Սարկիսովը 12 օր է հացադուլի մեջ է

2011թ. դեկտեմբերի 27-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժեց իր կնոջ՝ 20-ամյա Զարուհի Պետրոսյանի սպանության մեջ մեղադրվող Յանիս Սարկիսովի բողոքը և անփոփոխ թողեց առաջին ատյանի դատարանի վճիռը (դատապարտում 10 տարվա ազատազրկման):
Գործի ընդհանուր նկարագրություն
2010թ. հոկտեմբերի 1-ին «էրեբունի» հիվանդանոցում ոչ պաշտոնական վարկածով, հարազատների պնդմամբ՝ ամուսնու՝ Յանիս Սարկիսովի ծեծի հետևանքով մահացել է 20-ամյա Զարուհի Պետրոսյանը։
Զարուհու քրոջ՝ Հասմիկի խոսքերով՝ հենց սկզբից հարս-սկեսուր հարաբերությունները լավ չեն եղել: Լիլիա Սարկիսովան դեմ է եղել մանկատնից իր տուն աղջիկ բերելուն: Զարուհու հանդեպ վերաբերմունքի տարբերությունը մյուս որդու կնոջ հետ նկատել են նաև հարևանները և ընկերները, ովքեր պնդում են, որ Զարուհին պարբերաբար ծեծի է ենթարկվել տանը։
Խաղաղապահ գնդի պայմանագրային զինծառայող Յանիս Սարկիսովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով, այսինքն՝ առողջությանը դիտավորյալ վնաս պատճառելու, որն անզգուշությամբ մահ է առաջացրել, որն էլ նախատեսում է 6-10 տարի ազատազրկում:
Գործն այժմ քննվում է Արարատի մարզի և Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարանում։
Յանիս Սարկիսովի ներկայացուցիչ Ժորա Հարությունյանը միջնորդություն է ներկայացրել դռնփակ դատաքննություն անցկացնելու վերաբերյալ, որը մերժվել է դատարանի կողմից այն հիմնավորմամբ, որ արդարադատության շահերը պահանջում են, որպեսզի տվյալ գործով դատական նիստն անցնի հրապարակային:
Հարցաքննվել են գործով անցնող հիմնական վկաները, հրապարակվել է ամբաստանյալ Յանիս Սարկիսովի նախաքննության ժամանակ տրված ցուցմունքը։
Վերաքննիչ դատարանը ետ վերադարձնելով բողոքը՝ հրաժարվել է ընդունել պաշտպանական կողմի միջնորդությունը նիստերը դռնփակ անցկացնելու մասին։ Մայիսի 10-ին Արարատի մարզի և Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարանն երրորդ անգամ հետաձգեց Զարուհի Պետրոսյանի գործով դատական նիստը։ Այս անգամ նիստը հետաձգելու պատճառ դառձավ այն, որ պաշտպանական կողմը բողոքարկել է Վերաքննիչ դատարանի՝ նիստերը դռնփակ անցկացնելու մասին մերժման որոշումը Վճռաբեկ դատարան։
Վճռաբեկ դատարանը մերժեց Զարուհի Պետրոսյանի գործով պաշտպանական կողմի՝ նիստը դռնփակ անցկացնելու մասին վճռաբեկ բողոքը.դատական նիստը կընթանա դռնբաց: Դատաքննությունը ընթացքի մեջ է։ Հերթական դատական նիստը հետաձգվեց մինչև հուլիսի 22-ը, քանի որ նիստին ներկա չի եղել տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Գոռ Մարգարյանը։ Մարգարյանը www.hra.am-ին հաղորդեց, որ նիստին ներկա չի եղել, քանի որ չի ստացել ծանուցագիր դատարանի կողմից։
Հուլիսի 22-ին կրկին հետաձգվել է նիստը , քանի որ Զարուհի Պետրոսյանի իրավահաջորդի փաստաբան Գոռ Մարգարյանը միջնորդություն է ներկայացրել նախորդ երկու դատական նիստերի ժամանակ քննարկված նյութերին ծանոթանալու համար։
Հուլիսի 25-ին շարունակվեց դատական գործի լսումը, որի ընթացքում հարցաքննվեցին Մասիսի գյուղատնտեսական քոլեջի փոխտնօրեն Դավիթ Հակոբյանը, ով Զարուհու դասախոսն է եղել, և Սարկիսովների հարևան Եղիսաբեթ Հովսեփյանը: Պաշտպանական կողմն ամեն կերպ փորձում է առաջ քաշել այն վարկածը, որ Զարուհի Պետրոսյանը սիրահարված է եղել իր դասախոս Դավիթ Հակոբյանին, ում պատճառով ինքնասպան է եղել:
Օգոստոսի 2-ի դատական նիստին հարցաքննվեցին Անահիտ Հակոբյանը' Զարուհու և Յանիսի նախկին կուրսղեկը, Արմենուհի Ղուկասյանը' Զարուհու դասախոսներից մեկը, Բուրաստան Վարդանյանը' հարևանուհին:
Սեպտեմբերի 9-ին նիստի ընթացքում վկայություն է տվել Զարուհու հարևանուհին' անչափահաս Է.-ն, ով նշել է որ վերջին շրջանում Զարուհին միշտ անտրամադիր ու տխուր էր, իսկ իր տատիկը Զարուհու մահից մեկ օր առաջ տեսել է,թե ինչպես է ամուսինը քաշում Զարուհուն, վերջինս էլ կռացած էր ու ձեռքերով պաշտպանում էր որովայնիհատվածը:
Զարուհի Պետրոսյանի գործով սեպտեմբերի 30-ի դատական նիստի ժամանակ, հարցաքննվել են դիակի դատաբժշկական լրացուցիչ փորձաքննություն կատարող փորձագետները, ովքեր կրկնել են նախորդ փորձաքննության տվյալները։
Հոկտեմբերի 14-ին Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝Թաթուլ Պողոսյան) վճռեց 10 տարվա ազատազրկման դատապարտել ընտանեկան բռնության հետևանքով մահացած Զարուհի Պետրոսյանի ամուսնուն՝ Յանիս Սարկիսովին: Նա մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-մասի 14-րդ կետով՝ առողջությանը դիտավորյալվնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է մահ (նախատեսված է 6-10 տարի ազատազրկում):Դատարանը դատապարտեց Սարկիսովին առավելագույն պատժի:
Յանիս Սարկիսովը բողոքարկել է իր դեմ կայացված դատավճիռը: 2011թ. դեկտեմբերի 27-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժեց իր կնոջ Յանիս Սարկիսովի բողոքը և անփոփոխ թողեց առաջին ատյանի դատարանի վճիռը: