Խոսքի/արտահայտվելու ազատություն

Իրավիճակը Հայաստանում

<p style="text-align: justify;">ՀՀ սահմանադրության 27-րդ հոդվածը ամրագրում է, որ յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից:<p><p style="text-align: justify;">2010 թվականի հունիսին ԱԺ-ն փոփոխություններ և լրացումներ է կատարել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում, ինչը խիստ քննադատության է արժանացել տեղական և միջազգային մի շարք կազմակերպությունների կողմից: Նրանք մասնավորապես ընդգծել են թվային հեռարձակման ոչ պետական օպերատորների հիմնադրման եւ գործունեության իրավական հիմքերի, դրանից բխող լիցենզավորման գործընթացների կարգավորման բացակայության, ինչպես նաեւ լիցենզիա տրամադրող մարմնի՝ կառավարությունից ոչ անկախ լինելու հանգամանքը:<p><p style="text-align: justify;">Այս օրինագծի ընդունումով 2011 թվականից մայրաքաղաքում հեռարձակվող հեռուստաալիքների թիվը 22-ից կրճատվեց 18-ի, ինչը վտանգեց հեռուստաեթերի բազմազանությունը:<p><p style="text-align: justify;">2010թ. հուլիսի 20-ին եւ 27-ին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը (ՀՌԱՀ) հայտարարեց ՀՀ տարածքում թվային հեռարձակման ցանցի միջոցով եթերային հեռարձակում իրականացնելու հեռուստահեռարձակողների լիցենզավորման մրցույթներ: Ընդհանուր առմամբ հայտարարվել էր 25 մրցույթ: Այդ մրցույթների արդյունքներն ամփոփվեցին 2010 թվականի դեկտեմբերի 16 -ին եւ 23-ին: Հեռարձակման լիցենզիա չստացան «Ա1+», «ԳԱԼԱ» (Գյումրի) եւ «ԱԼՄ» հեռուստաընկերությունները:<p><p style="text-align: justify;">Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամների կեսին ընտրում է Ազգային Ժողովը, իսկ մյուս կեսին նշանակում է ՀՀ Նախագահը («Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենք» հոդ. 38): Հաշվի առնելով ՀՀ Ազգային Ժողովի ներկայիս կազմը և Հայաստանում ձևավորված քաղաքական ավանդույթները, ՀՀ Նախագահը և խորհրդարանական մեծամասնությունը ներկայացնում են նույն կոալիցիան, ինչը թույլ է տալիս իշխանություններին կարգավորող մարմինը ձևավորել իրենց հայեցողությամբ[1]: ՀՌԱՀ- ն կարող է, ի թիվս այլ գործառույթների, կասեցնել հեռուստառադիոընկերության տվյալ հաղորդաշարի գործունեությունը, չեղյալ հայտարարել տրված արտոնագիրը (լիցենզիան)։<p><p style="text-align: justify;">2010թ. մայիսի 18-ին ՀՀ Ազգային Ժողովն ընդունել է «ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «ՀՀ Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Այս փոփոխություններով զրպարտությունը և վիրավորանքը ապաքրեականացվել է, որը դրական քայլ է, սակայն կան մտահոգություններ մասնավորապես Քաղաքացիական և Քրեական օրենսգրքերում «զրպարտություն» և «սուտ մատնություն» հասկացությունների սահմանման անհստակության, փոխհատուցման մեծ չափերի հետ կապված։ <p><p style="text-align: justify;">Խոսքի և արտահայտման ազատության գծով ՄԱԿ-ի հատուկ հանձնակատարը և ԵԱՀԿ լրատվության ազատության գծով ներկայացուցիչը իրենց կողմից ընդունված Խոսքի ազատության աջակցությանն ուղղված միջազգային մեխանիզմների վերաբերյալ համատեղ հայտարարությամբ 2000թ-ին ամրագրել են, որ տուգանքի չափերը չպետք է չափազանց մեծ լինեն, որպեսզի բացասական ազդեցություն չունենան խոսքի և արտահայտման ազատության, ինչպես նաև տեղեկություններ և գաղափարներ փնտրելու,ստանալու, տարածելու ազատությունների վրա։ <p><p style="text-align: justify;">Բացի օրենսդրական ձևակերպումներին առնչվող խնդիրներին, կան նաև խնդիրներ օրենքի պրակտիկ կիրառման հետ կապված, մասնավորապես դատավորները միշտ չէ, որ միջազգային չափանիշներին համապատասխան են կիրառում այս օրենսդրությունը՝ հաշվի առնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կայացված նախադեպային որոշումները։<p><p style="text-align: justify;">Օրենսդրական փոփոխություններից հետո դատական հայցերի աճ նկատվեց լրատվամիջոցների դեմ վիրավորանքի եւ զրպարտության համար:<p><p style="text-align: justify;">Գրեթե բոլոր դատական հայցերում, որտեղ հայցվորները պետական պաշտոնյաներ են, պահանջում են փոխհատուցման առավելագույն չափը:<p><p style="text-align: justify;">Վիրավորանքի եւ զրպարտության հոդվածով առաջին վճիռը կայացվեց 2011 թվականի սկզբին: Դատարանը վճռեց, որ «Հայկական ժամանակ» օրաթերթը պատգամավորներ Սամվել Ալեքսանյանի, Լեւոն Սարգսյանի եւ Ռուբեն Հայրապետյանի պատվին եւ գործարար համբավին հասցված վնասի համար յուրաքանչյուրին որպես փոխհատուցում պետք է վճարի 2 մլն 44000 դրամ։<p><p style="text-align: justify;">Հետագայում մեկ այլ որոշում ընդունվեց «Հրապարակ» օրաթերթի դեմ' արգելանք դնել լրատվամիջոցի դրամական միջոցների վրա: Արգելանք կիրառելու միջնորդությունը արել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը, ով վիրավորանքի եւ զրպարտության հոդվածներով գործ է հարուցել թերթի դեմ: Ավելի ուշ դատարանը բավարարեց արգելանքը հանելու միջնորդությունը լրատվամիջոցների բարձրացրած աղմուկի շնորհիվ:<p><p style="text-align: justify;">Դատական գործը դեռ ընթացքի մեջ է։ Ռոբերտ Քոչարյանը «Հրապարակ» թերթից պահանջում է հերքում եւ 6 մլն դրամ փոխհատուցում: ՀՀ երկրորդ նախագահի ընտանիքը նույնքան գումար էր պահանջել «Ժամանակ» թերթից իրենց ընտանիքի պատիվը, արժանապատվությունը եւ բարի համբավը արատավորելու համար:<p><p style="text-align: justify;">«Հանրապետական» կուսակցության պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ «Երկիր» օրաթերթի՝ իր պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը արատավորելու համար եւ պահանջում է 3 մլն 568 000 դրամ: Թերթում տպագրված հոդվածի համաձայն' Արզաքանցյանն ազատ ժամանակն անցկացնում էր խաղատներում:<p><p style="text-align: justify;">2010թ.-ի մայիսի 3-ին Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է աշխարհում մամուլի ազատության վիճակի վերաբերյալ զեկույցը, որի համաձայն Հայաստանը շարունակում է գտնվել անազատ մամուլ ունեցող երկրների շարքում:<p><p style="text-align: justify;">[1] «Հայաստանում ԵՀՔ-ի իրականացումը 2010թ.-ին. Գործընկերություն հանուն բաց հասարակության տեսակետը» 2010թ., էջ 41

>>

  • Հարուցվել է քրեական գործ լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու փաստով

    29.04.2013 | Նորություններ
    Նոր Նորքի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել iLur.am կայքի լրագրողի հետ կատարված միջադեպի վերաբերյալ։ Նախընտրական քարոզչությունը լուսաբանելիս նրան հարվածել էին, տեսախցիկը խլել և ձայնագրությունը ջնջած վերադարձրել։ Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 164 հոդվածի 1-ին մասով, նախաքննությունը շարունակվում է։

  • Լրագրողի ծեծը չկանխած ոստիկանը ենթարկվել է կարգապահական տույժի

    26.04.2013 | Նորություններ
    Ապրիլի 23-ին քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի քարոզարշավը լուսաբանող լրագրողի աշխատանքը խոչընդոտելու և նրան բռնության ենթարկելու միջադեպի վերաբերյալ ոստիկանությունում նյութեր են պատրաստվում։ Իսկ տեղում հասարակական կարգը հսկող ոստիկանը և նրա վերադասները կարգապահական պատասխանատվության են ենթարկվել։

  • Ոստիկանը չի կանխել լրագրողի նկատմամբ բռնությունը

    25.04.2013 | Նորություններ
    Ապրիլի 23-ին, ժամը 17։30-ի սահմաններում՝ iLur.am –ի լրագրողի նկատմամբ բռնություն են կիրառել Նոր Նորքի 8-րդ զանգվածում Տարոն Մարգարյանի նախընտրական հանդիպումը տեսանկարահանելիս։ Լրագրողի խոսքերով՝ միջադեպին ներկա ոչ ոք չի միջամտել։ Տեղում է եղել նաև ոստիկանության աշխատակից, ով անգամ չի փորձել կանխել բռնությունը։

  • Հարուցվել է երկու քրեական գործ՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու հիմքով

    25.02.2013 | Նորություններ
    ՀՀ Նախագահի ընտրությունների օրը` փետրվարի 18-ին, դատախազությունն արձանագրել է լրագրողների գործունեությունը խոչընդոտելու, նրանց նկատմամբ բռնություն գործադրելու 5 ահազանգ: Մեկ դեպքով ոստիկանությունը մերժել է քրեական գործի հարուցումը, երկու դեպքով ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում, երկու դեպքով փետրվարի 22-ին հարուցվել են քրեական գործեր:

  • Հայաստանում մարդու իրավունքների վիճակը՝ ըստ Human Rights Watch–ի զեկույցի

    06.02.2013 | Տեսանկյուն
    Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության 2013թ. համաշխարհային զեկույցի Հայաստանին վերաբերող գլխում համապարփակ անդրադարձ է կատարվում անցած տարվա ընթացքում Հայաստանի հանրապետությունում մարդու իրավունքների առավել խնդրահարույց ոլորտներին:

  • Մամուլի ազատությամբ Հայաստանն առաջատարն է տարածաշրջանում

    30.01.2013 | Նորություններ
    «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է աշխարհում մամուլի ազատության իրավիճակի վերաբերյալ հերթական զեկույցը` «World Press Freefom Index - 2013»–ը, որտեղ 179 երկրների շարքում Հայաստանը գտնվում է 74-րդ տեղում։ Նախորդ տարվա վարկանիշային աղյուսակում Հայաստանը 77-րդ տեղում էր։

  • Պահանջում են վերանայել մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարությունը

    23.01.2013 | Տեսանկյուն
    Մարդու իրավունքների տարբեր ոլորտներում գործող հայաստանյան հասարակական կազմակերպությունները կարծում են, որ «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը» հապճեպ է ընդունվել և լրամշակման ու բարեփոխման կարիք ունի։ ՀԿ–ների առաջարկությունները նախագծի մշակման փուլում անտեսվել են։

  • Մարդու իրավունքները Հայաստանում 2012-ին. սեփականության, խոսքի ազատության և բնապահպանության ոլորտներ

    28.12.2012 | Տեսանկյուն
    «Քանի առկա է «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ներկա օրենքը և քանի ՀՀ կառավարությունը նման մոտեցում է դրսևորում, մարդու իրավունքների պաշտպանությունը սեփականության ոլորտում մնալու է ամենացածր մակարդակի վրա, ինչպես որ հիմա է»,- համոզված է «Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահ Սեդրակ Բաղդասարյանը:

  • Թերթերին փոխարինելու են գալիս առցանց լրատվամիջոցները

    16.10.2012 | Նորություններ
    Հոկտեմբերի 16-ը նշվում է որպես Հայկական մամուլի օր։ Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը տպագիր թերթերի զարգացման լուրջ հեռանկար չի տեսնում, հատկապես՝ Հայաստանում: Իսկ «Ժամանակ» օրաթերթի խմբագիրն էլ կանխատեսում է, որ առաջիկայում որոշ թերթեր կփակվեն։

  • Նախորդ
  • Հաջորդ