Բնապահպանական իրավունք

Իրավիճակը Հայաստանում

Պետությունն ապահովում է շրջակա միջավայրի պահպանությունը և վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը (ՀՀ Սահմանադրություն, հոդ. 10)։ ՀՀ Սահմանադրության 48-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում պետության հիմնական խնդիրներից է' ներկա ու ապագա սերունդների բնապահպանական անվտանգությունն ապահովող քաղաքականության իրականացումը:

ՀՀ բնապահպանական օրենսդրության համակարգը կարգավորվում է ՀՀ Սահմանադրությամբ, շրջակա միջավայրի պահպանության ոլորտում ՀՀ միջազգային պայմանագրերով, ՀՀ բնապահպանական («Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենք, «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենք և այլն) և բնառեսուրսային (ՀՀ հողային օրենսգիրք, ՀՀ ջրային օրենսգիրք, ՀՀ ընդերքի մասին օրենսգիրք, ՀՀ անտառային օրենսգիրք, «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենք, «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենք և այլն) օրենքներով և այլ ենթաօրենսդրական ակտերով։

Ոլորտում ամենատարածված խնդիրներից է ռեսուրսների, օրինակ անտառների՝ առանց համապատասխան պաշարների հստակ գնահատման և բնապահպանական ազդեցությունների հաշվարկման հատկացումները: Բնապահպանությանն առնչվող որոշումները հաճախ կայացվում առանց հանրային լսումների  անցկացման, առանց փորձագետների ներգրավման՝ խախտելով ՀՀ օրենսդրական պահանջները, ինչպես նաև «Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության հասանելիության, որոշումներ ընդունելու գործընթացին հասարակայնության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» կոնվենցիան (Օրհուս), որը 2001թ.-ին վավերացրել է Հայաստանի Հանրապետությունը։

Հասարակությունը որոշումների մասին որպես կանոն տեղեկանում է, երբ արդեն փաստացիորեն կատարվել են որոշումներով թույլատրված գործողությունները և սահմանափակ են արդարադատությանը դիմելու պահանջները[1]։

Ըստ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից ներկայացված պաշտոնական տեղեկատվության 2010թ. ընթացքում անտառտնտեսություններում արձանագրվել են 2520հատ ապօրինի հատումներ, որից 884 հատը արձանագրվել է անտառտնտեսությունների, 648 հատը՝ մոնիտորինգի կենտրոնի և 988 հատը՝Բնապահպանական պետական տեսչության կողմից։

Նախորդ տարվա համեմատությամբ քանակական աճի հետ մեկտեղ նկատվում է նաև հաշվարկված վնասի գումարի էական աճ, ինչը հիմք է տալիս ենթադրել, որ ապօրինի հատված ծառերի ընդհանուր քանակում ավելացել են արժեքավոր կամ հաստաբուն ծառատեսակները։ Արդեն թիրախային է համարվում ոչ միայն Լոռու մարզը, այլ նաև Տավուշի և Սյունիքի մարզերը[2]։

Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 24-ին ««Խոuրովի անտառ» պետական արգելոցի» տարածքում «Գիլան» պետական արգելավայր ստեղծելու մասին» թիվ 673-Ն որոշմամբ ««Խոuրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կազմում uտեղծվել է «Գիլան» պետական արգելավայրը, որով իջեցվել է «Խոuրովի անտառ» պետական արգելոցում գտնվող 118 հեկտար տարածքի պահպանության կարգավիճակը։

2007թ. հոկտեմբերի 18-ի թիվ 1203-Ն որոշմամբ թույլատրվել է «Գիլան» պետական արգելավայրի հողամաuերը մինչեւ 60 տարի ժամկետով տրամադրել կառուցապատման իրավունքով: Այս որոշումների արդյունքում «Գիլան» պետական արգելավայրի տարածքում ներկայումս իրականացվում է լայնածավալ, տնտեսական նշանակության կառույցի'սրճարանի շինարարություն:

Բնապահպանական հասարակական կազմակերպությունները հայտարարությամբ են հանդես եկել, որում մասնավորապես նշում են, որ «Խոuրովի անտառ» պետական արգելոցի սրտում 118հա տարածքի  կարգավիճակի իջեցման և պահպանման ռեժիմի թուլացման հայեցակարգը, ինչպես նաև տարածքի կառուցապատմանն առնչվող որոշումները պատշաճ կարգով չեն հիմնավորվել և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չեն ենթարկվել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության:

2010թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին մոտ 256 հա անտառներ և գյուղատնտեսական հողեր են տրամադրվել հանքարդյունաբերության նպատակներով: Կառավարությունը շարունակում է հետամուտ լինել ուրանի շահագործման նախագծին, չնայած քաղաքացիական հասարակության և Սյունիքի մարզի տեղական համայնքների դիմադրությանը:

2007թ. նոյեմբերին Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատեց Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագիրը։ Հանքի շահագործման նպատակով տրամադրված տարածքը 1,491 հեկտար է, որի 82%-ը ծածկված է լեռնային անտառներով: Հանքի շահագործման արդյունքում կգոյանան մոտ 500 մլն. տոննա վտանգավոր նյութերի պոչանք և 600 մլն. տոննա այլ թափոններ: Պոչանքը տեղադրվելու է Դուքանաձոր գետի կիրճում, որը թափվում է Շնող գետը' անդրսահմանային Դեբեդ գետի վտակը[3]:

Բնապահպանական արդիական խնդիր շարունակում է մնալ Սևանա լիճը։  Ըստ «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, ՄԱԿ-ի  Շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) Ազգային կոմիտեի նախագահ Կարինե Դանիելյանի. «Մենք շատ գոհ ենք, որ լճի մակարդակը բարձրանում է, բայց, ցավոք, ափերի նախապատրաստումն այնպես չընթացավ, ինչպես որ պետք է, և թափոններ մնացին ջրի տակ, հատկապես՝ կանաչ զանգված։

Այդ առումով՝ մենք տեսնում ենք, որ հիմա տեղի է ունենում ափամերձ տարածքների ակնհայտ ճահճացում։ Ես դրա մեջ մեծ վտանգ եմ տեսնում։ Բնապահպանության նախարարության, ակադեմիայի աշխատակիցները գտնում են, որ դա էդպիսի մեծ վտանգ չի և լիճը հանգիստ կարող է այդ խնդիրը լուծել, բայց բոլոր դեպքերում անհրաժեշտ է ափերը մաքրել։ Անհրաժեշտ է հանել  ջրի տակ մնացած ծառերը. ինչը դժվար է, իհարկե, որովհետև այդ զանգվածը էֆտրոֆիկացիայի աղբյուր է։ Սա ամենակարևոր խնդիրն  է այս պահին»։

Ապօրինի կերպով փոքր հիդրոէլեկտրակայան է կառուցվել Արգիչի գետի վտակին, որը թափվում է Սևանա լիճ' վտանգի ենթարկելով գետի էկոհամակարգը և ավելի քան 20.000 բնակչություն ունեցող 5 գյուղական համայնքների ջրամատակարարումը: Անհայտ անձանց կողմից հովանավորվող այդ շինարարությունը դադարեցնելու ուղղությամբ որևէ միջոցառում չի ձեռնարկվել, ավելին, փորձեր են արվել պատժելու գյուղաբնակներին, ովքեր համարձակվել են քաղաքացիական բողոքներ կազմակերպել ջրի իրենց իրավունքը պաշտպանելու համար[4]:

[1] «Հայաստանում ԵՀՔ-ի իրականացումը 2010թ.-ին. Գործընկերություն հանուն բաց հասարակության տեսակետը» 2010թ., էջ 70

[2] «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տարեկան գործունեության հաշվետվություն, 2010թ., էջ 3

[3]http://ecolur.org/hy/news/teghout/teghut-disaster/1990/

[4] «Հայաստանում ԵՀՔ-ի իրականացումը 2010թ.-ին. Գործընկերություն հանուն բաց հասարակության տեսակետը» 2010թ., էջ 72

• Ոստիկանությունը Մաշտոցի պուրակում է

17.02.2012 | Նորություններ
Արդեն 7 օր է «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» խմբի անդամներն իրենց խոսքերով՝ հսկում են Մաշտոցի պուրակը, որպեսզի այնտեղ ապօրինաբար չտեղադրվեն տաղավարներ։ Այսօր առավոտյան ոստիկանները եկել և բնապահպան ակտիվիստներին հրելով հանել շինարարության տարածքից։ Ակտիվիստները չեն թողնում շինարարությանը մոտենա ցեմենտի մեքենան։ Այս պահին Մաշտոցի պողոտայում է գտնվում առնվազն 60 ոստիկան, այդ թվում նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանը: Ն.Նազարյանը և քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը զրուցեցին ակտիվիստենրի հետ, որոնք կողքինեն կանգնած Աժ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը և Ստեփան Սաֆարյանը։

• Մաշտոցի այգին քաղաքապետարանի փոխարեն կպաշտպանեն քաղաքացիները

16.02.2012 | Նորություններ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի հետ երկու հանդիպումներից հետո «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունն արձանագրում է հետևյալը. եթե Երևանի քաղաքապետարանը չի ցանկանում շարժվել օրենքով, ապա Մաշտոցի այգում օրեր շարունակ հերթապահող քաղաքացիներն ունեն այդ օրենքի գիտակցումը և այլ ելք չեն տեսնում, քան շարունակել անժամկետ նստացույցը մինչև այգու վերջնական ազատումը:

• Նստացույցի մասնակիցներն ակնկալում են նաև ՄԻՊ–ի աջակցությունը

16.02.2012 | Նորություններ
Մաշտոցի պողոտայի այգում նստացույցի անդամները փորձել են ցելոֆանե ծածկ ամրացնել կրպակի երկաթե կարկասի վերևում' ձնից պատսպարվելու համար, իրենց են մոտեցել 3 հոգի և սպառնալիքով կարգադրել հանել ծածկոցը: Երիտասադներն ակնկալում են Երևանի քաղաքացիների, ԱԺ պատգամավորների և մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը:

• Նստացույցի մասնակիցները հանդիպել են քաղաքապետի հետ

15.02.2012 | Նորություններ
Մաշտոցի պողոտայի այգում իրականացվող շինարարության դեմ բողոքող «Մե՛նք ենք այս քաղաքաի տերը» քաղաքացիական խմբի անդամները փետրվարի 14-ին հանդիպել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ: «Իմ դիրքորոշումն այս հարցում հստակ է և այդ մասին ես բազմիցս եմ հայտարարել. կանաչ տարածքների հաշվին որևէ կառուցապատում չի լինելու: Ավելին, Երևանի քաղաքապետարանն այսօր բնապահպանական ուղղվածության մի շարք ծրագրեր ունի, որոնց նպատակը ոչ միայն կանաչ գոտիների պահպանումն է, այլև դրանց ընդլայնումը»,-ասել է Տարոն Մարգարյանը:

• Երթ դեպի նախագահական

14.02.2012 | Նորություններ
Փետրվարի 14–ին՝ ժամը 13:00-ին, Մաշտոցի այգուց մի շարք բնապահպանական նախաձեռնություններ, կազմակերպություններ, ինչպես նաև անհատ քաքաղաքացիներ երթով շարժվելու են ՀՀ նախագահի նստավայր' նրան հանձնելու փետրվարի 6-ին Ազգային ժողովի ընդունած Շրջակա միջավայրի ազդեցության փորձաքննության (ՇՄԱՓ) օրինագիծը չստորագրելու եւ կրկին ետ վերադարձնելու մասին պահանջ: Նշված օրինագիծը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, Օրհուսի, Էսպոյի եւ այլ կոնվենցիաներին, ինչպես նաեւ Հայաստանի կառավարությանն ուղղված' Օրհուսի կոմիտեի պահանջներին:

• Մաշտոցի պուրակը բոլորինս է. կոչ են անում միանալ պայքարին

13.02.2012 | Նորություններ
Արդեն 3 օր է «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» խմբի անդամներն իրենց խոսքերով՝ հսկում են Մաշտոցի պուրակը: «Առավոտից մինչև ուշ գիշեր մենք նստացույց ենք անում, մեր ֆիզիկական ներկայությամբ թույլ չենք տալիս, որ որևիցե աշխատանք տարվի ու ցույց ենք տալիս, որ այգին պատկանում է հանրությանը և հսկվում է հասարակության կողմից»,- ասում է քաղաքացիական ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը:

• Պահանջ կառավարությանը՝ անվավեր ճանաչել «Թեղուտի» հանքի շահագործման լիցենզիան

09.02.2012 | Նորություններ
Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը և այլ մտահոգ նախաձեռնություններ և կազմակերպություններ դիմում–պահանջ են ներկայացրել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին։

• «Բացահայտելու ենք կառավարության որոշումների հիմքում ընկած ապօրինությունները». Զ.Փոստանջյան

06.02.2012 | Նորություններ
Եւս մեկ հանդիպում է լինելու ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հետ՝ քննարկելու Կառավարության 28.04.2011թ.-ի թիվ 627 որոշման շուրջ ստեղծված խնդիրները։ «Այս պահին միայն կարող եմ ասել, որ 627 որոշումը ընդունվել է թե՛ ազգային, թե՛ միջազգային օրենքների կոպիտ խախտմամբ: Մենք պահանջում ենք նաև այդ որոշմանը առնչվող մնացած փաստաթղթերը: Դրանց մասին մեր կարծիքը կհայտնենք դրանք ուսումնասիրելուց հետո»,-ասում է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

• Դիրքորոշումը միասնական է՝ դեմ են ուրանի հանքերի հնարավոր շահագործմանը

26.01.2012 | Նորություններ
Հունվարի 25-ին Սյունիքի մարզի 9 հասարակական կազմակերպություններ բաց նամակով դիմել են ՀՀ նախագահին' պահանջելով Լեռնաձորում դադարեցնել ուրանի հանքաքարի որոնողահետախուզական աշխատանքները և չեղյալ համարել դրան առնչվող բոլոր որոշումները:

• Նախորդ
• Հաջորդ