Բնապահպանական իրավունք

Իրավիճակը Հայաստանում

Պետությունն ապահովում է շրջակա միջավայրի պահպանությունը և վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը (ՀՀ Սահմանադրություն, հոդ. 10)։ ՀՀ Սահմանադրության 48-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում պետության հիմնական խնդիրներից է' ներկա ու ապագա սերունդների բնապահպանական անվտանգությունն ապահովող քաղաքականության իրականացումը:

ՀՀ բնապահպանական օրենսդրության համակարգը կարգավորվում է ՀՀ Սահմանադրությամբ, շրջակա միջավայրի պահպանության ոլորտում ՀՀ միջազգային պայմանագրերով, ՀՀ բնապահպանական («Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենք, «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենք և այլն) և բնառեսուրսային (ՀՀ հողային օրենսգիրք, ՀՀ ջրային օրենսգիրք, ՀՀ ընդերքի մասին օրենսգիրք, ՀՀ անտառային օրենսգիրք, «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենք, «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենք և այլն) օրենքներով և այլ ենթաօրենսդրական ակտերով։

Ոլորտում ամենատարածված խնդիրներից է ռեսուրսների, օրինակ անտառների՝ առանց համապատասխան պաշարների հստակ գնահատման և բնապահպանական ազդեցությունների հաշվարկման հատկացումները: Բնապահպանությանն առնչվող որոշումները հաճախ կայացվում առանց հանրային լսումների  անցկացման, առանց փորձագետների ներգրավման՝ խախտելով ՀՀ օրենսդրական պահանջները, ինչպես նաև «Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության հասանելիության, որոշումներ ընդունելու գործընթացին հասարակայնության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» կոնվենցիան (Օրհուս), որը 2001թ.-ին վավերացրել է Հայաստանի Հանրապետությունը։

Հասարակությունը որոշումների մասին որպես կանոն տեղեկանում է, երբ արդեն փաստացիորեն կատարվել են որոշումներով թույլատրված գործողությունները և սահմանափակ են արդարադատությանը դիմելու պահանջները[1]։

Ըստ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից ներկայացված պաշտոնական տեղեկատվության 2010թ. ընթացքում անտառտնտեսություններում արձանագրվել են 2520հատ ապօրինի հատումներ, որից 884 հատը արձանագրվել է անտառտնտեսությունների, 648 հատը՝ մոնիտորինգի կենտրոնի և 988 հատը՝Բնապահպանական պետական տեսչության կողմից։

Նախորդ տարվա համեմատությամբ քանակական աճի հետ մեկտեղ նկատվում է նաև հաշվարկված վնասի գումարի էական աճ, ինչը հիմք է տալիս ենթադրել, որ ապօրինի հատված ծառերի ընդհանուր քանակում ավելացել են արժեքավոր կամ հաստաբուն ծառատեսակները։ Արդեն թիրախային է համարվում ոչ միայն Լոռու մարզը, այլ նաև Տավուշի և Սյունիքի մարզերը[2]։

Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 24-ին ««Խոuրովի անտառ» պետական արգելոցի» տարածքում «Գիլան» պետական արգելավայր ստեղծելու մասին» թիվ 673-Ն որոշմամբ ««Խոuրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կազմում uտեղծվել է «Գիլան» պետական արգելավայրը, որով իջեցվել է «Խոuրովի անտառ» պետական արգելոցում գտնվող 118 հեկտար տարածքի պահպանության կարգավիճակը։

2007թ. հոկտեմբերի 18-ի թիվ 1203-Ն որոշմամբ թույլատրվել է «Գիլան» պետական արգելավայրի հողամաuերը մինչեւ 60 տարի ժամկետով տրամադրել կառուցապատման իրավունքով: Այս որոշումների արդյունքում «Գիլան» պետական արգելավայրի տարածքում ներկայումս իրականացվում է լայնածավալ, տնտեսական նշանակության կառույցի'սրճարանի շինարարություն:

Բնապահպանական հասարակական կազմակերպությունները հայտարարությամբ են հանդես եկել, որում մասնավորապես նշում են, որ «Խոuրովի անտառ» պետական արգելոցի սրտում 118հա տարածքի  կարգավիճակի իջեցման և պահպանման ռեժիմի թուլացման հայեցակարգը, ինչպես նաև տարածքի կառուցապատմանն առնչվող որոշումները պատշաճ կարգով չեն հիմնավորվել և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չեն ենթարկվել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության:

2010թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին մոտ 256 հա անտառներ և գյուղատնտեսական հողեր են տրամադրվել հանքարդյունաբերության նպատակներով: Կառավարությունը շարունակում է հետամուտ լինել ուրանի շահագործման նախագծին, չնայած քաղաքացիական հասարակության և Սյունիքի մարզի տեղական համայնքների դիմադրությանը:

2007թ. նոյեմբերին Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատեց Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագիրը։ Հանքի շահագործման նպատակով տրամադրված տարածքը 1,491 հեկտար է, որի 82%-ը ծածկված է լեռնային անտառներով: Հանքի շահագործման արդյունքում կգոյանան մոտ 500 մլն. տոննա վտանգավոր նյութերի պոչանք և 600 մլն. տոննա այլ թափոններ: Պոչանքը տեղադրվելու է Դուքանաձոր գետի կիրճում, որը թափվում է Շնող գետը' անդրսահմանային Դեբեդ գետի վտակը[3]:

Բնապահպանական արդիական խնդիր շարունակում է մնալ Սևանա լիճը։  Ըստ «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, ՄԱԿ-ի  Շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) Ազգային կոմիտեի նախագահ Կարինե Դանիելյանի. «Մենք շատ գոհ ենք, որ լճի մակարդակը բարձրանում է, բայց, ցավոք, ափերի նախապատրաստումն այնպես չընթացավ, ինչպես որ պետք է, և թափոններ մնացին ջրի տակ, հատկապես՝ կանաչ զանգված։

Այդ առումով՝ մենք տեսնում ենք, որ հիմա տեղի է ունենում ափամերձ տարածքների ակնհայտ ճահճացում։ Ես դրա մեջ մեծ վտանգ եմ տեսնում։ Բնապահպանության նախարարության, ակադեմիայի աշխատակիցները գտնում են, որ դա էդպիսի մեծ վտանգ չի և լիճը հանգիստ կարող է այդ խնդիրը լուծել, բայց բոլոր դեպքերում անհրաժեշտ է ափերը մաքրել։ Անհրաժեշտ է հանել  ջրի տակ մնացած ծառերը. ինչը դժվար է, իհարկե, որովհետև այդ զանգվածը էֆտրոֆիկացիայի աղբյուր է։ Սա ամենակարևոր խնդիրն  է այս պահին»։

Ապօրինի կերպով փոքր հիդրոէլեկտրակայան է կառուցվել Արգիչի գետի վտակին, որը թափվում է Սևանա լիճ' վտանգի ենթարկելով գետի էկոհամակարգը և ավելի քան 20.000 բնակչություն ունեցող 5 գյուղական համայնքների ջրամատակարարումը: Անհայտ անձանց կողմից հովանավորվող այդ շինարարությունը դադարեցնելու ուղղությամբ որևէ միջոցառում չի ձեռնարկվել, ավելին, փորձեր են արվել պատժելու գյուղաբնակներին, ովքեր համարձակվել են քաղաքացիական բողոքներ կազմակերպել ջրի իրենց իրավունքը պաշտպանելու համար[4]:

[1] «Հայաստանում ԵՀՔ-ի իրականացումը 2010թ.-ին. Գործընկերություն հանուն բաց հասարակության տեսակետը» 2010թ., էջ 70

[2] «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տարեկան գործունեության հաշվետվություն, 2010թ., էջ 3

[3]http://ecolur.org/hy/news/teghout/teghut-disaster/1990/

[4] «Հայաստանում ԵՀՔ-ի իրականացումը 2010թ.-ին. Գործընկերություն հանուն բաց հասարակության տեսակետը» 2010թ., էջ 72

• Նախագահը չվավերացրեց ՇՄԱՓ օրենքի փոփոխությունները

14.03.2012 | Տեսանկյուն
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չի վավերացրել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագծերը։ Հիշեցնենք, որ ՀՀ ազգային ժողովը, հաշվի չառնելով բնապահպանների ու հասարակական ակտիվիստների բողոքը, փետրվարի 6-ին երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունել էր ՇՄԱՓ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:

• Հայաստանում կա՞ 332.333 հա անտառածածկ տարածք

13.03.2012 | Նորություններ
19 տարվա ընթացքում Հայաստանում վերացել է մոտ 2 հազար հեկտար անտառ. «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը GTZ-ի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ իրականացվող հեռավոր զոնդավորման նախագծի շնորհիվ պարզել է, որ Հայաստանում անտառածածկ տարածքը կազմում է 332.333 հա:

• 35 փաստաբան աջակցում են Մաշտոցի այգու համար պայքարողներին

05.03.2012 | Նորություններ
Նրանք, վերլուծելով մամուլում հայտնված տեղեկությունները և լսելով ակտիվիստներին, ներկայացրել են իրավական հիմնավորումներ: Փաստաբանները նշել են մինչև այսօր ակտիվիստների կողմից հրապարակված խախտումների մասին, ինչպես նաև ավելացրել են իրենց դիտարկումները:

• Մասնավոր օրինակների մասին ոստիկանությունում չէին ուզում խոսել

28.02.2012 | Նորություններ
«Անդառնալի հետևանքների դեպքում ոստիկանները պետք է կշեռքի նժարի վրա դնեն իրենց մասնագիտական պարտականությունները»,- ՀՀ ոստիկանությունում կազմակերպված կլոր սեղան-քննարկման ժամանակ հայտարարել է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի նախագահ Արման Դանիելյանը:

• Դեռ չեն սկսել վերակառուցել բուտիկները

27.02.2012 | Տեսանկյուն
Ավարտվել է Մաշտոցի պուրակում բուտիկների շինարարությունը մեկ շաբաթով կասեցնելու' ՀՀ ոստիկանության աշխատողների կողմից հայտարարված ժամկետը, սակայն Մաշտոցի պուրակում շինարարությունը չի վերսկսվել. ոստիկանները քիչ են քանակով, ցուցարարները շարունակում են բնապահպանական ակցիաները:

• Հացադուլ կանեն, երբ բողոքելու բոլոր ատյաններն սպառվեն

22.02.2012 | Նորություններ
Փետրվարի 21–ին՝ կեսօրին, Մաշտոցի պուրակում շինարարությունը դադարեցված է, ոստիկանները մեծ թիվ չեն կազմում, իսկ ցուցարարների շարքերը համալրվում են. www.hra.am -ին փոխանցեց ակտիվիստ-ցուցարար Բայանդուր Պողոսյանը:Նա երեկ Մաշտոցի պուրակում հացադուլ էր հայտարարել, որը տևել է 5 ժամ: Հացադուլի դադարեցման պատճառը, նրա խոսքերով, եղել է ոստիկանության փոխգնդապետ Կարեն Մովսիսյանի հայտարարությունը և մարդկանց հորդորները:

• 11 օր է բնապահպան–ակտիվիստները պայքարում են

21.02.2012 | Տեսանկյուն
Բնապահպան–ակտիվիստները շարունակում են պայքարել Մաշտոցի պուրակի համար: Այս գիշեր շինարարները ոստիկանների հսկողությամբ տեղադրել են կրպակների ապակիները: Նրանց չի կանգնեցրել անգամ գիշերը ծննդատան մոտ աղմուկով շինարարություն իրականացնելու հանգամանքը: Այժմ ցուցարարները շարունակում են բողոքի ակցիան այգում ու չեն պատրաստվում զիջել։

• ՇՄԱՓ օրենքը ընդունված է. նախագահը կհաստատի՞ այն

20.02.2012 | Տեսանկյուն
ՀՀ ազգային ժողովը, հաշվի չառնելով բնապահպանների ու հասարակական ակտիվիստների բողոքը, փետրվարի 6-ին երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» (ՇՄԱՓ) ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը: Բնապահպաններն այժմ պահանջում են, որ ՀՀ նախագահը չվավերացնի օրենքը և այն հետ ուղարկի Ազգային ժողով, որտեղ էլ նրանք կներկայացնեն իրենց գործնական առաջարկությունները:

• Ոստիկանությունն ապահովում է անխափան շինարարություն, բնապահպան-ակտիվիստները շարունակում են նստացույցը

17.02.2012 | Նորություններ
Փետրվարի 17-ին Մաշտոցի պուրակում սկսվել է խանութների («բուտիկների») շինարարությունը՝ ոստիկանության աջակցությամբ: Առավոտյան ոստիկանությունը նստացույցի մասնակիցներին դուրս է բերել այգու՝ շինարարություն իրականացվող հատվածից: Ամբողջ օրվա ընթացքում ոստիկանները «պատ» կազմեցին՝ ապահովելու անխափան շինարարություն: Բնապահպան-ակտիվիստներին ինչպես երեկ, այնպես էլ այսօր հաջողվեց խոչընդոտել ցեմենտի մատակարարումը: Նրանք փակում են ցեմենտ բերող մեքենայի ճանապարհը՝ չթողնելով, որ այն մոտենա շինարարական հատվածին:

• Նախորդ
• Հաջորդ