Խոսքի/արտահայտվելու ազատություն

Իրավիճակը Հայաստանում

<p style="text-align: justify;">ՀՀ սահմանադրության 27-րդ հոդվածը ամրագրում է, որ յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից:<p><p style="text-align: justify;">2010 թվականի հունիսին ԱԺ-ն փոփոխություններ և լրացումներ է կատարել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում, ինչը խիստ քննադատության է արժանացել տեղական և միջազգային մի շարք կազմակերպությունների կողմից: Նրանք մասնավորապես ընդգծել են թվային հեռարձակման ոչ պետական օպերատորների հիմնադրման եւ գործունեության իրավական հիմքերի, դրանից բխող լիցենզավորման գործընթացների կարգավորման բացակայության, ինչպես նաեւ լիցենզիա տրամադրող մարմնի՝ կառավարությունից ոչ անկախ լինելու հանգամանքը:<p><p style="text-align: justify;">Այս օրինագծի ընդունումով 2011 թվականից մայրաքաղաքում հեռարձակվող հեռուստաալիքների թիվը 22-ից կրճատվեց 18-ի, ինչը վտանգեց հեռուստաեթերի բազմազանությունը:<p><p style="text-align: justify;">2010թ. հուլիսի 20-ին եւ 27-ին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը (ՀՌԱՀ) հայտարարեց ՀՀ տարածքում թվային հեռարձակման ցանցի միջոցով եթերային հեռարձակում իրականացնելու հեռուստահեռարձակողների լիցենզավորման մրցույթներ: Ընդհանուր առմամբ հայտարարվել էր 25 մրցույթ: Այդ մրցույթների արդյունքներն ամփոփվեցին 2010 թվականի դեկտեմբերի 16 -ին եւ 23-ին: Հեռարձակման լիցենզիա չստացան «Ա1+», «ԳԱԼԱ» (Գյումրի) եւ «ԱԼՄ» հեռուստաընկերությունները:<p><p style="text-align: justify;">Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամների կեսին ընտրում է Ազգային Ժողովը, իսկ մյուս կեսին նշանակում է ՀՀ Նախագահը («Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենք» հոդ. 38): Հաշվի առնելով ՀՀ Ազգային Ժողովի ներկայիս կազմը և Հայաստանում ձևավորված քաղաքական ավանդույթները, ՀՀ Նախագահը և խորհրդարանական մեծամասնությունը ներկայացնում են նույն կոալիցիան, ինչը թույլ է տալիս իշխանություններին կարգավորող մարմինը ձևավորել իրենց հայեցողությամբ[1]: ՀՌԱՀ- ն կարող է, ի թիվս այլ գործառույթների, կասեցնել հեռուստառադիոընկերության տվյալ հաղորդաշարի գործունեությունը, չեղյալ հայտարարել տրված արտոնագիրը (լիցենզիան)։<p><p style="text-align: justify;">2010թ. մայիսի 18-ին ՀՀ Ազգային Ժողովն ընդունել է «ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «ՀՀ Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Այս փոփոխություններով զրպարտությունը և վիրավորանքը ապաքրեականացվել է, որը դրական քայլ է, սակայն կան մտահոգություններ մասնավորապես Քաղաքացիական և Քրեական օրենսգրքերում «զրպարտություն» և «սուտ մատնություն» հասկացությունների սահմանման անհստակության, փոխհատուցման մեծ չափերի հետ կապված։ <p><p style="text-align: justify;">Խոսքի և արտահայտման ազատության գծով ՄԱԿ-ի հատուկ հանձնակատարը և ԵԱՀԿ լրատվության ազատության գծով ներկայացուցիչը իրենց կողմից ընդունված Խոսքի ազատության աջակցությանն ուղղված միջազգային մեխանիզմների վերաբերյալ համատեղ հայտարարությամբ 2000թ-ին ամրագրել են, որ տուգանքի չափերը չպետք է չափազանց մեծ լինեն, որպեսզի բացասական ազդեցություն չունենան խոսքի և արտահայտման ազատության, ինչպես նաև տեղեկություններ և գաղափարներ փնտրելու,ստանալու, տարածելու ազատությունների վրա։ <p><p style="text-align: justify;">Բացի օրենսդրական ձևակերպումներին առնչվող խնդիրներին, կան նաև խնդիրներ օրենքի պրակտիկ կիրառման հետ կապված, մասնավորապես դատավորները միշտ չէ, որ միջազգային չափանիշներին համապատասխան են կիրառում այս օրենսդրությունը՝ հաշվի առնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կայացված նախադեպային որոշումները։<p><p style="text-align: justify;">Օրենսդրական փոփոխություններից հետո դատական հայցերի աճ նկատվեց լրատվամիջոցների դեմ վիրավորանքի եւ զրպարտության համար:<p><p style="text-align: justify;">Գրեթե բոլոր դատական հայցերում, որտեղ հայցվորները պետական պաշտոնյաներ են, պահանջում են փոխհատուցման առավելագույն չափը:<p><p style="text-align: justify;">Վիրավորանքի եւ զրպարտության հոդվածով առաջին վճիռը կայացվեց 2011 թվականի սկզբին: Դատարանը վճռեց, որ «Հայկական ժամանակ» օրաթերթը պատգամավորներ Սամվել Ալեքսանյանի, Լեւոն Սարգսյանի եւ Ռուբեն Հայրապետյանի պատվին եւ գործարար համբավին հասցված վնասի համար յուրաքանչյուրին որպես փոխհատուցում պետք է վճարի 2 մլն 44000 դրամ։<p><p style="text-align: justify;">Հետագայում մեկ այլ որոշում ընդունվեց «Հրապարակ» օրաթերթի դեմ' արգելանք դնել լրատվամիջոցի դրամական միջոցների վրա: Արգելանք կիրառելու միջնորդությունը արել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը, ով վիրավորանքի եւ զրպարտության հոդվածներով գործ է հարուցել թերթի դեմ: Ավելի ուշ դատարանը բավարարեց արգելանքը հանելու միջնորդությունը լրատվամիջոցների բարձրացրած աղմուկի շնորհիվ:<p><p style="text-align: justify;">Դատական գործը դեռ ընթացքի մեջ է։ Ռոբերտ Քոչարյանը «Հրապարակ» թերթից պահանջում է հերքում եւ 6 մլն դրամ փոխհատուցում: ՀՀ երկրորդ նախագահի ընտանիքը նույնքան գումար էր պահանջել «Ժամանակ» թերթից իրենց ընտանիքի պատիվը, արժանապատվությունը եւ բարի համբավը արատավորելու համար:<p><p style="text-align: justify;">«Հանրապետական» կուսակցության պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ «Երկիր» օրաթերթի՝ իր պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը արատավորելու համար եւ պահանջում է 3 մլն 568 000 դրամ: Թերթում տպագրված հոդվածի համաձայն' Արզաքանցյանն ազատ ժամանակն անցկացնում էր խաղատներում:<p><p style="text-align: justify;">2010թ.-ի մայիսի 3-ին Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է աշխարհում մամուլի ազատության վիճակի վերաբերյալ զեկույցը, որի համաձայն Հայաստանը շարունակում է գտնվել անազատ մամուլ ունեցող երկրների շարքում:<p><p style="text-align: justify;">[1] «Հայաստանում ԵՀՔ-ի իրականացումը 2010թ.-ին. Գործընկերություն հանուն բաց հասարակության տեսակետը» 2010թ., էջ 41

>>

  • Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հակաիրավական է համարում ՀՀ գլխավոր դատախազության հայտարարությունը

    26.05.2014 | Տեսանկյուն
    ԻԱԿ–ը գտնում է, որ Գլխավոր դատախազության՝ օրեր առաջ տարածած հաղորադագրությունը, որը վերաբերում էր նախաքննական տվյալների հրապարակմանը, հակաիրավական է, խախտում է խոսքի ազատության իրավունքը, հակասում է «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքին, ուստի այն պետք է վերանայվի։

  • Այսօր Հայաստանում նշվում է մամուլի օրը

    16.10.2013 | Նորություններ
    2004 թվականից հոկտեմբերի 16-ը Հայաստանում նշվում է որպես Մամուլի աշխատակցի օր, իսկ ավելի ուշ այն վերանվանվեց Հայկական մամուլի օր։ 1974 թվականին՝ այդ օրը Հնդկաստանի Մադրաս քաղաքում լույս տեսավ առաջին հայկական տպագիր պարբերականը՝ «Ազդարարը»։

  • Ոստիկանին նկատողություն է հայտարարվել ֆեյսբուքյան գրառման համար

    21.06.2013 | Նորություններ
    Ոստիկանության Երևան քաղաքի ծառայության բաժնի պետ Կարեն Մովսիսյանը կարգապահական տույժի է ենթարկվել. նրան նկատողություն է հայտարարվել Facebook սոցիալական կայքում արված՝ «Լրագրությունը պոռնկություն է» գրառման համար: Նույն օրը ոստիկանության ծառայողը ջնջել էր գրառումը՝ պատճառաբանելով, թե իրեն «մի քիչ սխալ են ընկալել»։

  • Էլեկտրոնային ԶԼՄ–ներն ընդդեմ հեղինակային իրավունքի խախտումների

    21.06.2013 | Նորություններ
    Մի շարք էլեկտրոնային լրատվամիջոցների խմբագիրներ հայտարարություն են տարածել՝ սահմանելով համագործակցության կանոններ։ Այս կերպ նրանք փորձում են պայքարել լրատվական դաշտում առկա անբարեխիղճ մթնոլորտի և հեղինակային իրավունքի կոպիտ խախտումների դեմ։ Հայտարարության տակ ստորագրել են 15 էլեկտրոնային ԶԼՄ–ների խմբագիրներ։

  • Խմբագիրներն ընդդեմ լրատվամիջոցներում հեղինակային իրավունքի խախտումների

    23.05.2013 | Տեսանկյուն
    Մի շարք թերթերի գլխավոր խմբագիրներ հայտարարում են, որ միասնական ճակատով պայքարելու են լրատվական դաշտում հեղինակային իրավունքի խախտումների դեմ։ Առանց հղումի համացանցում տեղադրվող և տարածվող մամուլի հրապարակումներն, ըստ խմբագիրների, ոտնահարում են հեղինակային իրավունքը և ֆինանսական վնաս պատճառում տպագիր թերթերին։

  • Կարկուտի, զբաղված պաշտոնյաների և ոչ կոմպետենտ մամուլի պատասխանատուների մասին

    23.05.2013 | Տեսանկյուն
    Համատարած «զբաղվածության» և ոչ կոմպետենտության մեջ ոչ մի պատկան մարմին այդպես էլ տեղեկատվություն չտրամադրեց մեզ հուզող հարցերի վերաբերյալ։ Իսկ գյուղապետերը սպասում են Կառավարության որոշմանը՝ հավատալով, որ Երևանում բոլորը զբաղված են իրենց հարցերով, ավելին՝ «խնդրից տեղյակ է անգամ նախագահը»:

  • Մայիսի 3-ը Մամուլի ազատության միջազգային օրն է

    03.05.2013 | Նորություններ
    ՄԱԿ–ի Գլխավոր վեհաժողովը, կարևորելով ազատ և անաչառ մամուլի զարգացումը և դրա դերը ժողովրդավարական հասարակության կայացման և զարգացման գործում, 1993 թվականին մայիսի 3-ը հայտարարեց Մամուլի ազատության միջազգային օր։ www.hra.am-ը շնոհավորում է իր գործընկերներին մասնագիտական տոնի առթիվ։

  • «Հետքի» լրագրողը ոստիկանությունում բացատրություն է տվել

    29.04.2013 | Նորություններ
    Այսօր՝ ապրիլի 29-ի առավոտյան «Հետք» էլեկտրոնային պարբերականի լրագրող Անի Հովհաննիսյանը հրավիրվել է ոստիկանություն՝ Հյուսիսային պողոտայում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ բացատրություններ տալու։ Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին լրագրողի աշխատանքը խոչընդոտել, նրան հրել ու վիրավորել է քաղաքացիական հագուստով մեկը, ով, պարզվել է, որ ոստիկան է։ Վերջինս հեռացվել է աշխատանքից, նշանակվել է ծառայողական քննություն։

  • Նախորդ
  • Հաջորդ