Ընտրական իրավունք

Իրավիճակը Հայաստանում

2012 թ-ին տեղի կունենա ՀՀ ԱԺ պատգամավորների ընտրություն, իսկ 2013-ին՝ նախագահական ընտրություններ: ՀՀ սահմանադրության 4-րդ հոդվածը սահմանում է, որ ՀՀ նախագահի, Ազգային ժողովի, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների /ՏԻՄ/ ընտրությունները պետք է անցկացվեն ընդհանուր, հավասար եւ ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա՝ գաղտնի քվեարկությամբ։

Ընտրելու իրավունք ունեն 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները /ՏԻՄ-ի ընտրությունների ժամանակ ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք նույնպես ընտրելու իրավունք ունեն, եթե նրանք առնվազն 6 ամսվա հաշվառում ունեն ընտրություն անցկացնող համայնքի բնակչության ռեգիստրում/[1], բացառությամբ դատարանի որոշմամբ անգործունակ ճանաչված անձանց, ազատազրկման դատապարտված և քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձանց[2]:

Ընտրությունները կազմակերպվում եւ ղեկավարվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի /ԿԸՀ/, Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների (ԸԸՀ), ու Տեղամասային ընտրական հանձնաժողովների (ՏԸՀ) կողմից: ԿԸՀ-ն և ԸԸՀ-ները հիմնական մարմիններ են, մինչդեռ ՏԸՀ-ները նշանակվում են ժամանակավորապես:  ԿԸՀ-ն ունի ութ անդամ, որից հինգը նշանակվում են Ազգային Ժողովում ներկայացված կուսակցությունների խմբակցությունների կողմից[3], մեկ անդամ նշանակվում է Նախագահի կողմից[4], իսկ ՀՀ դատարանների նախագահների խորհուրդը նշանակում է երկու «դատական ծառայող»[5]:

Սակայն համաձայն «Ընտրական օրենսգրքի» նոր նախագծի՝ ԿԸՀ անդամները 7-ն են, որոնք նշանակվում են ՀՀ նախագահի կողմից՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի /3 անդամ/, ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի /2 անդամ/ եւ ՀՀ Փաստաբանների պալատի նախագահի /2 անդամ/ առաջարկությամբ[6]: Նոր նախագծով սահմանված հանձնաժողովների ձևավորման կարգը քննադատությունների է արժանացել որոշ կուսակցությունների կողմից, որոնք այն համարում են ռիսկային եւ իշխանամետ[7]:

Փոփոխությունների է ենթարկվել նաև թեկնածուներին առաջադրվող պայմանները: Նոր նախագիծը պահանջում է, որ թեկնածուները լինեն միայն ՀՀ քաղաքացիներ: Այս պահանջը առաջ է եկել ՀՀ-ի կողմից երկքաղաքացիության մասին օրենքն ընդունելուց հետո:

Չնայած ՀՀ ընտրական օրենսգրքում արված բազմաթիվ փոփոխությունների և լրացումների, գործնականում արդար ընտրության իրավունքը խախտվում է ընտրությունների ժամանակ: Բացակայում է նաև արդար ընտրություններ անցկացնելու վստահությունը, քանի որ կան հայտարարություններ «քվեների գնման», հավելյալ քվեաթերթիկների տպագրման, քվեատուփերի լցոնումների, բազմակի քվեարկության հնարավորությունների, այլ անձանց կողմից քվեարկելու հնարավորությունների, ընտրողներին ստիպելու մասին[8]:

ԵԱՀԿ-ի, ԵԽԽՎ-ի  և ԵԽ-ի կողմից  կազմված Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելությունը  (ԸՄԴԱ) 2008թ.-ի նախագահական ընտրությունների ժամանակ արձանագրել է քվեների  գնման բազմաթիվ դեպքեր, վերահսկող քվեարկության դեպքեր զինծառայողների նկատմամբ[9], նախապես նշում ունեցող քվեաթերթիկով քվեարկության դեպքեր[10]: ԸՄԴԱ-ի դիտորդները արձանագրել են նաև դեպքեր, երբ  ընտրատարածքներին հարող տարածքներում  որոշ մարդկանց ձեռքին եղել են բազմաթիվ  անձնագրեր[11]:

Գրանցվել են նաև քարոզչության (32 դեպք), ընտրողների ընտրության վրա ազդելու փորձ (18 դեպք):[12] Տարբեր միջազգային կազմակերպությունների  կարծիքով վերջին նախագահական ընտրությունների ընթացքում տեղի են ունեցել բռնության դեպքեր։ Human Rights Watch միջազգային իրավապաշտպան  կազմակերպությունը գրանցել  է լրագրողների, տեղական դիտորդների եւ ընդդիմության անդամների դեմ ուղղված բռնության ութը դեպք[13]: Բռնության դեպքեր են արձանագրվել նաև ԸՄԴԱ-ի կողմից (կրակոցներ (Կոտայքի մարզ),  հարձակումներ վստահված անձանց վրա (Կոտայքի մարզ, Երևան))[14]:

ԵԱՀԿ-ն ՀՀ-ում 2008 թվականի փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններն ընդհանուր առմամբ գնահատել է որպես «[հիմնականում] ԵԱՀԿ-ի և Եվրախորհրդի նկատմամբ ստանձնած պարտավորություններին և չափանիշներին» համապատասխանող՝ նշելով հետագա բարեփոխումների անհրաժեշտությունը: ԵԱՀԿ-ն արձանագրում է նաև, որ արդար ընտրություններ ապահովելու համար ՀՀ իշխանությունը աշխատանքներ է տարել և առաջընթաց է նկատվում ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի պաշտպանության ուղղությամբ:

Մասնավորապես ընդգծվում է այն փաստը, որ  «2007 թվականի խորհրդարանական ընտրությունները գնահատվել են որպես ընտրություններ, որոնք «բարելավում ցուցաբերեցին և մեծամասամբ անցկացվեցին ժողովրդավարական ընտրությունների անցկացման համար ԵԱՀԿ և այլ միջազգային չափանիշների համաձայն», մինչդեռ 2003 թվականի նախագահական ընտրությունները չեն համապատասխանել այս չափանիշներին:»[15]

[1] ՀՀ ընտրական օրենսգիրք, հոդված 2, կետ 2

[2] Idib, կետ 5

[3] «Ազգային ժողովում խմբակցություն ունեցող յուրաքանչյուր կուսակցության մշտապես գործող մարմնի որոշմամբ, իսկ դաշինքի դեպքում' դաշինքի անդամ կուսակցությունների մշտապես գործող մարմինների համատեղ' ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ նշանակված մեկական անդամից» ՀՀ Ընտրական օրենսգիրք, հադված 35, կետ 1

[4] ՀՀ Ընտրական օրենսգիրք, հոդված 35, կետ 2

[5] Համաձայն ՀՀ Ընտրական օրենսգրքի 35-րդ հոդվածի 3-րդ կետի սույն օրենքի ընդունմանը հաջորդող Ազգային ժողովի ընտրությունից հետո ՀՀ դատարանների նախագահների խորհուրդը լիազորվում է նշանակել կենտրոնական ընտրական հանձնաժողովի ևս մեկ անդամի՝ դատական ծառայողների կազմից: Արդյունքում ՀՀ դատարանների նախագահների խորհուրդը նշանակում է ԿԸՀ-ի 2 անդամ:

[6] ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ անելու մասին նախագիծ հոդված 40

[7] Մերի Ալեքսանյան «Արդար ընտրությունների երաշխիք. Ընտրական փոփոխված օրենսգի՞րք, թե՞ քաղաքական կամք», էջ 1, հունիս 07, 2011, www.hra.am

[8] ԱՄՆ Պետքարտուղարության ժողովրդավարության, մարդու իրավունքների ու աշխատանքի բյուրո Մարդու իրավունքների զեկույց 2010թ. - Հ ա յ ա ս տ ա ն,էջ. 44, 8 ապրիլի, 2011թ; ԸՄԴԱ, «Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրություններ.հայտարարություն նախնական հայտնաբերումների և եզրակացությունների վերաբերյալ», էջ. 5, փետրվարի 19, 2008 թ

[9] « Փետրվարի 18-ին Վարդաբլուր գյուղում (ԸԸՀ թիվ 31, Լոռու մարզ) դիտորդները զրուցել են գյուղաբնակների հետ, ովքեր հաստատել են, որ իրենց առաջարկել են 5,000 դրամ (11 եվրո) իրենց քվեների դիմաց: Քվեների գնման նմանատիպ տարբերակ է նաեւ նկատվել Բազումում (Լոռու մարզ): Երեւանի մի ընտրատեղամասի տարածքում դիտորդները տեսել են, ինչպես են ընտրողները գումար ստանում մեկ մարդուց, ով նշումներ էր անում անուններով ցուցակի մեջ:» ԸՄԴԱ, «Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրություններ Հայտարարություն նախնական հայտնաբերումների եւ եզրակացությունների վերաբերյալ», էջ. 15, փետրվարի 19, 2008 թ

[10] Idib, էջ 14

[11] Idib

[12] Idib

[13] Human Rights Watch World Report 2009, pg. 334 available at: http://www.hrw.org/en/world-report-2009

[14] ԸՄԴԱ «Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրություններ, հայտարարություն նախնական հայտնաբերումների եւ եզրակացությունների վերաբերյալ», էջ. 15, փետրվարի 19, 2008թ

[15] Idib

• Նախագահի ընտրություններ. հարուցված է 10 քրեական գործ

26.02.2013 | Նորություններ
ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ 2013թ. փետրվարի 18-ին կայացած Հայաստանի Նախագահի ընտրությունների ընթացքում և նախընտրական շրջանում ԶԼՄ–ների հրապարակումների հիման վրա փետրվարի 25-ի դրությամբ հարուցվել է 10 քրեական գործ:

• Դատախազությունն ամփոփել է ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ դիմումները

29.01.2013 | Նորություններ
ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբն ամփոփել է ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ ստացած հաղորդագրությունները։ Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության համաձայն՝ ստացվել է 6 հաղորդում, որից 3-ին տրվել է պարզաբանում, մյուս 3–ը քննարկման փուլում են։

• Հրապարակվեց ԵԱՀԿ Ընտրությունների դիտորդական առաքելության միջանկյալ զեկույցը

25.01.2013 | Նորություններ
ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) Ընտրությունների դիտորդական առաքելությունը, որը հունվարի 10-ից դիտարկում է գալիք նախագահական ընտրությունների գործընթացը, հրապարակել է առաջին միջանկյալ զեկույցը: Այն ընդգրկում է հունվարի 10-16–ն ընկած ժամանակահատվածը։

• Նախագահական ընտրություններին ընդառաջ՝ ութ թեկնածուով

21.01.2013 | Տեսանկյուն
Այսօր՝ հունվարի 21-ին, մեկնարկեց ՀՀ նախագահի ընտրությունների պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև փետրվարի 16-ը ներառյալ։ Նախագահի ութ թեկնածուները հիմնականում ներկայացրել են իրենց նախընտրական կարգախոսները, իսկ ծրագրերը կներկայացնեն քարոզարշավի ընթացքում։ Վերծուծաբաններն արդեն կանխատեսումներ են անում։

• ՀՀ նախագահի ընտրություններին կմասնակցի ութ թեկնածու

10.01.2013 | Նորություններ
2013թ. փետրվարի 18-ին կայանալիք ՀՀ նախագահական ընտրություններին առաջադրված 15 թեկնածուներից 7–ը ընտրապայքարից դուրս մնացին 8 միլիոն ՀՀ դրամ ընտրագրավը չմուծելու պատճառով։ Այսպիսով՝ ՀՀ նախագահի պաշտոնի հավակնորդները ութն են։

• ՀՀ ոստիկանությունը պարզաբանել է ընտրողների թվի աճի պատճառները

10.01.2013 | Նորություններ
Ոստիկանությունը հիշեցնում է նաև, որ ընտրողների ռեգիստրում հաշվառված անձանց և ՀՀ–ից մշտապես մեկնողների թվերի միջև անմիջական կապ գոյություն չունի։ Օտարերկրյա պետություններ մշտական բնակության մեկնող ՀՀ քաղաքացիներին հաշվառումից մեխանիկորեն հանելու ո՛չ տեխնիկական, ո՛չ էլ իրավական ընթացակարգեր գոյություն չունեն։ Նրանք անձամբ պիտի դիմեն ՀՀ բնակչության պետական ռեգիստրի հաշվառումից դուրս գալու դիմումով, ինչը չեն անում։

• Մարդու իրավունքները Հայաստանում 2012-ին. զինված ուժեր և ընտրական իրավունք

08.01.2013 | Տեսանկյուն
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2012թ. բանակում գրանցված մահացությունների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է: «Զինված ուժերի համակարգում ոչինչ չի փոխվում: Մենք ահազանգում ենք, լուսաբանում... Իմիտացիա է արվում, թե, իբր, փոփոխություններ են անում, բայց իրականում ամեն ինչ նույնն է»,– 2012-ին զինված ուժերում մարդու իրավունքների ընդհանուր վիճակն ամփոփելով՝ ասում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը:

• Հաշմանդամ անձանց ընտրելու իրավունքը՝ թղթի վրա

23.10.2012 | Տեսանկյուն
Հայաստանում հաշմանդամ անձինք ընտրություններին մասնակցելիս դեռ բախվում են անմատչելիության խնդրին: «Խնդիրը ֆինանսների մեջ չէ, խնդիրը, նախևառաջ, ցանկության բացակայության մեջ է»,- կարծում է «Փարոս» ՀԿ նախագահ Սուրեն Օհանյանը:

• Գերակշռել են կուտակումների և արգելված քարոզչության վերաբերյալ ահազանգերը

25.09.2012 | Նորություններ
Սեպտեմբերի 23-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրը Մարդու իրավունքների պաշտպանի երևանյան և մարզային գրասենյակները, նախնական տվյալներով, ստացել են ընտրախախտումների վերաբերյալ 38 ահազանգ։ Իրականացվել է 10 արագ արձագանքում, մնացած դեպքերում տրվել է բանավոր խորհրդատվություն։

• Նախորդ
• Հաջորդ