Խոսքի/արտահայտվելու ազատություն

Իրավիճակը Հայաստանում

<p style="text-align: justify;">ՀՀ սահմանադրության 27-րդ հոդվածը ամրագրում է, որ յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից:<p><p style="text-align: justify;">2010 թվականի հունիսին ԱԺ-ն փոփոխություններ և լրացումներ է կատարել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում, ինչը խիստ քննադատության է արժանացել տեղական և միջազգային մի շարք կազմակերպությունների կողմից: Նրանք մասնավորապես ընդգծել են թվային հեռարձակման ոչ պետական օպերատորների հիմնադրման եւ գործունեության իրավական հիմքերի, դրանից բխող լիցենզավորման գործընթացների կարգավորման բացակայության, ինչպես նաեւ լիցենզիա տրամադրող մարմնի՝ կառավարությունից ոչ անկախ լինելու հանգամանքը:<p><p style="text-align: justify;">Այս օրինագծի ընդունումով 2011 թվականից մայրաքաղաքում հեռարձակվող հեռուստաալիքների թիվը 22-ից կրճատվեց 18-ի, ինչը վտանգեց հեռուստաեթերի բազմազանությունը:<p><p style="text-align: justify;">2010թ. հուլիսի 20-ին եւ 27-ին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը (ՀՌԱՀ) հայտարարեց ՀՀ տարածքում թվային հեռարձակման ցանցի միջոցով եթերային հեռարձակում իրականացնելու հեռուստահեռարձակողների լիցենզավորման մրցույթներ: Ընդհանուր առմամբ հայտարարվել էր 25 մրցույթ: Այդ մրցույթների արդյունքներն ամփոփվեցին 2010 թվականի դեկտեմբերի 16 -ին եւ 23-ին: Հեռարձակման լիցենզիա չստացան «Ա1+», «ԳԱԼԱ» (Գյումրի) եւ «ԱԼՄ» հեռուստաընկերությունները:<p><p style="text-align: justify;">Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամների կեսին ընտրում է Ազգային Ժողովը, իսկ մյուս կեսին նշանակում է ՀՀ Նախագահը («Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենք» հոդ. 38): Հաշվի առնելով ՀՀ Ազգային Ժողովի ներկայիս կազմը և Հայաստանում ձևավորված քաղաքական ավանդույթները, ՀՀ Նախագահը և խորհրդարանական մեծամասնությունը ներկայացնում են նույն կոալիցիան, ինչը թույլ է տալիս իշխանություններին կարգավորող մարմինը ձևավորել իրենց հայեցողությամբ[1]: ՀՌԱՀ- ն կարող է, ի թիվս այլ գործառույթների, կասեցնել հեռուստառադիոընկերության տվյալ հաղորդաշարի գործունեությունը, չեղյալ հայտարարել տրված արտոնագիրը (լիցենզիան)։<p><p style="text-align: justify;">2010թ. մայիսի 18-ին ՀՀ Ազգային Ժողովն ընդունել է «ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «ՀՀ Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Այս փոփոխություններով զրպարտությունը և վիրավորանքը ապաքրեականացվել է, որը դրական քայլ է, սակայն կան մտահոգություններ մասնավորապես Քաղաքացիական և Քրեական օրենսգրքերում «զրպարտություն» և «սուտ մատնություն» հասկացությունների սահմանման անհստակության, փոխհատուցման մեծ չափերի հետ կապված։ <p><p style="text-align: justify;">Խոսքի և արտահայտման ազատության գծով ՄԱԿ-ի հատուկ հանձնակատարը և ԵԱՀԿ լրատվության ազատության գծով ներկայացուցիչը իրենց կողմից ընդունված Խոսքի ազատության աջակցությանն ուղղված միջազգային մեխանիզմների վերաբերյալ համատեղ հայտարարությամբ 2000թ-ին ամրագրել են, որ տուգանքի չափերը չպետք է չափազանց մեծ լինեն, որպեսզի բացասական ազդեցություն չունենան խոսքի և արտահայտման ազատության, ինչպես նաև տեղեկություններ և գաղափարներ փնտրելու,ստանալու, տարածելու ազատությունների վրա։ <p><p style="text-align: justify;">Բացի օրենսդրական ձևակերպումներին առնչվող խնդիրներին, կան նաև խնդիրներ օրենքի պրակտիկ կիրառման հետ կապված, մասնավորապես դատավորները միշտ չէ, որ միջազգային չափանիշներին համապատասխան են կիրառում այս օրենսդրությունը՝ հաշվի առնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կայացված նախադեպային որոշումները։<p><p style="text-align: justify;">Օրենսդրական փոփոխություններից հետո դատական հայցերի աճ նկատվեց լրատվամիջոցների դեմ վիրավորանքի եւ զրպարտության համար:<p><p style="text-align: justify;">Գրեթե բոլոր դատական հայցերում, որտեղ հայցվորները պետական պաշտոնյաներ են, պահանջում են փոխհատուցման առավելագույն չափը:<p><p style="text-align: justify;">Վիրավորանքի եւ զրպարտության հոդվածով առաջին վճիռը կայացվեց 2011 թվականի սկզբին: Դատարանը վճռեց, որ «Հայկական ժամանակ» օրաթերթը պատգամավորներ Սամվել Ալեքսանյանի, Լեւոն Սարգսյանի եւ Ռուբեն Հայրապետյանի պատվին եւ գործարար համբավին հասցված վնասի համար յուրաքանչյուրին որպես փոխհատուցում պետք է վճարի 2 մլն 44000 դրամ։<p><p style="text-align: justify;">Հետագայում մեկ այլ որոշում ընդունվեց «Հրապարակ» օրաթերթի դեմ' արգելանք դնել լրատվամիջոցի դրամական միջոցների վրա: Արգելանք կիրառելու միջնորդությունը արել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը, ով վիրավորանքի եւ զրպարտության հոդվածներով գործ է հարուցել թերթի դեմ: Ավելի ուշ դատարանը բավարարեց արգելանքը հանելու միջնորդությունը լրատվամիջոցների բարձրացրած աղմուկի շնորհիվ:<p><p style="text-align: justify;">Դատական գործը դեռ ընթացքի մեջ է։ Ռոբերտ Քոչարյանը «Հրապարակ» թերթից պահանջում է հերքում եւ 6 մլն դրամ փոխհատուցում: ՀՀ երկրորդ նախագահի ընտանիքը նույնքան գումար էր պահանջել «Ժամանակ» թերթից իրենց ընտանիքի պատիվը, արժանապատվությունը եւ բարի համբավը արատավորելու համար:<p><p style="text-align: justify;">«Հանրապետական» կուսակցության պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ «Երկիր» օրաթերթի՝ իր պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը արատավորելու համար եւ պահանջում է 3 մլն 568 000 դրամ: Թերթում տպագրված հոդվածի համաձայն' Արզաքանցյանն ազատ ժամանակն անցկացնում էր խաղատներում:<p><p style="text-align: justify;">2010թ.-ի մայիսի 3-ին Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է աշխարհում մամուլի ազատության վիճակի վերաբերյալ զեկույցը, որի համաձայն Հայաստանը շարունակում է գտնվել անազատ մամուլ ունեցող երկրների շարքում:<p><p style="text-align: justify;">[1] «Հայաստանում ԵՀՔ-ի իրականացումը 2010թ.-ին. Գործընկերություն հանուն բաց հասարակության տեսակետը» 2010թ., էջ 41

>>

  • «Երկիր մեդիա»-ն և «Կենտրոն»–ը պատասխանատվության չենթարկվեցին

    18.05.2012 | Նորություններ
    Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը մայիսի 18-ին կայացած նիստում կարճեց «Երկիր մեդիա» և «Կենտրոն» հեռուստաընկերությունների դեմ բացված վարչական վարույթը: Նիստի ավարտից հետո ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը լրագրողներին մեկնաբանեց, որ այս պարագայում հեռուստաընկերությունների համար խնդրահարույց է ոչ այնքան տուգանքի չափը, այլ՝ տույժերի քանակը, քանի որ դա կարող է հանգեցնել հեռուստաընկերության լիցենզիայի դադարեցմանը:

  • Խոչընդոտել են ԶԼՄ-ների աշխատանքին. հարուցված է 4 քրեական գործ

    16.05.2012 | Տեսանկյուն
    ՀՀ գլխավոր դատախազության տվյալներով՝ ընտրությունների օրը՝ մայիսի 6–ին, լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու հիմքերով մինչ օրս հարուցվել է 4 քրեական գործ, որոնց նախաքննությունը դեռ շարունակվում է: Եւս մեկ միջադեպի վերաբերյալ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: Գրանցված միջադեպերից 4-ը տեղի են ունեցել Գյումրի քաղաքի ընտրատեղամասերում:

  • Տուգանել են 1 միլիոն դրամով՝ լռության օրվա կանոնները խախտելու համար

    11.05.2012 | Նորություններ
    Ընտրությունների օրը քարոզչական բնույթի տեսանյութ հեռարձակելու համար «Կենտրոն» հեռուստաընկերության վերադաս «Մուլտի Մեդիա- կենտրոն թիվի» փակ բաժնետիրական ընկերությունն այսօր տուգանվեց 1 միլիոն դրամով Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) կողմից:

  • Քարոզարշավի լուսաբանման խնդիրները. ԵՄԱ-ն ամփոփել է մոնիթորինգի արդյունքները

    08.05.2012 | Նորություններ
    Երևանի մամուլի ակումբը հրապարակել է Հայաստանի հեռարձակվող ԶԼՄ-ների կողմից մայիսի 6-ի ԱԺ ընտրությունների լուսաբանման մոնիթորինգի վերջնական արդյունքները: Ամփոփելով նախընտրական քարոզարշավի լուսաբանումը՝ կազմակերպությունը արձանագրել է, որ հեռարձակող լրատվամիջոցները գործել են հավասարակշռված և հնարավորություն են տվել քաղաքական ուժերին իրենց ծրագրերն ու դիրքորոշումը ընտրազանգվածին ներկայացնելու համար: Սա չեն ժխտում նաև կուսակցությունները:

  • Իշխանյանի գործով քրեական գործ չի հարուցվելու

    27.04.2012 | Նորություններ
    «Ուվալնյատի օրը» գրքի պատմվածքների բովանդակության համար Հովհաննես Իշխանյանի դեմ քրեական գործի հարուցումը մերժվել է Երևան քաղաքի Մաշտոցի քննչական բաժնի կողմից: Որոշվել է, որ այս գործում հանցագործության դեպք չկա և հանցակազմը բացակայում է: Այս մասին ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացրել են Մարդու իրավունքների պաշտպանին՝ ի պատասխան վերջինիս հարցման:

  • Քարոզարշավի լուսաբանումն ավելի հավասարակշռված է դարձել

    26.04.2012 | Նորություններ
    Երևանի մամուլի ակումբը հրապարակել է նախընտրական քարոզարշավի մոնիտորինգի հերթական տասնօրյակի (ապրիլի 8-17) արդյունքները: Այս ընթացքում ավելի շատ լուսաբանվել է «ՀՀԿ»–ի, «ԲՀԿ»-ի և «ՀՅԴ»-ի գործունեությունը, վերջին եռյակում են՝ Հայաստանի դեմոկրատական, Հայաստանի կոմունիստական և «Միավորված հայեր» կուսակցությունները: Հիշեցնենք, որ մոնիթորինգն իրականացվում է մարտ ամսից և դիտարկվում են Հանրային հեռուստատեսության Առաջին ալիքը, «Արմենիա», «Երկիր մեդիա», «Կենտրոն», Հ2, «Շանթ», «Շողակաթ», «Արմնյուզ» հեռուստաալիքները և Հայաստանի հանրային ռադիոն:

  • Արթուր Գրիգորյանը «Հրապարակի» գործով դիմել է ՀՀ վճռաբեկ դատարան

    26.04.2012 | Նորություններ
    Փաստաբան Արթուր Գրիգորյանը դիմել է Վճռաբեկ դատարան՝ բողոքարկելով ՀՀ վերաքննիչ դատարանի կողմից իրենց բողոքը վարույթ չընդունելու որոշումը:Այս մասին www.hra.am–ին փոխանցեց Գրիգորյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: ՀՀ վճռաբեկ դատարանը որոշում կկայացնի մեկ ամսվա ընթացքում։

  • Քննչականի պարզաբանումը հակասում է ՀՀ սահմանադրությանը

    25.04.2012 | Նորություններ
    Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը քաղաքացի Երվանդ Կարապետյանին բերման ենթարկելու ու Նորքի հոգեբուժարան տանելու վերաբերյալ ներկայացրել է ՀՀ սահմանադրությանը և օրենսդրությանը հակասող պարզաբանում: Հիշեցնենք, որ մարտի 30-ին ՀՀ քաղաքացի Երվանդ Կարապետյանին բերման էին ենթարկել ոստիկանության Նորք–Մարաշ բաժանմունք Հանրային հեռուստաընկերության գործունեության դեմ բողոքի ակցիա իրականացնելու համար։

  • ԶԼՄ–ների դեմ հայցերը քչացել են, փոխհատուցման գումարները՝ կրճատվել

    11.04.2012 | Նորություններ
    Զրպարտության և վիրավորանքի վերաբերյալ դատական պրակտիկան զարգանում է դրական ուղղությամբ. այս եզրակացությանն է եկել «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան ՀԿ-ն իր կատարած մոնիտորինգի արդյունքում:

  • Նախորդ
  • Հաջորդ