց պահելու վայրերում հասարակական դիտորդների խմբի 2010 թվականի գործունեության մասին», էջ 167

[4] ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբ «ՀՀ ԱՆ Քրեակատարողական համակարգը 2008 թվականին հաշվետվություն», էջ 9

[5]http://hra.am/am/point-of-view/2010/07/26/statement

• Էլեկտրոնային մոնիթորինգ. այլընտրանք ազատազրկմանը

14.06.2016 | Տեսանկյուն
«Էլեկտրոնային մոնիթորինգը» ժամանակակից տեխնիկայի և տեխնոլոգիաների միջոցով հսկողությունն է քրեական արդարադատության գործընթացում ներգրավված անձի գտնվելու վայրի, տեղաշարժի և վարքագծի նկատմամբ: Մոնիթորինգը սովորաբար իրականացվում է անձին ամրակցված հատուկ սարքավորման միջոցով:

• Վարսահարդարման դասընթաց կին դատապարտյալների համար

06.06.2016 | Նորություններ
«Ավելի բարենպաստ պայմանների ստեղծում նախկին կին դատապարտյալների վերաինտեգրման համար» ծրագրի նպատակն է փակ հաստատությունում գտվող կանանց աջակցել մասնագիտություն ձեռքբերելու և պատիժը կրելուց հետո զբաղվածություն և կայուն եկամուտ ունենալու հարցում:

• ԱԺ-ն ընդունեց «Պրոբացիայի մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով

18.05.2016 | Նորություններ
Պրոբացիայի ծառայության ստեղծմամբ ակնկալվում է, որ կկրճատվի կրկնահանցագործությունը, կբեռնաթափվեն քրեակատարողական հիմնարկները, ինչը պետության և հասարակության համար շահավետ է ոչ միայն սոցիալական, այլև՝ ֆինանսական տեսանկյունից:

• Ինչո՞ւ բարեփոխել. բանտերի կառավարման բրիտանացի փորձագետի տեսակետը

14.04.2016 | Տեսանկյուն
Բանտերի կառավարման փորձագետ Ֆիլիպ Թեյլորը, ով 35 տարի աշխատել է քրեակատարողական համակարգում, խոսում է ազատազրկման բացասական հետևանքների, պատժողական քաղաքականության փոփոխման և վերականգնողական արդարադատության կարևորության մասին:

• Անհրաժեշտ է իրական երկխոսություն պետության և քաղհասարակության միջև

16.03.2016 | Տեսանկյուն
ՔՀԻ իրավաբան Աննա Մելիքյանը հորդորել է ԵՄ-ին սահմանել ավելի հստակ չափորոշիչներ ՀՀ կառավարությանը տրամադրվող բյուջետային աջակցության ծրագրի շրջանակներում արձանագրված առաջընթացը կամ դրա բացակայությունը օբյեկտիվ գնահատելու համար: Նա նաև կոչ է արել հետևողական լինել հանրային մասնակցության իրական, այլ ոչ թե ձևական ապահովման հարցում:

• Վարդգես Գասպարիին կալանավորվելու որևէ հիմք չկա

25.02.2016 | Տեսանկյուն
Իրավապաշտպանները անհիմն են համարում քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի խափանման միջոց ստորագրությունը կալանավորմամբ փոխելու որոշումը: Որոշումը կայացվել է Գասպարիի և նրա ներկայացուցիչների բացակայությամբ, ինչն օրենքի խախտում է:

• Հայաստանում պրոբացիայի ծառայության ստեղծման հիմնավորումներ

20.02.2016 | Տեսանկյուն
Պրոբացիայի ծառայությունը նաև տնտեսապես է արդյունավետ: Հանցագործություն կատարելով՝ անձն արդեն իսկ որոշակի վնաս է հասցնում պետությանը, իսկ ազատազրկմամբ ոչ միայն չի հատուցվում այդ վնասը, այլև հասարակությունը շարունակում է հարկեր վճարել պետությանը, որպեսզի վերջինս պահի դատապարտյալներին:

• Ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքը՝ հավաքները ճնշելու միջոց. ՔՀԻ և FIDH

13.02.2016 | Դիրքորոշում
Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH) և Հայաստանում FIDH-ի անդամ Քաղաքացիական հասարակության ինստիտուտ (ՔՀԻ) ՀԿ-ն մտահոգություն են հայտնում «Նոր Հայաստան» շարժման անդամ Գևորգ Սաֆարյանի գործի կապակցությամբ, որը ոստիկանության կողմից օրենքի չարաշահման ակնառու օրինակ է և ակտիվիստի վրա ճնշում գործադրելու նպատակ ունի:

• Մեկնարկել է ՔՀԻ-ի «Աջակցություն Հայաստանում Պրոբացիայի ծառայության ստեղծմանը» ծրագիրը

11.02.2016 | Նորություններ
Ծրագրի նպատակն է այլընտրանքային պատիժների կիրառման արդյունավետությունը բարձրացնելու միջոցով նպաստել Հայաստանում լիարժեք գործող Պրոբացիայի ծառայության ստեղծմանը: Ծրագրի հիմնական խնդիրներից է հեշտացնել իրավախախտում կատարած անձանց վերականգնումը և վերասոցիալականացումը, ինչպես նաև...

• Նախորդ
• Հաջորդ