Սեփականության իրավունք

Իրավիճակը Հայաստանում

Վերջին տասը տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում բավականին լայն կիրառություն է ստացել «պետության կարիքների զոհեր» արտահայտությունը: Այս ալիքը սկսվեց Հյուսիսային պողոտայի գործերից: Կարելի է փաստել, որ անկախ Հայաստանում այն  առաջին զանգվածային սեփականազրկման գործընթացն էր հասարակության և պետության կարիքների անվան տակ:

Այդ աղմկահարույց գործընթացին հաջորդեցին մի շարք օրենսդրական փոփոխություններ: Մասնավորապես, ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից 18.04.2006թ. թիվ ՍԴՈ-630 որոշմամբ ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվեց ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 218-րդ հոդվածը, ընդունվեց և 2006թ., դեկտեմբերի 30-ին ուժի մեջ մտավ «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքը:

ՀՀ Սահմանադրական դատարանը, 14 հուլիսի 2009թ. թիվ ՍԴՈ-815 որոշմամբ կրկին ընդգծեց, որ գերակա հանրային շահի առկայությունն այն պայմանն է, որի պարագայում հնարավոր է դառնում սեփականության օտարումը պետության և հասարակության կարիքների համար: Սահմանադրական դատարանը ընդգծեց, որ դատարանը պարտավոր է պատասխան տալ  հետևյալ հարցերին. նախ' տվյալ սեփականության օտարման առնչությամբ առկա է հասարակության և պետության կարիքը, թե' ոչ, երկրորդ' այդ կարիքը պայմանավորված է միայն բացառիկ' գերակա հանրային շահով, թե' ոչ: Այդ հարցերի պատասխանների դեպքում կարող է հետագա գործընթացն օրենքով նախատեսված շարունակությունն  ունենալ:

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիան հռչակում է, որ յուրաքանչյուր ոք ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք և ոչ ոքի չի կարելի զրկել սեփական գույքից, բացառությամբ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով: Եվրոպական դատարանը սեփականության իրավունքից զրկելու գործընթացը դիտարկում է մի քանի տեսանկյունից՝ հաջորդաբար կիրառելով այդ չափանիշները:

Առաջին հերթին պետք է բավարարված լինի օրինականության պահանջը, այսինքն՝ անձը կարող է զրկվել սեփականության իրավունքից «այն պայմաններով, որոնք սահմանված են օրենքով», իսկ այս պայմանը ենթադրում է պատշաճ մակարդակի մատչելի, բավարար հստակ և կանխատեսելի ներպետական իրավունքի նորմերի առկայություն և համապատասխանություն: Այնուհետև Եվրոպական դատարանը գնահատում է գերակա հանրային շահի առկայության խնդիրը և արդարացի հավասարակշռության պահպանման պահանջը, որի ներքո քննարկվում է, թե արդյոք անձի վրա չի դրվել անհամաչափ մեծ բեռ:

«Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքով փորձ է կատարվել սահմանել՝ գերակա հանրային շահը ինչ նպատակներ կարող է հետապնդել' տալով բավականին ընդգրկուն մեկնաբանություն, ինչը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր դեպք ներառել այդ հասկացության ներքո: Գերակա հանրային շահը կարող է հետապնդել պետության պաշտպանության, պետության և հասարակության անվտանգության ապահովման, կրթության, առողջության սպորտի զարգացման ապահովման և այլ նպատակներ:

Սակայն յուրաքանչյուր դեպքում ձեռքբերվող սեփականությունը բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելով՝ պետությունը պետք է հիմնավորի, որ այդ շահը օտարվող սեփականության սեփականատերերի շահից գերակայող է և նպատակի իրագործումն անհնար է առանց կոնկրետ սեփականության ձեռքբերման: Ընդ որում, եթե ձեռք է բերվում մի քանի սեփականատերերի գույք, ապա այդ հիմնավորումը պետք է տրվի նրանցից յուրաքանչյուրի գույքի ձեռքբերման կապակցությամբ:

Սակայն գործնականում հանրային և պետական շահի անվան տակ օտարվում են սեփականությունները ի շահ որևէ մասնավոր կազմակերպության կամ անհատի: Օրինակ, Արտավազ գյուղի մոտ 80 տոկոս սեփականատերերի սեփականությունը օտարվում է գործարան կառուցելու նպատակով, իսկ գործարանը պլանավորվում է  կառուցել 1300 հեկտար հողատարածքի վրա:

Կառավարության որոշմամբ՝ տարածքը գերակա հանրային շահ ճանաչելուց հետո ձեռք բերողը պարտավոր է իրականացնել մի շարք գործընթացներ: «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 10-րդ, 12-րդ, 13-րդ հոդվածներով սահմանված ժամկետում պետք է պայմանագրի նախագիծ ուղարկվի, այնուհետև՝ փոխհատուցման ենթակա գումարը դեպոզիտ մուծվի և դատարան հայց ներկայացվի օտարման պահանջով:

Նույն օրենքի 16-րդ հոդվածը սահմանում է. եթե ձեռքբերողը այդ գործողություններից որևէ մեկը օրենքով սահմանված ժամկետների խախտմամբ է կատարում, ապա  համարվում է, որ ձեռքբերողը հրաժարվում է տվյալ սեփականությունը ձեռք բերելուց, և տվյալ սեփականության մասով բացառիկ' գերակա հանրային շահ ճանաչելու մասին բոլոր իրավական փաստաթղթերը համարվում են անվավեր:

Կոտայքի մարզի Արտավազ և Սյունիքի մարզի Հալիձոր գյուղերի դեպքում օտարման գործընթացն իրականացվում է օրենքի կոպիտ խախտումներով: Նշված երկու դեպքում էլ սեփականատերերի մի մասին չի ուղարկվել կառավարության որոշումը, օտարման պայմանագրի նախագիծը, իսկ հայցադիմումը բոլոր սեփականատերերի մասով էլ օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ է ներկայացվել դատարան:

Կարծես, թե պարզ իրավիճակ է, խնդիրը ժամկետները հաշվելուն է հանգում, իսկ օրերը, ամիսները հաշվելի կատեգորիա են, սակայն դատական ատյաններում նույնիսկ պարզ թվաբանությունն է սխալ իրականացվում:

ՀՀ դատական ատյաններն աչք են փակում բոլոր տեսակի խախտումների վրա և  կայացնում են արդարադատության հետ որևէ ընդհանրություն չունեցող դատական ակտեր: Հայաստանի Հանրապետությունում հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման գործերով ձևավորված դատական պրակտիկան պարզապես ապշեցուցիչ է. չնայած թույլ տրված լուրջ ընթացակարգային և նյութական իրավունքի նորմերի խախտումներին, սեփականատիրոջ համար դրական ելք ունեցող դատական ակտ մինչ օրս գրեթե չկա:

Հայաստանի Հանրապետության դեմ ներկայացվել են բազմաթիվ դիմումներ Մարդու իրավունքների եվրոպական դատարան' սեփականության իրավունքից անօրինական զրկելու հետ կապված: Եվրոպական դատարանը մի շարք վճիռներով անդրադարձել է օգտագործման իրավունքը անօրինական դադարեցնելու խնդրին:

Երանոսյանը և այլոք ընդդեմ Հայաստանի (գանգատ 13916/06, վճիռ 20.07.2010թ.), Հովհաննիսյանն ու Շիրոյանն ընդդեմ Հայաստանի (գանգատ 5065/06, վճիռ 20.07.2010թ.), Մինասյանն ու Սեմերջյանն ընդդեմ Հայաստանի (գանգատ 27651/05, վճիռ 23.06.2009թ.) գործերով վճիռներում դատարանը գտել է, որ դիմումատուների օգտագործման իրավունքը դադարեցվել է կամայական' օրենքի հիման վրա, որը կիրառելի չէր տվյալ դեպքում:

Ընդհանրացնելով կարելի է փաստել, որ պետության և հասարակության կարիքների համար սեփականության օտարման դեպքերում Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքները կոպտորեն ոտնահարվում են և նույնիսկ ՀՀ սահմանադրական դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ակտերը չեն դրդում ՀՀ դատական ատյաններին իրականացնել արդարադատություն:

Մարիամ Ղուլյան

Լեգելատա իրավաբանական ընկերություն
գործընկեր, փաստաբան

• Եվրադատարանը հրապարակել է տարեկան զեկույցը

29.01.2013 | Նորություններ
2012 թվականին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանի հանրապետության դեմ կայացրել է 16 վճիռ։ Ընդհանուր առմամբ, ՀՀ դեմ կայացված վճիռների թիվը 46 է՝ 560.000 եվրոյից ավելի փոխհատուցման պահանջով։ 2012-ին ՀՀ դեմ կայացված վճիռները հիմնականում վերաբերել են անձի ազատության և անձեռնմխելիության, արդար դատաքննության և սեփականության իրավունքներին: Հայաստանի դեմ ՄԻԵԴ–ում կա մոտ 950 բողոք։

• Բնակարանային յուրացումների մեջ մեղադրվող կառուցապատողը ձերբակալվել է

18.01.2013 | Նորություններ
Հունվարի 16-ի, լույս 17-ի գիշերը, ժամը 00.05-ին, Ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման է ենթարկվել հայտնին կառուցապատող Վլադիսլավ Մանգասարյանը, ով հետախուզման մեջ էր խարդախության մեղադրանքով: Մանգասարյանը այն անձն է, ում ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանը մեղադրում է իր հիմնադրած «Արին կապիտալ» ներդրումային ընկերությունը սնանկացնելու և գումարներ յուրացնելու մեջ։

• Մարդու իրավունքները Հայաստանում 2012-ին. սեփականության, խոսքի ազատության և բնապահպանության ոլորտներ

28.12.2012 | Տեսանկյուն
«Քանի առկա է «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ներկա օրենքը և քանի ՀՀ կառավարությունը նման մոտեցում է դրսևորում, մարդու իրավունքների պաշտպանությունը սեփականության ոլորտում մնալու է ամենացածր մակարդակի վրա, ինչպես որ հիմա է»,- համոզված է «Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահ Սեդրակ Բաղդասարյանը:

• Իրավապահ մարմինները չեն արձագանքում հանցագործության մասին հաղորդմանը

07.12.2012 | Տեսանկյուն
«Վիզկոն» շինարարական ընկերության տնօրեն Պավել Անդերսոնի սկանդալային հայտարարությունից ամիսներ են անցել, սակայն իրավապահ մարմինները չեն էլ փորձել պարզել հայտարարությունների իսկությունը: «Շատ հեռուն գնալու խնդիր է լինելու, բացահայտվելու են շատ զարհուրելի փաստեր, և չի բացառվում, որ մեր ՀՔԾ-ն դեռ պատրաստ չէ դրան»,– փաստաբան Արթուր Գրիգորյանն այսպես է մեկնաբանում քրեական գործ չհարուցելը:

• Հայաստանի դեմ ՄԻԵԴ վճիռներն ավելանում են. ո՞րն է պատճառը և ո՞վ է պատասխանատու

19.10.2012 | Տեսանկյուն
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) մեկը մյուսի հետևից վճիռներ է կայացնում ընդդեմ Հայաստանի: Փաստաբանների կարծիքով`պատճառը համակարգային խնդիրներն են, և առաջիկայում ՀՀ դեմ վճիռներն ավելանալու են: Արդարադատության նախարարության պնդմամբ, սակայն, խնդիրն օրենսդրական անհամապատասխանություններն են, որոնք շտկվում են:

• «Ավագ Շինը» ապօրինաբար սղոցել է տասնյակ ծառեր

04.06.2012 | Նորություններ
Նալբանդյան 106/1 հասցեի հարևանությամբ ապրող բնակիչները և բնապահպան-ակտիվիստներն արդեն մեկ տարուց ավելի է բարձրաձայնում են այդ տարածքում ծառերի հատման ու ապօրինի շինարարություն մասին: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի՝ 23.03.2011թ. N18-08/1-Կ-402 գրության համաձայն՝ «կառուցվող բազմաբնակարան շենքի» նախագծային փաստաթղթերը դեռևս մշակված և համաձայնեցված չեն: Չնայած դրան «Ավագ Շին» ՍՊ ընկերության ներկայացուցիչները սղոցներով կտրել են տասնյակ կենսունակ ծառեր, իսկ ոստիկանությունը լուռ հետևում է դրան: (Տեսանյութը նկարահանվել է մայիսի 31-ին։)

• Զրկված են ընտրելու իրավունքից

04.05.2012 | Նորություններ
«Պետական կարիքների զոհեր» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Բաղդասարյանը և նրա պես ևս 6 հոգի այս անգամ էլ զրկված են իրենց ընտրելու իրավունքից, քանի որ չունեն գրանցում:

• Կոնդի խնդիրը՝ այդ ընտրատարածքի պատգամավորի թեկնածուների տեսանկյունից

27.04.2012 | Տեսանկյուն
Նախընտրական շրջանում Կենտրոն թաղամասի 9-րդ ընտրատարածքի ԱԺ պատգամավորության թեկնածուները հերթով գնում են Կոնդ՝ խոստանալով լուծել նրանց խնդիրները: Կոնդեցիներն ասում են, որ նախորդ ընտրություններից առաջ իրենց պատգամավորի տված խոստումները չիրականացան: Այս ընտրություններին ևս թեկնածուների խոստումները շատ են, բայց հավատը չկա՝ դրանց իրագործման։

• «Ստոպ» ադրբեջանական ֆիլմերի ցուցադրությանը Վանաձորում էլ «ստոպ» ասացին

18.04.2012 | Նորություններ
«Ստոպ» ադրբեջանական ֆիլմերի փառատոնի շուրջ ստեղծված կրքերը չեն հանդարտվում: Խնդրի վերաբերյալ իրավական տեսանկյունից հայտարարություն է արել նաև Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:

• «ՀՀ կառավարությունը խաբում է Եվրադատարանին». Սեդրակ Բաղդասարյան

06.04.2012 | Տեսանկյուն
«Պետական կարիքների զոհեր» հասարակական կազմակերպությունը պարզել է, թե իրականում ում են պատկանում այն բնակարանները, որոնք պետությունը Եվրադատարանի առջև պարտավորվել է որպես փոխհատուցում տրամադրել իրացված գոտու բնակիչներին: «Մեր ձեռքի տակ են այդ տների սեփականության վկայականների պատճեները, որոնք ձեռք ենք բերել կադաստրից: Սա ցույց է տալիս, որ ՀՀ կառավարությունը խաբում է Եվրադատարանին»,- www.hra.am -ին ասում կազմակերպության նախագահ Սեդրակ Բաղդասարյանը։

• Նախորդ
• Հաջորդ