Արթուր Գրիգորյան vs «Հրապարակ»

Գործի նկարագրությունը

«Արթուր Գրիգորյանն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի» գործով դատաքննությունն ավարտվեց:Մարտի 7-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ. Խանդանյանը կհրապարակի վճիռը։

Գործի նկարագրությունը

Փաստաբան Արթուր Գրիգորյանը, վիրավորվելով «Հրապարակ» թերթի էլեկտրոնային կայքում՝ hraparak.am-ում դեռևս օգոստոսին տեղադրված հոդվածի տակ երկու ընթերցողների թողած մեկնաբանություններից, իր պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար 18 միլիոն դրամ փոխհատուցում ստանալու պահանջով դիմել է դատարան ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի:

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանը նախ որոշեց «Հրապարակ» օրաթերթի դրամական միջոցների վրա արգելանք դնել, բայց հաջորդ օրը՝ նոյեմբերի 8-ին, փոխեց իր որոշումը՝ այն փոխարինելով գույքի վրա կալանք դնելու որոշմամբ:

Մեկնաբանությունների մեջ քաղաքացիներից մեկը գրել էր, կորցրել է մի գործով բողոքարկելու իրավունքը փաստաբան Արթուր Գրիգորյանի կողմից բողոքը ուշացնելու պատճառով, մեկ այլ քաղաքացի գրել էր, որ փաստաբանը 600 հազար դրամ է վերցրել իրենից և հարցը փորձել է միջնորդություններով լուծել:

Դատական նիստերին զուգահեռ ՀՀ սահմանադրական դատարանը (ՍԴ) նոյեմբերի 15-ին քննեց ՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյանի դիմումը, որով նա խնդրում էր Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածը (Պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգը և պայմանները) հակասահմանադրական ճանաչել:

ՍԴ-ն այն հակասահմանադրական չճանաչեց, ուղղակի իր որոշման մեջ ամրագրեց մի շարք կարևոր իրավական մեկնաբանություններ, որոնցից մեկն էլ վերաբերում է վնասի փոխհատուցման իրավաչափությանը, որը որոշելիս պատասխանողի սահմանափակ միջոցները պետք է դիտվեն որպես գործոն, հաշվի առնվի պատասխանողի եկամուտների չափը, չսահմանվի պատասխանողի համար անհամաչափ ծանր նյութական բեռ, որը վճռորոշ բացասական ֆինանսական ազդեցություն կունենա վերջինիս գործունեության համար՝ ընդհուպ մինչև սնանկության հասցնելը:

Այս որոշումը հաշվի առնելով Գրիգորյանի փաստաբան Աթանեսյանը ժամանակ խնդրեց դատարանից իրենց հայցադիմումը ՍԴ որոշմանը համապատասխանեցնելու համար՝ հետագայում հայտարարելով, որ օրաթերթին սնանկացման չենթարկելու համար առաջարկում է պատասխանողից բռնագանձել 18 միլիոն դրամը՝ ամսական 250 հազար ՀՀ դրամի չափով։

2012թ. հունվարի 13-ին ավարտվեց «Արթուր Գրիգորյանն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի» գործով դատական նիստիերի նախապատրաստական մասը, և գործը մտավ դատաքննության փուլ։

Դատավոր Խանդանյանը որոշեց, որ մեկնաբանությունների իրականությանը համապատասխանելը պետք է ապացուցի «Հրապարակ» օրաթերթը, իսկ հայցվոր կողմը պետք է ապացուցի, որ այդ հրապարակումների հետևանքով վնաս է կրել։

Փետրվարի 24-ին կողմերը ներկայացրեցին իրենց ապացույցները. դատաքննությունն ավարտվեց: Մարտի 7-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ. Խանդանյանը կհրապարակի վճիռը։

  • Արթուր Գրիգորյանը «Հրապարակի» գործով դիմել է ՀՀ վճռաբեկ դատարան

    26.04.2012 | Նորություններ
    Փաստաբան Արթուր Գրիգորյանը դիմել է Վճռաբեկ դատարան՝ բողոքարկելով ՀՀ վերաքննիչ դատարանի կողմից իրենց բողոքը վարույթ չընդունելու որոշումը:Այս մասին www.hra.am–ին փոխանցեց Գրիգորյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: ՀՀ վճռաբեկ դատարանը որոշում կկայացնի մեկ ամսվա ընթացքում։

  • Ընթերցողի կարծիքի համար պատասխանատո՞ւ է լրատվամիջոցը. դատական վճիռը՝ մարտի 7–ին

    24.02.2012 | Նորություններ
    Փետրվարի 24–ին ավարտվեց «Արթուր Գրիգորյանն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի» գործով դատաքննությունը։ Մարտի 7–ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ. Խանդանյանը կհրապարակի վճիռը։ Այս գործով վճիռը կարող է ունենալ նախադեպային նշանակություն. սա առաջին դատական գործն է Հայաստանում, երբ լրատվամիջոցի դեմ հայց է ներկայացվում ընթերցողների մեկնաբանություններն օրաթերթում հրապարակելու համար։

  • «Հրապարակը» կապացուցի մեկնաբանությունների իսկությունը, Ա. Գրիգորյանը՝ իր կրած վնասը

    13.01.2012 | Նորություններ
    Այսօր ավարտվեց «Արթուր Գրիգորյանն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի» գործով նախապատրաստական մասը, և գործը մտավ դատաքննության փուլ։ Դատավոր Խանդանյանը որոշեց, որ մեկնաբանությունների իրականությանը համապատասխանելը պետք է ապացուցի «Հրապարակ» օրաթերթը, իսկ հայցվոր կողմը պետք է ապացուցի, որ այդ հրապարակումների հետևանքով վնաս է կրել։

  • Կարգապահական վարույթներից մեկը կարճվեց

    10.01.2012 | Նորություններ
    ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը կարճել է փաստաբան Արթուր Գրիգորյանի դեմ հարուցված կարգապահական վարույթներից մեկը: ՀՀ փաստաբանների պալատի նախագահի ավագ խորհրդական Ժորա Խաչատրյանը www.hra.am -ին հաղորդեց, որ իրենք ստացել են փաստաբան Արթուր Գրիգորյանի գործունեությանը վերաբերող 3 դիմում, որոնցից մեկն են կարճել, իսկ մյուս երկուսը դեռ գտնվում են ընթացքի մեջ: Պալատը երեք օր հետո կհրապարակի, թե ինչ հիմքով է կարճել առաջին վարույթը:

  • 2011թ.՝ լրատվամիջոցների դեմ դատական գործերի տարի

    27.12.2011 | Տեսանկյուն
    Այս տարի լրատվամիջոցների դեմ զրպարտության և վիրավորանքի մեղադրանքով երեք տասնյակից ավելի դատական գործեր հարուցվեցին, ստեղծվեց Տեղեկատվական վեճերի խորհուրդ և Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանը մեկնաբանեց Քաղաքացիական օրենսգրքի զրպարտության և վիրավորանքի մասին հոդվածը։ Լրատվամիջոցների դեմ հայցերը ներկայացվել են ոչ միայն հերքման պահանջով, այլ նաև նյութական փոխհատուցման՝ հիմնականում օրենքով նախատեսված առավելագույն սահմանաչափով (3մլն ՀՀ դրամ), շատ դեպքերում այս գումարին ավելանում է նաև հայցվորի փաստաբանի վճարը՝ առնվազն կես միլիոնի չափով: Նյութական փոխհատուցման այսպիսի տարբերակը հարցականի տակ է դնում լրատվամիջոցի գործունեությունը՝ հաշվի առնելով հայաստանյան մեդիա շուկան և տպագիր լրատմավիջոցների ֆինանսական հնարավորությունները:

  • Կարգապահական վարույթ՝ փաստաբան Արթուր Գրիգորյանի նկատմամբ

    22.11.2011 | Նորություններ
    ՀՀ փաստաբանների պալատը կարգապահական վարույթ է հարուցել փաստաբան Արթուր Գրիգորյանի նկատմամբ, ով «Հրապարակ» թերթից պահանջում է 18միլիոն դրամ փոխհատուցում ընթերցողների մեկնաբանությունների տեսքով իրեն վարկաբեկող ու վիրավորական արտահայտությունները հրապարակելու համար:

  • Դատական նիստը հետաձգվեց 1 ամսով. օրաթերթը դատարանում է ընթերցողի կարծիքը հրապարակելու համար

    16.11.2011 | Նորություններ
    Փաստաբան Արթուր Գրիգորյանն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի» գործով դատական նիստը հետաձգվել է մեկ ամսով։Փաստաբանը օրաթերթից 18 միլիոն դրամ է պահանջում. «Մենք չենք ասում հիմա վճարեն, կվճարեն այնքան ժամանակում, որքանում կկարողանան, որքանում իրավաչափ կլինի»։

  • Դատարանը մեկ օրում փոխեց որոշումը

    08.11.2011 | Նորություններ
    Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը այսօր փոխեց «Հրապարակ» օրաթերթի դրամական միջոցների վրա արգելանք դնելու որոշումը՝ այն փոխարինելով գույքի վրա կալանք դնելու որոշմամբ: Թերթի խմբագրությունը արդեն չի զարմանում լրատվամիջոցի նկատմամաբ կիրառվող աննախադեպ որոշումներից ու դրանց վերանայումներից:

  • Եվրոպական դատարանը հետմահու բավարարեց Աշոտ Հարությունյանի հայցը ընդդեմ Հայաստանի Հանրապետության

    17.06.2010 | Նորություններ
    Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երեքշաբթի օրը բավարարեց 58-ամյա Աշոտ Հարությունյանի գանգատը Հայաստանի դեմ: Բազմաթիվ հիվանդություններով տառապող Հարությունյանը պատժի ժամկետը լրանալուց 1 տարի առաջ մահացել է կալանավայրում՝ 2009-ի հունվարին:

  • Հաջորդ