Սաշա Դավթյան

Գործի նկարագրությունը

Սաշա Դավթյանին և նրա դուստրերին խոշտանգումների  ենթարկած ոստիկաններից որևէ մեկն առ այսօր  պատասխանատվության չի  ենթարկվել:

Գործի ընդհանուր նկարագրություն

2008թ. սեպտեմբերին քրեական գործ է հարուցվել Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղում բնակվող անչափահաս աղջկան բռնաբարելու փաստի կապակցությամբ։ 2009թ. փետրվարի 6-ին գործը կասեցվել էր՝ հանցագործի անձը պարզված չլինելու հիմքով։  2009թ. մայիսին դատական այս գործի քննությունը վերսկսվեց այլ քննիչի կողմից։ Սաշա Դավթյանը՝ աղջկա հայրը, մեղադրվում էր իր դուստր Շ.Դ.-ին բռնաբարելու և իր երկու դուստրերին՝ Շ.Դ-ին և Թ.Դ-ին խոշտանգելու մեջ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 138.2 (3) 119.2 (1) և 119.2 (3) հոդվածներով, որոնք նախատեսում են 4-10 եւ 3-7 տարի ազատազրկում համապատասխանաբար։ 

2009թ. օգոստոսին Շ.Դ.-ն և Թ.Դ.-ն հրաժարվեցին իրենց ցուցմունքներից և բողոք ներկայացրեցին Գլխավոր Դատախազություն։ Շ.Դ.-ն, ում 18 տարին լրացել է 2009թ. ապրիլին, դատական նիստերից մեկի ժամանակ հայտնեց, թե ինչպես են այդ ցուցմունքները նրանից կորզել։ Նա հաղորդեց, որ իրեն և իր քրոջը՝ Թ.Դ.-ին Կենտրոն ոստիկանություն են տարել 2009թ.-ի մայիսի 7-ին և չորս օր շարունակ ենթարկել են խոշտանգումների, անմարդկային և արժանապատվությունը նվվաստացնող վերաբերմունքի, ստիպել են ցուցմունքներ տալ, որ Սաշա Դավթյանն իսկապես խոշտանգել է և բռնաբարել է Շ.Դ.-ին։ Ֆիզիկական բռնությունների արդյունքում կորզված ցուցմունքերը դրվել են մեղադրանքի հիմքում։

Սաշա Դավթյանին նույնպես պարբերաբար ծեծի և խոշտանգումների են ենթարկել։

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) նախագահը՝ Սուեր Բելասենը, ով 2010թ. փետրվարի 5-ին Քաղաքացիական հասարակության ինստիտուտի (ՔՀԻ) նախագահ Արման Դանիելյանի հետ այցելել է քրեակատարողական հիմնարկ Սաշա Դավթյանի հետ հանդիպելու, արձանագրեց, որ վերջինս ենթարկվել է արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, և 8 ատամները կոտրվել են ծեծի արդյունքում։  Նրանք նաև հանդիպել են «Նուբարաշենի» քրեակատարողական հիմնարկի ղեկավարի և բժշկի հետ, ով ներկայացրել է բժշկական փաստաթղթերը՝ հաստատելով, որ քրեակատարողական հիմնարկ ընդունելիս պրն. Դավթյանը շատ վատ առողջական վիճակ է ունեցել։

2009թ. դեկտեմբերի 17-ին Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը արդարացրեց Սաշա Դավթյանին՝ իր դստերը բռնաբարելու մեղադրանքի մասով։ Չնայած նա և իր դուստրերը ակնհայտորեն ենթարկվել էին ֆիզիկական ճնշումներին, նրան մեղավոր են ճանաչել իր դուստրերին խոշտանգելու համար և 4 տարվա ազատազրկման են դատապարտել ՀՀ քրեական օրենսգրքի  119 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերի հիման վրա։ 

14.01.2010թ.-ին  Սաշա Դավթյանը բողոքարկել է առաջին ատյանի դատարանի որոշումը ՀՀ վերաքննիչ դատարան։ Փետրվարի 26-ին Վերաքննիչ դատարանում սկսվեց և ավարտվեց Արագածոտնի մարզի Սաշա Դավթյանի բողոքի քննությունը, որով վերջինս խնդրել էր մասնակիորեն բեկանել իր նկատմամբ առաջին ատյանի դատարանի կողմից կայացրած վճիռը ՀՀ քր.օրի 119 հոդվածը (խոշտանգում) և մեղմ պատիժ սահմանել։ Դատարանը 3 տարվա ազատազրկման փոխարինեց Սաշա Դավթյանի պատիժը և կիրառելով ՀՀ ԱԺ-ի համաներում հայտարարելու մասին որոշումը' ազատ արձակեց նրան։

2010թ. մարտի 16-ին ՀՀ գլխավոր դատախազությունը բողոք է ներկայացրել ՀՀ Վճռաբեկ դատարան ընդդեմ ՀՀ Վերաքննիչ դատարանի որոշման, որը վերադարձվել է:

2010թ. Մարտի 9-ին Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH) և Քաղաքացիական հասարակության ինստիտուտ հկ-ն հանդես են եկել հայտարարությամբ, որում ողջունել են Սաշա Դավթյանի ազատ արձակումը և կոչ են արել անհապաղ քննություն անցկացնել նրան խոշտանգումների ենթարկելու վերաբերյալ։

Սաշա Դավթյանին և նրա դուստրերին խոշտանգումների  ենթարկած ոստիկաններից որևէ մեկն առ այսօր  պատասխանատվության չի  ենթարկվել:

  • Արդարացրեց անպատիվ մեղադրանքից

    17.12.2009 | Տեսանկյուն
    Այն, ինչ այսօր տեղի ունեցավ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ հայաստանյան արդարադատության համակարգի համար սենսացիոն է։ Դատավոր Ռուզաննա Բարսեղյանը արդարացման դատավճիռ կայացրեց Սաշա Դավթյանին առաջադրված մեղադրանքներից մեկով՝ անչափահաս դստերը բռնաբարելու մեղադրանքով

  • Դատախազությունն ընդդեմ տուժողի

    16.12.2009 | Տեսանկյուն
    Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է դռնփակ դատական կարգով ընթացող՝ անչափահաս աղջկան բռնաբարելու եւ խոշտանգելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի դատաքննությունը։ Դեկտեմբերի 14-ին մեղադրանքի և պաշտպանական կողմերը հանդես են եկել Ճառերով։ Մեղադրող կողմը՝ հիմնավորված է համարել անչափահաս դստերը բռնաբարելու և խոշտանգելու համար մեղադրվող հոր մեղքը և 7 տարվա ազատազրկում պահանջել դատարանից

  • Իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների հայտարարությունը

    09.12.2009 | Տեսանկյուն
    Մարդու իրավունքների պաշտպանության օրվա առիթով մենք' Հայաստանում գործող իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներս, խորը մտահոգություն ենք հայտնում Հայաստանում իրավապահ մարմինների, դատական համակարգի, արդարադատության իրականացման խնդիրների առնչությամբ:

  • 18 ամյա աղջկան խոշտանգել են Կենտրոն ոստիկանությունում

    23.10.2009 | Տեսանկյուն
    «Ոչ քնել եմ, ոչ հաց են տվել, ոչ ջուր, զուգարան էլ չէին թողնում գնամ։ Ամբողջ 3 օր Վարդանյանը գնում՝ գալիս էր, ոնց որ հարբած լինեի, ուժահատված.., 3–րդ օրը չեմ էլ զգացել, թե գրիչը ոնց եմ բռնել, ինչ եմ գրել, ուժահատված, հազիվ մի կերպ, ինչ ասում էր, գրում էի, չեմ էլ կարդացել։ Իրանց ուզածին հասան, որովհետև շատ էի վախենում, ուժահատվել էի..., Իրանցից շատ էի վախենում, որ ինձ մի վնաս չտաին, ահավոր վախենում էի, գայլերի ոհմակի նման թափվել էին գլխիս...»։

  • Նիկոլ Փաշինյանի խափանման միջոցը մնաց անփոփոխ

    22.10.2009 | Նորություններ
    Այսօր Շենգավիթի ընդհանուր իարվասության դատարանում շարունակվող «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանի դատավարության ժամանակ վերջինիս փաստաբան Լուսինե Սահակյանը հանդես եկավ իր պաշտպանյալի խափանման միջոցը վերացնելու միջնորդությամբ:

  • Բջնիի գործը Եվրոպական դատարանում

    19.10.2009 | Նորություններ
    Բջնի հանքային ջրերի գործարան ընկերությունը տեղեկացնում է, որ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը ընդունել է Բջնի հանքային ջրերի գործարան ՓԲ ընկերության և Սուքիասյանի բողոքն ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Եվրոպական դատարանն առաջարկել է բողոք բերող անձանց մինչև 2009թ. նոյեմբերի 19-ը ներկայացնել նաև բողոքի ամփոփագիր: : Նշված գործի համարն է N 41340/09:

  • Բաց նամակ երեք նախագահներին

    19.10.2009 | Նորություններ
    ՀՀ քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեն բաց նամակ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեվին, որում ասվում է.

  • Բաց նամակ ՀՀ գլխավոր դատախազին

    19.10.2009 | Նորություններ
    Պարոն դատախազ, տեղեկացնում ենք Ձեզ այն մասին, որ 17.10.2009թ.' գիշերը ժամը 23:00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի ոստիկանության քաղաքային բաժանմունքի աշխատակիցները Տիգրան Մեծի պողոտայից ոստիկանության բաժին են տարել Ազգային նոր պահպանողական շարժման Լոռու մարզային կոմիտեի ղեկավար Մանվել Կոստանդյանին և Լոռու մարզային կազմակերպության ուսանողական միության անդամ Լևոն Յոլչինյանին:

  • Օպեր լիազորը գլխավոր դերում

    08.09.2009 | Տեսանկյուն
    Սեպտեմբերի 1-ին Աշտարակի դատարանում սկսվել է քրեական գործի մի քննություն, որտեղ գործով անցնող տուժողը՝ 18-ամյա Շ.Դ.—ն պատրաստվում է ցուցմունքներ տալ ոստիկանության անօրինական գործողությունների, ոստիկանների կողմից իր նկատմամբ կիրառված բռնությունների ու անմարդկային վերաբերմունքի մասին։

  • Նոր բողոք Լևոն Գուլյանի գործով

    27.07.2009 | Նորություններ
    Հուլիսի 24–ին Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գայանե Կարախանյանի նախագահությամբ անորոշ ժամանակով հետաձգեց Լեւոն Գուլյանի մահվան կապակցությամբ հարուցված քրեական գործի կարճման վերաբերյալ դատական առաջին նիստը։

  • Նախորդ
  • Հաջորդ