Խոսքի/արտահայտվելու ազատություն

Իրավիճակը Հայաստանում

<p style="text-align: justify;">ՀՀ սահմանադրության 27-րդ հոդվածը ամրագրում է, որ յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից:<p><p style="text-align: justify;">2010 թվականի հունիսին ԱԺ-ն փոփոխություններ և լրացումներ է կատարել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում, ինչը խիստ քննադատության է արժանացել տեղական և միջազգային մի շարք կազմակերպությունների կողմից: Նրանք մասնավորապես ընդգծել են թվային հեռարձակման ոչ պետական օպերատորների հիմնադրման եւ գործունեության իրավական հիմքերի, դրանից բխող լիցենզավորման գործընթացների կարգավորման բացակայության, ինչպես նաեւ լիցենզիա տրամադրող մարմնի՝ կառավարությունից ոչ անկախ լինելու հանգամանքը:<p><p style="text-align: justify;">Այս օրինագծի ընդունումով 2011 թվականից մայրաքաղաքում հեռարձակվող հեռուստաալիքների թիվը 22-ից կրճատվեց 18-ի, ինչը վտանգեց հեռուստաեթերի բազմազանությունը:<p><p style="text-align: justify;">2010թ. հուլիսի 20-ին եւ 27-ին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը (ՀՌԱՀ) հայտարարեց ՀՀ տարածքում թվային հեռարձակման ցանցի միջոցով եթերային հեռարձակում իրականացնելու հեռուստահեռարձակողների լիցենզավորման մրցույթներ: Ընդհանուր առմամբ հայտարարվել էր 25 մրցույթ: Այդ մրցույթների արդյունքներն ամփոփվեցին 2010 թվականի դեկտեմբերի 16 -ին եւ 23-ին: Հեռարձակման լիցենզիա չստացան «Ա1+», «ԳԱԼԱ» (Գյումրի) եւ «ԱԼՄ» հեռուստաընկերությունները:<p><p style="text-align: justify;">Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամների կեսին ընտրում է Ազգային Ժողովը, իսկ մյուս կեսին նշանակում է ՀՀ Նախագահը («Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենք» հոդ. 38): Հաշվի առնելով ՀՀ Ազգային Ժողովի ներկայիս կազմը և Հայաստանում ձևավորված քաղաքական ավանդույթները, ՀՀ Նախագահը և խորհրդարանական մեծամասնությունը ներկայացնում են նույն կոալիցիան, ինչը թույլ է տալիս իշխանություններին կարգավորող մարմինը ձևավորել իրենց հայեցողությամբ[1]: ՀՌԱՀ- ն կարող է, ի թիվս այլ գործառույթների, կասեցնել հեռուստառադիոընկերության տվյալ հաղորդաշարի գործունեությունը, չեղյալ հայտարարել տրված արտոնագիրը (լիցենզիան)։<p><p style="text-align: justify;">2010թ. մայիսի 18-ին ՀՀ Ազգային Ժողովն ընդունել է «ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «ՀՀ Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Այս փոփոխություններով զրպարտությունը և վիրավորանքը ապաքրեականացվել է, որը դրական քայլ է, սակայն կան մտահոգություններ մասնավորապես Քաղաքացիական և Քրեական օրենսգրքերում «զրպարտություն» և «սուտ մատնություն» հասկացությունների սահմանման անհստակության, փոխհատուցման մեծ չափերի հետ կապված։ <p><p style="text-align: justify;">Խոսքի և արտահայտման ազատության գծով ՄԱԿ-ի հատուկ հանձնակատարը և ԵԱՀԿ լրատվության ազատության գծով ներկայացուցիչը իրենց կողմից ընդունված Խոսքի ազատության աջակցությանն ուղղված միջազգային մեխանիզմների վերաբերյալ համատեղ հայտարարությամբ 2000թ-ին ամրագրել են, որ տուգանքի չափերը չպետք է չափազանց մեծ լինեն, որպեսզի բացասական ազդեցություն չունենան խոսքի և արտահայտման ազատության, ինչպես նաև տեղեկություններ և գաղափարներ փնտրելու,ստանալու, տարածելու ազատությունների վրա։ <p><p style="text-align: justify;">Բացի օրենսդրական ձևակերպումներին առնչվող խնդիրներին, կան նաև խնդիրներ օրենքի պրակտիկ կիրառման հետ կապված, մասնավորապես դատավորները միշտ չէ, որ միջազգային չափանիշներին համապատասխան են կիրառում այս օրենսդրությունը՝ հաշվի առնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կայացված նախադեպային որոշումները։<p><p style="text-align: justify;">Օրենսդրական փոփոխություններից հետո դատական հայցերի աճ նկատվեց լրատվամիջոցների դեմ վիրավորանքի եւ զրպարտության համար:<p><p style="text-align: justify;">Գրեթե բոլոր դատական հայցերում, որտեղ հայցվորները պետական պաշտոնյաներ են, պահանջում են փոխհատուցման առավելագույն չափը:<p><p style="text-align: justify;">Վիրավորանքի եւ զրպարտության հոդվածով առաջին վճիռը կայացվեց 2011 թվականի սկզբին: Դատարանը վճռեց, որ «Հայկական ժամանակ» օրաթերթը պատգամավորներ Սամվել Ալեքսանյանի, Լեւոն Սարգսյանի եւ Ռուբեն Հայրապետյանի պատվին եւ գործարար համբավին հասցված վնասի համար յուրաքանչյուրին որպես փոխհատուցում պետք է վճարի 2 մլն 44000 դրամ։<p><p style="text-align: justify;">Հետագայում մեկ այլ որոշում ընդունվեց «Հրապարակ» օրաթերթի դեմ' արգելանք դնել լրատվամիջոցի դրամական միջոցների վրա: Արգելանք կիրառելու միջնորդությունը արել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը, ով վիրավորանքի եւ զրպարտության հոդվածներով գործ է հարուցել թերթի դեմ: Ավելի ուշ դատարանը բավարարեց արգելանքը հանելու միջնորդությունը լրատվամիջոցների բարձրացրած աղմուկի շնորհիվ:<p><p style="text-align: justify;">Դատական գործը դեռ ընթացքի մեջ է։ Ռոբերտ Քոչարյանը «Հրապարակ» թերթից պահանջում է հերքում եւ 6 մլն դրամ փոխհատուցում: ՀՀ երկրորդ նախագահի ընտանիքը նույնքան գումար էր պահանջել «Ժամանակ» թերթից իրենց ընտանիքի պատիվը, արժանապատվությունը եւ բարի համբավը արատավորելու համար:<p><p style="text-align: justify;">«Հանրապետական» կուսակցության պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ «Երկիր» օրաթերթի՝ իր պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը արատավորելու համար եւ պահանջում է 3 մլն 568 000 դրամ: Թերթում տպագրված հոդվածի համաձայն' Արզաքանցյանն ազատ ժամանակն անցկացնում էր խաղատներում:<p><p style="text-align: justify;">2010թ.-ի մայիսի 3-ին Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է աշխարհում մամուլի ազատության վիճակի վերաբերյալ զեկույցը, որի համաձայն Հայաստանը շարունակում է գտնվել անազատ մամուլ ունեցող երկրների շարքում:<p><p style="text-align: justify;">[1] «Հայաստանում ԵՀՔ-ի իրականացումը 2010թ.-ին. Գործընկերություն հանուն բաց հասարակության տեսակետը» 2010թ., էջ 41

>>

  • Տեղի ունեցավ «Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությունը

    28.09.2012 | Նորություններ
    Ոսկե բանալին, որպես բաց և լավ աշխատանքի խորհրդանիշ, շնորհվեց վեց անձանց և կազմակերպությունների, իսկ փակ և վատ աշխատանքի խորհրդանիշ «ժանգոտ կողպեքն» այս տարի չգտավ իր հասցեատիրոջը։ «Եթե հաջորդ տարի էլ նույն պատկերը կրկնվի, ուրեմն մենք կարող ենք հաստատապես արձանագրել, որ Հայաստանում կա առաջընթաց տեղեկատվության ազատության ոլորտում»,– ասում է «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» նախագահ Շուշան Դոյդոյանը։

  • Արթուր Գրիգորյանը կդիմի ոչ թե ՄԻԵԴ, այլ՝ Մարդու իրավունքների կոմիտե

    11.09.2012 | Տեսանկյուն
    Փաստաբան Արթուր Գրիգորյանը, «Հրապարակի» կայքում գրված մեկնաբանությունների դեմ հայցերով ներպետական բոլոր դատական ատյանները սպառելուց և պարտվելուց հետո չի դիմելու Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

  • ՀՔԾ-ն երեք ամսում չի գտել լրագրողների աշխատանքը խոչընդոտողներին

    25.07.2012 | Նորություններ
    Հունիսի 7-ից Հատուկ քննչական ծառայությունը միացրել և մեկ վարույթում է քննում մայիսին կայացած խորհրդարանական ընտրությունների օրը լրագրողների մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու հիմքերով հարուցված երեք քրեական գործերը: Իսկ Էրեբունու քննչական ծառայությունը կարճել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու հիմքով հարուցված քրգործը:

  • Մայիսի 6–ին լրագրողների աշխատանքին խոչընդոտելու գործերով մեղադրյալներ չկան

    22.06.2012 | Նորություններ
    ՀՀ ազգային ժողովի ընտրությունների օրը Գյումրիում լրագրողների աշխատանքին խոչընդոտելու դեպքերի առթիվ հարուցված 3 քրեական գործերով մինչ օրս կասկածյալներ կամ ձերբակալվածներ չկան, ոչ ոքի մեղադրանք չի առաջադրվել. այս մասին www.hra.am–ի գրավոր հարցմանը պատասխանել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը։

  • Մեկ ու կես ամսվա ընթացքում մեղադրանք չի առաջադրվել

    22.06.2012 | Նորություններ
    ԱԺ ընտրությունների օրը`մայիսի 6–ին, «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Էլինա Չիլինգարյանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով մեղադրանք չի առաջադրվել:

  • ԶԼՄ-ների դեմ նոր հայցեր վարույթ չեն ընդունվել

    19.06.2012 | Տեսանկյուն
    Ինչպես կանխատեսում էին փորձագետները, զանգվածային լրատվամիջոցների դեմ սկսված՝ վիրավորանքի և զրպարտության հիմքով աննախադեպ դատական արշավն աստիճանաբար հանդարտվեց: Իրավիճակը մեղմացավ Սահմանադրական դատարանի կողմից ընդունված որոշումից հետո: Փորձագետները հույս ունեն, որ վերջերս ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից կայացված երկու որոշումները վերջնականապես կհաստակեցնեն Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի տարընթերցումները:

  • Վճռաբեկ դատարանը բավարարեց կրոնական կազմակերպության ներկայացուցչի բողոքը

    12.06.2012 | Նորություններ
    Հունիսի 8-ին ՀՀ վճռաբեկ դատարանը բավարարել է Սևանի Ավետարանական եկեղեցու առաջնորդ Վլադիմիր Բաղդասարյանի և նրա պաշտպանների վճռաբեկ բողոքները: Դատարանը որոշել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2011թ. դեկտեմբերի 12-ի որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության:

  • Պետդեպարտամենտի 2011թ. զեկույցը՝ մարդու իրավունքների վերաբերյալ

    25.05.2012 | Տեսանկյուն
    Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը մայիսի 24–ին հրապարակել է մարդու իրավունքների 2011թ. զեկույցը։ «Մարդու իրավունքների ամենաէական խնդիրները վերաբերել են իշխանությունն ընտրությամբ փոխելուն, խոսքի և մամուլի ազատությանը, ինչպես նաև դատական անկախ համակարգ չունենալու հետ»,– ասված է զեկույցում։

  • Նախընտրական քարոզարշավի լուսաբանումը՝ ըստ դիտարկումների

    23.05.2012 | Նորություններ
    Մայիսի 23-ին երեք կազմակերպություններ համատեղ ամփոփեցին իրենց կողմից իրականացրած նախընտրական քարոզչության լուսաբանման դիտարկումները: «Ինձ մոտ այն տպավորությունն էր ստեղծվում, որ նույն կենտրոնից, որտեղից որ սովորաբար ղեկավարվում են մեր հեռուստաընկերությունները, կարծես հրահանգ էր եղել, որ պիտի հավասարակշիռ լուսաբանում լինի»,- ամփոփելով նախընտրական մոնիթորինգի արդյունքները՝ մայիսի 23-ին այս տեսակետը հայտնեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) նախագահ Աշոտ Մելիքյանը:

  • Նախորդ
  • Հաջորդ