Բնապահպանական իրավունք

Իրավիճակը Հայաստանում

Պետությունն ապահովում է շրջակա միջավայրի պահպանությունը և վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը (ՀՀ Սահմանադրություն, հոդ. 10)։ ՀՀ Սահմանադրության 48-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում պետության հիմնական խնդիրներից է' ներկա ու ապագա սերունդների բնապահպանական անվտանգությունն ապահովող քաղաքականության իրականացումը:

ՀՀ բնապահպանական օրենսդրության համակարգը կարգավորվում է ՀՀ Սահմանադրությամբ, շրջակա միջավայրի պահպանության ոլորտում ՀՀ միջազգային պայմանագրերով, ՀՀ բնապահպանական («Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենք, «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենք և այլն) և բնառեսուրսային (ՀՀ հողային օրենսգիրք, ՀՀ ջրային օրենսգիրք, ՀՀ ընդերքի մասին օրենսգիրք, ՀՀ անտառային օրենսգիրք, «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենք, «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենք և այլն) օրենքներով և այլ ենթաօրենսդրական ակտերով։

Ոլորտում ամենատարածված խնդիրներից է ռեսուրսների, օրինակ անտառների՝ առանց համապատասխան պաշարների հստակ գնահատման և բնապահպանական ազդեցությունների հաշվարկման հատկացումները: Բնապահպանությանն առնչվող որոշումները հաճախ կայացվում առանց հանրային լսումների  անցկացման, առանց փորձագետների ներգրավման՝ խախտելով ՀՀ օրենսդրական պահանջները, ինչպես նաև «Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության հասանելիության, որոշումներ ընդունելու գործընթացին հասարակայնության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» կոնվենցիան (Օրհուս), որը 2001թ.-ին վավերացրել է Հայաստանի Հանրապետությունը։

Հասարակությունը որոշումների մասին որպես կանոն տեղեկանում է, երբ արդեն փաստացիորեն կատարվել են որոշումներով թույլատրված գործողությունները և սահմանափակ են արդարադատությանը դիմելու պահանջները[1]։

Ըստ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից ներկայացված պաշտոնական տեղեկատվության 2010թ. ընթացքում անտառտնտեսություններում արձանագրվել են 2520հատ ապօրինի հատումներ, որից 884 հատը արձանագրվել է անտառտնտեսությունների, 648 հատը՝ մոնիտորինգի կենտրոնի և 988 հատը՝Բնապահպանական պետական տեսչության կողմից։

Նախորդ տարվա համեմատությամբ քանակական աճի հետ մեկտեղ նկատվում է նաև հաշվարկված վնասի գումարի էական աճ, ինչը հիմք է տալիս ենթադրել, որ ապօրինի հատված ծառերի ընդհանուր քանակում ավելացել են արժեքավոր կամ հաստաբուն ծառատեսակները։ Արդեն թիրախային է համարվում ոչ միայն Լոռու մարզը, այլ նաև Տավուշի և Սյունիքի մարզերը[2]։

Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 24-ին ««Խոuրովի անտառ» պետական արգելոցի» տարածքում «Գիլան» պետական արգելավայր ստեղծելու մասին» թիվ 673-Ն որոշմամբ ««Խոuրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կազմում uտեղծվել է «Գիլան» պետական արգելավայրը, որով իջեցվել է «Խոuրովի անտառ» պետական արգելոցում գտնվող 118 հեկտար տարածքի պահպանության կարգավիճակը։

2007թ. հոկտեմբերի 18-ի թիվ 1203-Ն որոշմամբ թույլատրվել է «Գիլան» պետական արգելավայրի հողամաuերը մինչեւ 60 տարի ժամկետով տրամադրել կառուցապատման իրավունքով: Այս որոշումների արդյունքում «Գիլան» պետական արգելավայրի տարածքում ներկայումս իրականացվում է լայնածավալ, տնտեսական նշանակության կառույցի'սրճարանի շինարարություն:

Բնապահպանական հասարակական կազմակերպությունները հայտարարությամբ են հանդես եկել, որում մասնավորապես նշում են, որ «Խոuրովի անտառ» պետական արգելոցի սրտում 118հա տարածքի  կարգավիճակի իջեցման և պահպանման ռեժիմի թուլացման հայեցակարգը, ինչպես նաև տարածքի կառուցապատմանն առնչվող որոշումները պատշաճ կարգով չեն հիմնավորվել և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չեն ենթարկվել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության:

2010թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին մոտ 256 հա անտառներ և գյուղատնտեսական հողեր են տրամադրվել հանքարդյունաբերության նպատակներով: Կառավարությունը շարունակում է հետամուտ լինել ուրանի շահագործման նախագծին, չնայած քաղաքացիական հասարակության և Սյունիքի մարզի տեղական համայնքների դիմադրությանը:

2007թ. նոյեմբերին Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատեց Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագիրը։ Հանքի շահագործման նպատակով տրամադրված տարածքը 1,491 հեկտար է, որի 82%-ը ծածկված է լեռնային անտառներով: Հանքի շահագործման արդյունքում կգոյանան մոտ 500 մլն. տոննա վտանգավոր նյութերի պոչանք և 600 մլն. տոննա այլ թափոններ: Պոչանքը տեղադրվելու է Դուքանաձոր գետի կիրճում, որը թափվում է Շնող գետը' անդրսահմանային Դեբեդ գետի վտակը[3]:

Բնապահպանական արդիական խնդիր շարունակում է մնալ Սևանա լիճը։  Ըստ «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, ՄԱԿ-ի  Շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) Ազգային կոմիտեի նախագահ Կարինե Դանիելյանի. «Մենք շատ գոհ ենք, որ լճի մակարդակը բարձրանում է, բայց, ցավոք, ափերի նախապատրաստումն այնպես չընթացավ, ինչպես որ պետք է, և թափոններ մնացին ջրի տակ, հատկապես՝ կանաչ զանգված։

Այդ առումով՝ մենք տեսնում ենք, որ հիմա տեղի է ունենում ափամերձ տարածքների ակնհայտ ճահճացում։ Ես դրա մեջ մեծ վտանգ եմ տեսնում։ Բնապահպանության նախարարության, ակադեմիայի աշխատակիցները գտնում են, որ դա էդպիսի մեծ վտանգ չի և լիճը հանգիստ կարող է այդ խնդիրը լուծել, բայց բոլոր դեպքերում անհրաժեշտ է ափերը մաքրել։ Անհրաժեշտ է հանել  ջրի տակ մնացած ծառերը. ինչը դժվար է, իհարկե, որովհետև այդ զանգվածը էֆտրոֆիկացիայի աղբյուր է։ Սա ամենակարևոր խնդիրն  է այս պահին»։

Ապօրինի կերպով փոքր հիդրոէլեկտրակայան է կառուցվել Արգիչի գետի վտակին, որը թափվում է Սևանա լիճ' վտանգի ենթարկելով գետի էկոհամակարգը և ավելի քան 20.000 բնակչություն ունեցող 5 գյուղական համայնքների ջրամատակարարումը: Անհայտ անձանց կողմից հովանավորվող այդ շինարարությունը դադարեցնելու ուղղությամբ որևէ միջոցառում չի ձեռնարկվել, ավելին, փորձեր են արվել պատժելու գյուղաբնակներին, ովքեր համարձակվել են քաղաքացիական բողոքներ կազմակերպել ջրի իրենց իրավունքը պաշտպանելու համար[4]:

[1] «Հայաստանում ԵՀՔ-ի իրականացումը 2010թ.-ին. Գործընկերություն հանուն բաց հասարակության տեսակետը» 2010թ., էջ 70

[2] «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տարեկան գործունեության հաշվետվություն, 2010թ., էջ 3

[3]http://ecolur.org/hy/news/teghout/teghut-disaster/1990/

[4] «Հայաստանում ԵՀՔ-ի իրականացումը 2010թ.-ին. Գործընկերություն հանուն բաց հասարակության տեսակետը» 2010թ., էջ 72

• Ամուլսար. Ջերմուկում հասարակական լսումներ չեն անցկացնելու

04.06.2012 | Տեսանկյուն
«Գեոթիմ» ընկերության ներկայացուցիչները կարծում են, որ Ամուլսարի հանքավայրը շահագործելուց առաջ ընդամենը 13կմ հեռավորությամբ գտնվող Ջերմուկում հասարակական լսումներ անցկացնելն անիմաստ է, քանի որ Ջերմուկն իրականում ոչ մի ազդեցություն չի կրելու: Նրանք երաշխավորում են հանքավայրի շահագործման անվտանգությունը, ինչին բնապահպանները չեն հավատում: Վերջիններս մտավախություն ունեն, որ «Գեոթիմը» Ամուլսարի ոչ միայն ոսկու պաշարով է հետաքրքված, այլ նաև՝ ուրանի։

• «Ավագ Շինը» ապօրինաբար սղոցել է տասնյակ ծառեր

04.06.2012 | Նորություններ
Նալբանդյան 106/1 հասցեի հարևանությամբ ապրող բնակիչները և բնապահպան-ակտիվիստներն արդեն մեկ տարուց ավելի է բարձրաձայնում են այդ տարածքում ծառերի հատման ու ապօրինի շինարարություն մասին: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի՝ 23.03.2011թ. N18-08/1-Կ-402 գրության համաձայն՝ «կառուցվող բազմաբնակարան շենքի» նախագծային փաստաթղթերը դեռևս մշակված և համաձայնեցված չեն: Չնայած դրան «Ավագ Շին» ՍՊ ընկերության ներկայացուցիչները սղոցներով կտրել են տասնյակ կենսունակ ծառեր, իսկ ոստիկանությունը լուռ հետևում է դրան: (Տեսանյութը նկարահանվել է մայիսի 31-ին։)

• Բնապահպանական շարժման ակտիվիստին ապօրինի բերման են ենթարկել ոստիկանություն

14.05.2012 | Նորություններ
Քիչ առաջ (15:05) ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունից ազատ արձակվեց Մաշտոցի պուրակի շարժման ակտիվիստ Միքայել Նազարյանը: Այսօր առավոտյան Երևանի ոստիկանության աշխատակիցները Միքայելին առանց ծանուցագրի ու իրավական կոնկրետ կարգավիճակի Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանից բերման էին ենթարկել ոստիկանություն։

• Կրպակները կապամոնտաժվեն. ակտիվիստները շարունակելու են վերահսկել իրենց քաղաքը

02.05.2012 | Տեսանկյուն
Բնապահպաններն ուրախ են, որ իրենց պայքարի արդյունքում Մաշտոցի պուրակում անօրինական կառուցված կրպակները կապամոնտաժվեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ այգի այցելելուց և Երևանի քաղաքապետին ուղղված հորդորներից հետո: Սակայն ավելի ուրախ կլինեին, եթե նախագահն ընդուներ, որ անօրինական է հանրային տարածքը օգտագործման իրավունքով տրամադրել մասնավոր սեփականատիրոջ:

• Մաշտոցի պուրակը դեռ հսկողության տակ է

11.04.2012 | Տեսանկյուն
Տասնութամյա Անահիտ Մուշեղյանն արդեն երկրորդ ամիսն է, ինչ դասերից հետո գալիս է Մաշտոցի պուրակ ու մինչեւ ուշ գիշեր պայքարում է հանրային տարածքի համար: Այստեղ է նաեւ կատարում բուհական առաջադրանքները եւ պատրաստվում քննություններին, որոնցից ստանում է միայն ամենաբարձր գնահատականները: Նա համոզված է, որ գաղափարական պայքարը նպաստում է իր առաջադիմությանը բուհում:

• Ապամոնտաժելու են. մտավորականները հետ չեն կանգնել իրենց որոշումից

30.03.2012 | Նորություններ
Չնայած Մարդու իրավունքների պաշտպանի և ՀՀ ոստիկանության հորդորներին՝ 10 մտավորականներ պատրաստվում են վաղը՝ մարտի 31-ին, ժամը 13:00-ին, ապամոնտաժել Մաշտոցի պուրակում կառուցված կրպակները: Ակցիային անմիջական չեն մասնակցելու, բայց սատարելու են Մաշտոցի պուրակում արդեն 2 ամիս պայքարող երիտասարդներն ու ՀՀ քաղաքացիները:

• Հրազդանի երկաթի հանքի շահագործման նախագիծը փոխվելու է, բայց բնապահպանները չեն դադարում մտահոգվել

29.03.2012 | Տեսանկյուն
Հրազդանի երկաթի հանքավայրում հետազոտական աշխատանքներ իրականացնելու թույլտվություն ունեցող «Ֆորչն Ռիզորսիս» (Fortune Resources) ընկերության աշխատակիցները հավատացնում են, որ վնաս չեն հասցրել բնությանն իրենց աշխատանքներով ու պատրաստվում են փոխել նախկին նախագիծը, որն այդքան քննադատությունների առիթ տվեց բնապահպաններին:

• «Թռչկանը» չի մասնակցելու Թեղուտի հանքավայրի ծրագրի քննարկմանը

22.03.2012 | Նորություններ
«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ չի մասնակցելու վաղվա «Թեղուտում լեռնահարստացուցիչ կոմբինատի կառուցման եւ պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի» վերաբերյալ հանրային քննարկմանը։

• Հայաստանի յուրաքանչյուր բնակչի բաժին է ընկնում 0,1 հա կանաչ զանգված

21.03.2012 | Նորություններ
Հայաստանի ամեն մի բնակչի 291 անգամ քիչ թթվածին է բաժին ընկնում՝ ԱՊՀ տարածաշրջանի բնակիչների հետ համեմատած: Եթե ԱՊՀ մյուս երկրներում յուրաքանչյուր մարդու բաժին է ընկնում 29,1 հա կանաչ զանգված, Հայաստանում այդ թիվը՝ 0,1 է: Այս մասին այսօր հայտարարեց «Հայաստանի անտառներ» ՀԿ նախագահ Նազելի Վարդանյանը:

• Մեկ ամսից ավելի է պայքարում են Մաշտոցի պուրակի համար

15.03.2012 | Նորություններ
Մարտի 15-ին Մաշտոցի պուրակի խնդրով անհանգստացած մի խումբ քաղաքացիներ հավաքվել էին Կառավարության շենքի առջև` իրենց բողոքն արտահայտելու նախորդ երեկոյան ոստիկանների կողմից խաղաղ նստացույցի մասնակիցներին խոչընդոտելու և նրանց այգուց հեռացնելու համար:

• Նախորդ
• Հաջորդ