Բնապահպանական իրավունք

Իրավիճակը Հայաստանում

Պետությունն ապահովում է շրջակա միջավայրի պահպանությունը և վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը (ՀՀ Սահմանադրություն, հոդ. 10)։ ՀՀ Սահմանադրության 48-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում պետության հիմնական խնդիրներից է' ներկա ու ապագա սերունդների բնապահպանական անվտանգությունն ապահովող քաղաքականության իրականացումը:

ՀՀ բնապահպանական օրենսդրության համակարգը կարգավորվում է ՀՀ Սահմանադրությամբ, շրջակա միջավայրի պահպանության ոլորտում ՀՀ միջազգային պայմանագրերով, ՀՀ բնապահպանական («Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենք, «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենք և այլն) և բնառեսուրսային (ՀՀ հողային օրենսգիրք, ՀՀ ջրային օրենսգիրք, ՀՀ ընդերքի մասին օրենսգիրք, ՀՀ անտառային օրենսգիրք, «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենք, «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենք և այլն) օրենքներով և այլ ենթաօրենսդրական ակտերով։

Ոլորտում ամենատարածված խնդիրներից է ռեսուրսների, օրինակ անտառների՝ առանց համապատասխան պաշարների հստակ գնահատման և բնապահպանական ազդեցությունների հաշվարկման հատկացումները: Բնապահպանությանն առնչվող որոշումները հաճախ կայացվում առանց հանրային լսումների  անցկացման, առանց փորձագետների ներգրավման՝ խախտելով ՀՀ օրենսդրական պահանջները, ինչպես նաև «Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության հասանելիության, որոշումներ ընդունելու գործընթացին հասարակայնության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» կոնվենցիան (Օրհուս), որը 2001թ.-ին վավերացրել է Հայաստանի Հանրապետությունը։

Հասարակությունը որոշումների մասին որպես կանոն տեղեկանում է, երբ արդեն փաստացիորեն կատարվել են որոշումներով թույլատրված գործողությունները և սահմանափակ են արդարադատությանը դիմելու պահանջները[1]։

Ըստ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից ներկայացված պաշտոնական տեղեկատվության 2010թ. ընթացքում անտառտնտեսություններում արձանագրվել են 2520հատ ապօրինի հատումներ, որից 884 հատը արձանագրվել է անտառտնտեսությունների, 648 հատը՝ մոնիտորինգի կենտրոնի և 988 հատը՝Բնապահպանական պետական տեսչության կողմից։

Նախորդ տարվա համեմատությամբ քանակական աճի հետ մեկտեղ նկատվում է նաև հաշվարկված վնասի գումարի էական աճ, ինչը հիմք է տալիս ենթադրել, որ ապօրինի հատված ծառերի ընդհանուր քանակում ավելացել են արժեքավոր կամ հաստաբուն ծառատեսակները։ Արդեն թիրախային է համարվում ոչ միայն Լոռու մարզը, այլ նաև Տավուշի և Սյունիքի մարզերը[2]։

Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 24-ին ««Խոuրովի անտառ» պետական արգելոցի» տարածքում «Գիլան» պետական արգելավայր ստեղծելու մասին» թիվ 673-Ն որոշմամբ ««Խոuրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կազմում uտեղծվել է «Գիլան» պետական արգելավայրը, որով իջեցվել է «Խոuրովի անտառ» պետական արգելոցում գտնվող 118 հեկտար տարածքի պահպանության կարգավիճակը։

2007թ. հոկտեմբերի 18-ի թիվ 1203-Ն որոշմամբ թույլատրվել է «Գիլան» պետական արգելավայրի հողամաuերը մինչեւ 60 տարի ժամկետով տրամադրել կառուցապատման իրավունքով: Այս որոշումների արդյունքում «Գիլան» պետական արգելավայրի տարածքում ներկայումս իրականացվում է լայնածավալ, տնտեսական նշանակության կառույցի'սրճարանի շինարարություն:

Բնապահպանական հասարակական կազմակերպությունները հայտարարությամբ են հանդես եկել, որում մասնավորապես նշում են, որ «Խոuրովի անտառ» պետական արգելոցի սրտում 118հա տարածքի  կարգավիճակի իջեցման և պահպանման ռեժիմի թուլացման հայեցակարգը, ինչպես նաև տարածքի կառուցապատմանն առնչվող որոշումները պատշաճ կարգով չեն հիմնավորվել և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չեն ենթարկվել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության:

2010թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին մոտ 256 հա անտառներ և գյուղատնտեսական հողեր են տրամադրվել հանքարդյունաբերության նպատակներով: Կառավարությունը շարունակում է հետամուտ լինել ուրանի շահագործման նախագծին, չնայած քաղաքացիական հասարակության և Սյունիքի մարզի տեղական համայնքների դիմադրությանը:

2007թ. նոյեմբերին Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատեց Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագիրը։ Հանքի շահագործման նպատակով տրամադրված տարածքը 1,491 հեկտար է, որի 82%-ը ծածկված է լեռնային անտառներով: Հանքի շահագործման արդյունքում կգոյանան մոտ 500 մլն. տոննա վտանգավոր նյութերի պոչանք և 600 մլն. տոննա այլ թափոններ: Պոչանքը տեղադրվելու է Դուքանաձոր գետի կիրճում, որը թափվում է Շնող գետը' անդրսահմանային Դեբեդ գետի վտակը[3]:

Բնապահպանական արդիական խնդիր շարունակում է մնալ Սևանա լիճը։  Ըստ «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, ՄԱԿ-ի  Շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) Ազգային կոմիտեի նախագահ Կարինե Դանիելյանի. «Մենք շատ գոհ ենք, որ լճի մակարդակը բարձրանում է, բայց, ցավոք, ափերի նախապատրաստումն այնպես չընթացավ, ինչպես որ պետք է, և թափոններ մնացին ջրի տակ, հատկապես՝ կանաչ զանգված։

Այդ առումով՝ մենք տեսնում ենք, որ հիմա տեղի է ունենում ափամերձ տարածքների ակնհայտ ճահճացում։ Ես դրա մեջ մեծ վտանգ եմ տեսնում։ Բնապահպանության նախարարության, ակադեմիայի աշխատակիցները գտնում են, որ դա էդպիսի մեծ վտանգ չի և լիճը հանգիստ կարող է այդ խնդիրը լուծել, բայց բոլոր դեպքերում անհրաժեշտ է ափերը մաքրել։ Անհրաժեշտ է հանել  ջրի տակ մնացած ծառերը. ինչը դժվար է, իհարկե, որովհետև այդ զանգվածը էֆտրոֆիկացիայի աղբյուր է։ Սա ամենակարևոր խնդիրն  է այս պահին»։

Ապօրինի կերպով փոքր հիդրոէլեկտրակայան է կառուցվել Արգիչի գետի վտակին, որը թափվում է Սևանա լիճ' վտանգի ենթարկելով գետի էկոհամակարգը և ավելի քան 20.000 բնակչություն ունեցող 5 գյուղական համայնքների ջրամատակարարումը: Անհայտ անձանց կողմից հովանավորվող այդ շինարարությունը դադարեցնելու ուղղությամբ որևէ միջոցառում չի ձեռնարկվել, ավելին, փորձեր են արվել պատժելու գյուղաբնակներին, ովքեր համարձակվել են քաղաքացիական բողոքներ կազմակերպել ջրի իրենց իրավունքը պաշտպանելու համար[4]:

[1] «Հայաստանում ԵՀՔ-ի իրականացումը 2010թ.-ին. Գործընկերություն հանուն բաց հասարակության տեսակետը» 2010թ., էջ 70

[2] «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տարեկան գործունեության հաշվետվություն, 2010թ., էջ 3

[3]http://ecolur.org/hy/news/teghout/teghut-disaster/1990/

[4] «Հայաստանում ԵՀՔ-ի իրականացումը 2010թ.-ին. Գործընկերություն հանուն բաց հասարակության տեսակետը» 2010թ., էջ 72

• Դեպի Թեղուտ

14.01.2012 | Նորություններ
Չնայած «Վալլեքս» ընկերությունը Թեղուտի տարածք մուտք գործելը համարել է ապօրինի, նախաձեռնող խումբը միևնույնն է վաղը մեկնելու է Թեղուտ: Ավելին, երեկ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նամակ է հղել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին' խնդրելով ապահովել հունվարի15-ին ՀՀ Լոռու մարզ մեկնող և օրվա ընթացքում Թեղուտ, Շնող գյուղերում հավաքված մարդկանց անվտանգությունը:

• Թեղուտի պաշտպանության խումբը կառավարության համար «մտրակ» է փնտրում

12.01.2012 | Տեսանկյուն
Թեղուտի խնդրով մտահոգ հասարակական կազմակերպությունները վերջերս դիմել են Օրհուսի համապատասխանության կոմիտեին, քանի որ կարծում են, որ ՀՀ կառավարությունը խախտել է Օրհուսի կոնվենցիայի սկզբունքները: Թեղուտի պաշտպանության նախաձեռնող խումբը հետամուտ է լինելու, որպեսզի կառավարությունը կատարի Օրհուսի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները: Նրա խոսքերով՝ իրենք մտադիր են որպես «մտրակ» օգտագործել նաև տարբեր միջազգային կառույցների և Թեղուտի խնդիրը բարձրացնելու են նաև Եվրախորհրդում և ԵԽԽՎ-ում:

• Թեղուտի պաշտպանության խումբը սկսում է նոր արշավ

11.01.2012 | Նորություններ
Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը հունվարի 15-ին կազմակերպում է ճանաչողական արշավ-ակցիա դեպի Թեղուտ: Բնապահպանական ակտիվիստներն այսպիսով սկսում են գործողությունների նոր շարք՝ Թեղուտի անտառի փրկության համար: Թեղուտում նախատեսվում է մոտ 4 կիլոմետր քայլարշավ:

• Քաջարան գյուղի պայքարը շարունակվելու է մինչև հաղթական ավարտ

10.01.2012 | Նորություններ
«Եթե շատ-շատերի համար Քաջարան գյուղը հանքավայր է, նորանոր միլիոններ դիզելու միջոց, ապա մեզ համար այն Հայրենիք է, որի շուրջ որևէ սակարկություն լինել չի կարող»,- ասում է Քաջարանի գյուղապետը՝ կոչ անելով բոլորին միանալ իրենց անզիջում պայքարին:

• Բնապահպանական պայքարի տարի՝ ձեռքբերումներ, պարտություններ ու կիսատ մնացած գործեր

27.12.2011 | Տեսանկյուն
ՀՀ բնապահպանության նախարարությունը 2011թ. ընթացքում ապացուցեց, որ կորցրել է իր գործառույթները և իրականացնում է բնապահպանական տեսանկյունից ոչ թույլատրելի քաղաքականություն. տարին այսպես են ամփոփում բնապահպանները։

• Պահանջում են վերանայել կառավարության որոշումը

16.12.2011 | Նորություններ
Դեկտեմբերի 16-ին մինչ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ ընթանում էր Կայուն զարգացման ազգային խորհրդի ընդլայնված նիստը, քաղաքացիական ակտիվիստները, միանալով քաջարանցիների պայքարին, կառավարության շենքի առաջ ակցիա էին կազմակերպել ի պաշտպանություն Քաջարան գյուղի հողատարածքների:«Թռչկան» նախաձեռնությունը և բնապահպանները պատրաստվում են իրենց պահանջը գրավոր ուղղել կառավարությանը:

• Քաջարան գյուղը` երկու հանքավայրերի միջև

15.12.2011 | Տեսանկյուն
Սյունիքի մարզի Քաջարան գյուղի բնակիչները արդեն 8 ամիս է պայքարում են ՀՀ կառավարության որոշման դեմ, որով Սյունիքի մարզում գյուղատնտեսական նշանակության 181,7 հա հողատարածք ճանաչվել է բացառիկ՝ հանրային գերակա շահ, փոխվել է հողերի նպատակային նշանակությունը՝ դառնալով արդյունաբերական, ընդերքoգտագործման և այլ արտադրական նշանակության: Պետության կարիքների համար օտարված տարածքից 27 հա պատկանում է Քաջարան գյուղին: Քաջարանցի Էդգար Պողոսյանի խոսքերով` գյուղացիների մտավախությունն այն է, որ գյուղը կհայտնվի երկու հանքավայրերի արանքում. «Գյուղի աջակողմյան հատվածում շահագործվող հանք կա, հիմա էլ որ անցնեն ձախ կողմը` այդ գյուղում մնալն արդեն անիմաստ է»:

• Քաջարանի գյուղապետը հրաժարական է ներկայացրել՝ գյուղի 27 հա տարածքը փրկելու համար

15.12.2011 | Նորություններ
Սյունիքի մարզի Քաջարանի համայնքապետ Ռաֆիկ Աթայանը հրաժարական է ներկայացրել: Նա չի ստորագրում այն համաձայնագիրը, որով գյուղի 27 հա տարածքը հանձնվում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմիբինատին: Գյուղապետը վստահ է, որ այդ համաձայնագիրը կդառնա ամբողջ գյուղի հարկադիր տարհանման պատճառ: «Ինձ կանչել էին մարզպետարան, բոլոր կողմերից իշխանությունները շատ խիստ ձևով ճնշումներ էին գործադրում, որպեսզի ես ստորագրեմ պայմանագիրը: Ասում էին` պայմանագիրը պիտի պարտադիր ստորագրվի: Ես էլ պայմանագիրը չեմ ստորագրել, ոչ էլ կյանքում կստորագրեի: Գրել եմ իմ հրաժարականը գյուղապետի պաշտոնից, այսօր էլ կգնամ «Հանրապետական» կուսակցությունից հրաժարական կգրեմ»,- հեռախոսով մեզ փոխանցեց Ռ. Աթայանը:

• Նախորդ
• Հաջորդ