Սեփականության իրավունք

Իրավիճակը Հայաստանում

Վերջին տասը տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում բավականին լայն կիրառություն է ստացել «պետության կարիքների զոհեր» արտահայտությունը: Այս ալիքը սկսվեց Հյուսիսային պողոտայի գործերից: Կարելի է փաստել, որ անկախ Հայաստանում այն  առաջին զանգվածային սեփականազրկման գործընթացն էր հասարակության և պետության կարիքների անվան տակ:

Այդ աղմկահարույց գործընթացին հաջորդեցին մի շարք օրենսդրական փոփոխություններ: Մասնավորապես, ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից 18.04.2006թ. թիվ ՍԴՈ-630 որոշմամբ ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվեց ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 218-րդ հոդվածը, ընդունվեց և 2006թ., դեկտեմբերի 30-ին ուժի մեջ մտավ «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքը:

ՀՀ Սահմանադրական դատարանը, 14 հուլիսի 2009թ. թիվ ՍԴՈ-815 որոշմամբ կրկին ընդգծեց, որ գերակա հանրային շահի առկայությունն այն պայմանն է, որի պարագայում հնարավոր է դառնում սեփականության օտարումը պետության և հասարակության կարիքների համար: Սահմանադրական դատարանը ընդգծեց, որ դատարանը պարտավոր է պատասխան տալ  հետևյալ հարցերին. նախ' տվյալ սեփականության օտարման առնչությամբ առկա է հասարակության և պետության կարիքը, թե' ոչ, երկրորդ' այդ կարիքը պայմանավորված է միայն բացառիկ' գերակա հանրային շահով, թե' ոչ: Այդ հարցերի պատասխանների դեպքում կարող է հետագա գործընթացն օրենքով նախատեսված շարունակությունն  ունենալ:

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիան հռչակում է, որ յուրաքանչյուր ոք ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք և ոչ ոքի չի կարելի զրկել սեփական գույքից, բացառությամբ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով: Եվրոպական դատարանը սեփականության իրավունքից զրկելու գործընթացը դիտարկում է մի քանի տեսանկյունից՝ հաջորդաբար կիրառելով այդ չափանիշները:

Առաջին հերթին պետք է բավարարված լինի օրինականության պահանջը, այսինքն՝ անձը կարող է զրկվել սեփականության իրավունքից «այն պայմաններով, որոնք սահմանված են օրենքով», իսկ այս պայմանը ենթադրում է պատշաճ մակարդակի մատչելի, բավարար հստակ և կանխատեսելի ներպետական իրավունքի նորմերի առկայություն և համապատասխանություն: Այնուհետև Եվրոպական դատարանը գնահատում է գերակա հանրային շահի առկայության խնդիրը և արդարացի հավասարակշռության պահպանման պահանջը, որի ներքո քննարկվում է, թե արդյոք անձի վրա չի դրվել անհամաչափ մեծ բեռ:

«Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքով փորձ է կատարվել սահմանել՝ գերակա հանրային շահը ինչ նպատակներ կարող է հետապնդել' տալով բավականին ընդգրկուն մեկնաբանություն, ինչը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր դեպք ներառել այդ հասկացության ներքո: Գերակա հանրային շահը կարող է հետապնդել պետության պաշտպանության, պետության և հասարակության անվտանգության ապահովման, կրթության, առողջության սպորտի զարգացման ապահովման և այլ նպատակներ:

Սակայն յուրաքանչյուր դեպքում ձեռքբերվող սեփականությունը բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելով՝ պետությունը պետք է հիմնավորի, որ այդ շահը օտարվող սեփականության սեփականատերերի շահից գերակայող է և նպատակի իրագործումն անհնար է առանց կոնկրետ սեփականության ձեռքբերման: Ընդ որում, եթե ձեռք է բերվում մի քանի սեփականատերերի գույք, ապա այդ հիմնավորումը պետք է տրվի նրանցից յուրաքանչյուրի գույքի ձեռքբերման կապակցությամբ:

Սակայն գործնականում հանրային և պետական շահի անվան տակ օտարվում են սեփականությունները ի շահ որևէ մասնավոր կազմակերպության կամ անհատի: Օրինակ, Արտավազ գյուղի մոտ 80 տոկոս սեփականատերերի սեփականությունը օտարվում է գործարան կառուցելու նպատակով, իսկ գործարանը պլանավորվում է  կառուցել 1300 հեկտար հողատարածքի վրա:

Կառավարության որոշմամբ՝ տարածքը գերակա հանրային շահ ճանաչելուց հետո ձեռք բերողը պարտավոր է իրականացնել մի շարք գործընթացներ: «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 10-րդ, 12-րդ, 13-րդ հոդվածներով սահմանված ժամկետում պետք է պայմանագրի նախագիծ ուղարկվի, այնուհետև՝ փոխհատուցման ենթակա գումարը դեպոզիտ մուծվի և դատարան հայց ներկայացվի օտարման պահանջով:

Նույն օրենքի 16-րդ հոդվածը սահմանում է. եթե ձեռքբերողը այդ գործողություններից որևէ մեկը օրենքով սահմանված ժամկետների խախտմամբ է կատարում, ապա  համարվում է, որ ձեռքբերողը հրաժարվում է տվյալ սեփականությունը ձեռք բերելուց, և տվյալ սեփականության մասով բացառիկ' գերակա հանրային շահ ճանաչելու մասին բոլոր իրավական փաստաթղթերը համարվում են անվավեր:

Կոտայքի մարզի Արտավազ և Սյունիքի մարզի Հալիձոր գյուղերի դեպքում օտարման գործընթացն իրականացվում է օրենքի կոպիտ խախտումներով: Նշված երկու դեպքում էլ սեփականատերերի մի մասին չի ուղարկվել կառավարության որոշումը, օտարման պայմանագրի նախագիծը, իսկ հայցադիմումը բոլոր սեփականատերերի մասով էլ օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ է ներկայացվել դատարան:

Կարծես, թե պարզ իրավիճակ է, խնդիրը ժամկետները հաշվելուն է հանգում, իսկ օրերը, ամիսները հաշվելի կատեգորիա են, սակայն դատական ատյաններում նույնիսկ պարզ թվաբանությունն է սխալ իրականացվում:

ՀՀ դատական ատյաններն աչք են փակում բոլոր տեսակի խախտումների վրա և  կայացնում են արդարադատության հետ որևէ ընդհանրություն չունեցող դատական ակտեր: Հայաստանի Հանրապետությունում հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման գործերով ձևավորված դատական պրակտիկան պարզապես ապշեցուցիչ է. չնայած թույլ տրված լուրջ ընթացակարգային և նյութական իրավունքի նորմերի խախտումներին, սեփականատիրոջ համար դրական ելք ունեցող դատական ակտ մինչ օրս գրեթե չկա:

Հայաստանի Հանրապետության դեմ ներկայացվել են բազմաթիվ դիմումներ Մարդու իրավունքների եվրոպական դատարան' սեփականության իրավունքից անօրինական զրկելու հետ կապված: Եվրոպական դատարանը մի շարք վճիռներով անդրադարձել է օգտագործման իրավունքը անօրինական դադարեցնելու խնդրին:

Երանոսյանը և այլոք ընդդեմ Հայաստանի (գանգատ 13916/06, վճիռ 20.07.2010թ.), Հովհաննիսյանն ու Շիրոյանն ընդդեմ Հայաստանի (գանգատ 5065/06, վճիռ 20.07.2010թ.), Մինասյանն ու Սեմերջյանն ընդդեմ Հայաստանի (գանգատ 27651/05, վճիռ 23.06.2009թ.) գործերով վճիռներում դատարանը գտել է, որ դիմումատուների օգտագործման իրավունքը դադարեցվել է կամայական' օրենքի հիման վրա, որը կիրառելի չէր տվյալ դեպքում:

Ընդհանրացնելով կարելի է փաստել, որ պետության և հասարակության կարիքների համար սեփականության օտարման դեպքերում Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքները կոպտորեն ոտնահարվում են և նույնիսկ ՀՀ սահմանադրական դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ակտերը չեն դրդում ՀՀ դատական ատյաններին իրականացնել արդարադատություն:

Մարիամ Ղուլյան

Լեգելատա իրավաբանական ընկերություն
գործընկեր, փաստաբան

  • Զրկված են ընտրելու իրավունքից

    04.05.2012 | Նորություններ
    «Պետական կարիքների զոհեր» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Բաղդասարյանը և նրա պես ևս 6 հոգի այս անգամ էլ զրկված են իրենց ընտրելու իրավունքից, քանի որ չունեն գրանցում:

  • Կոնդի խնդիրը՝ այդ ընտրատարածքի պատգամավորի թեկնածուների տեսանկյունից

    27.04.2012 | Տեսանկյուն
    Նախընտրական շրջանում Կենտրոն թաղամասի 9-րդ ընտրատարածքի ԱԺ պատգամավորության թեկնածուները հերթով գնում են Կոնդ՝ խոստանալով լուծել նրանց խնդիրները: Կոնդեցիներն ասում են, որ նախորդ ընտրություններից առաջ իրենց պատգամավորի տված խոստումները չիրականացան: Այս ընտրություններին ևս թեկնածուների խոստումները շատ են, բայց հավատը չկա՝ դրանց իրագործման։

  • «Ստոպ» ադրբեջանական ֆիլմերի ցուցադրությանը Վանաձորում էլ «ստոպ» ասացին

    18.04.2012 | Նորություններ
    «Ստոպ» ադրբեջանական ֆիլմերի փառատոնի շուրջ ստեղծված կրքերը չեն հանդարտվում: Խնդրի վերաբերյալ իրավական տեսանկյունից հայտարարություն է արել նաև Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:

  • «ՀՀ կառավարությունը խաբում է Եվրադատարանին». Սեդրակ Բաղդասարյան

    06.04.2012 | Տեսանկյուն
    «Պետական կարիքների զոհեր» հասարակական կազմակերպությունը պարզել է, թե իրականում ում են պատկանում այն բնակարանները, որոնք պետությունը Եվրադատարանի առջև պարտավորվել է որպես փոխհատուցում տրամադրել իրացված գոտու բնակիչներին: «Մեր ձեռքի տակ են այդ տների սեփականության վկայականների պատճեները, որոնք ձեռք ենք բերել կադաստրից: Սա ցույց է տալիս, որ ՀՀ կառավարությունը խաբում է Եվրադատարանին»,- www.hra.am -ին ասում կազմակերպության նախագահ Սեդրակ Բաղդասարյանը։

  • Կոնդի ճակատագիրն անհայտ է. կառուցապատողը չկա, քաղաքապետարանը պատասխանատվություն չի կրում

    22.03.2012 | Տեսանկյուն
    Կոնդի իրացման գործընթացի նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող Երևանի քաղաքապետարանը նամակով հայտնել է, որ Կոնդի բնակիչների հանդեպ որևէ պարտավորություն չունի. «Երևան համայնքը, որպես տեղական ինքնակառավարման մարմին, «Դաունթաուն Երևան» ՓԲ ընկերության և բնակիչների միջև կնքված պայմանագրերի երաշխավոր չի հանդիսանում և վերջինների հանդեպ որևէ պարտավորություն չունի»,- գրված է քաղաքապետարանի պատասխան նամակում: Կոնդի վերակառուցումն ավելի քան 20 տարի է ձախողվում է, իսկ կոնդեցիները շարունակում են ապրել մայրաքաղաքի կենտրոնում ծայրահեղ անմխիթար պայմաններում։

  • «Բացահայտելու ենք կառավարության որոշումների հիմքում ընկած ապօրինությունները». Զ.Փոստանջյան

    06.02.2012 | Նորություններ
    Եւս մեկ հանդիպում է լինելու ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հետ՝ քննարկելու Կառավարության 28.04.2011թ.-ի թիվ 627 որոշման շուրջ ստեղծված խնդիրները։ «Այս պահին միայն կարող եմ ասել, որ 627 որոշումը ընդունվել է թե՛ ազգային, թե՛ միջազգային օրենքների կոպիտ խախտմամբ: Մենք պահանջում ենք նաև այդ որոշմանը առնչվող մնացած փաստաթղթերը: Դրանց մասին մեր կարծիքը կհայտնենք դրանք ուսումնասիրելուց հետո»,-ասում է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

  • Քաջարան գյուղի պայքարը շարունակվելու է մինչև հաղթական ավարտ

    10.01.2012 | Նորություններ
    «Եթե շատ-շատերի համար Քաջարան գյուղը հանքավայր է, նորանոր միլիոններ դիզելու միջոց, ապա մեզ համար այն Հայրենիք է, որի շուրջ որևէ սակարկություն լինել չի կարող»,- ասում է Քաջարանի գյուղապետը՝ կոչ անելով բոլորին միանալ իրենց անզիջում պայքարին:

  • Սեփականության իրավունք. հին «վերքերին» գումարվում են նորերը

    26.12.2011 | Տեսանկյուն
    «2011թ. սեփականության ոլորտում դրական ոչ մի փոփոխություն չի կատարվել, ավելին ասեմ՝ այնպիսի զարգացումներ եղան, որոնք թարմացրեցին նախկին վերքերը»,- ասում է «Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահ Սեդրակ Բաղդասարյանը: 2011թ. Հայաստանին վերաբերող սեփականության իրավունքի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ)-ը կայացրեց 2 վճիռ և 5 որոշում: Երկու վճիռները եղել են Բյուզանդ փողոցի բնակիչների ուղարկած բողոքներով: «Ճիշտ է, վճիռները ուշ կայացվեցին, բայց ես ուզում եմ, որ մեր հասարակությունը գիտակցի, որ սեփականության, և ընդհանրապես իրավունքի համար պարտադիր պետք է պայքարել: Այսօր այս որոշումներն ու վճիռները ցույց են տալիս, որ չպետք է հուսալքվել: Իսկ այն մարդիկ, ովքեր նոր պիտի դիմեն, արդեն ստիպված չեն լինի սպասել 6 տարի»,- խորհուրդ է տալիս Բաղդասարյանը, ով Բյուզանդի փողոցի բնակիչների հետ սեփականության իր իրավունքը պաշտպանելու համար պայքարում է մոտ 7 տարի:

  • Հաջորդ